2025-ին դրոնները ավելի քան 300 անգամ խախտել են երկրի սահմանը. Բելառուս
Քաղաքական
Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այս տարվա սկզբից անօդաչու թռչող սարքերը ավելի քան 300 անգամ խախտել են երկրի պետական սահմանը։ Այս մասին հայտարարել է Բելառուսի օդուժի և ՀՕՊ զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Լուկյանովիչը։
Ըստ նրա՝ ընդհանուր առմամբ գրանցվել է ավելի քան 800 խախտում, որոնց մեծ մասը արձանագրվել է հարավային սահմաններին։ Լուկյանովիչը շեշտել է, որ իրավիճակը բարդանում է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ֆոնին, որոնք անցկացվում են «Արևմուտք–2025» անվան տակ։
Ավելի վաղ Մինսկի երկնքում առաջին անգամ խոցվել էր անօդաչու սարք, որը, ըստ քննիչների, զինված էր տրոտիլով և մետաղական գնդակներով։ Դեպքը անձամբ վերահսկողության տակ է վերցրել երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)