Telegraph․ ԵՄ-ում քննարկում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացում
Քաղաքական
The Telegraph-ի փոխանցմամբ՝ Եվրամիության դիվանագետները սկսել են քննարկել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հնարավոր մեղմացումը՝ Ուկրաինայում հրադադարի պայմանավորվածության դեպքում։ Ըստ աղբյուրների՝ Բրյուսելը դեռ պետք է որոշի, թե ինչ ժամկետներով կարող է պայմանավորել այս առաջարկը։
Քննարկումներում նշվել է, որ հիմնական նախապայմանը Մոսկվայի պատրաստակամությունն է համաձայնելու հրադադարին «որոշակի ժամկետում», սակայն դրա հստակ ձևաչափը դեռ չի հնչեցվել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ երկրների դեսպանները հրավիրվել են արտակարգ նիստի՝ Ալյասկայում կայացած Պուտին-Թրամփ հանդիպման արդյունքների կապակցությամբ։ Ըստ Politico-ի՝ նիստը տեղի է ունեցել սահմանափակ ձևաչափով՝ առանց օգնականների և բջջային հեռախոսների՝ տեղեկատվության արտահոսքը նվազագույնի հասցնելու նպատակով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)