Եթե Մոսկվան հրաժարվի եռակողմ sammit-ից, պետք է ուժեղացնել պատժամիջոցները. Զելենսկի
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ամփոփելով իր հեռախոսազրույցը Դոնալդ Թրամփի հետ, հայտարարել է, որ խաղաղությունը պետք է լինի իրական և երկարաժամկետ, այլ ոչ թե «հերթական դադար ռուսական ներխուժումների միջև»։ Նրա խոսքով, անհրաժեշտ է արագորեն դադարեցնել սպանությունները, կրակը ռազմաճակատում և օդում, ազատել ռազմագերիներին ու քաղաքացիականներին։
Զելենսկին ընդգծել է, որ եթե Ռուսաստանը հրաժարվի ազնիվ կերպով ավարտել հակամարտությունը կամ չմասնակցի եռակողմ հանդիպմանը Ուկրաինայի մասնակցությամբ, ապա այլընտրանքը պետք է դառնա պատժամիջոցների ուժեղացումը։ Նա հիշեցրել է, որ սահմանափակող միջոցները մնում են արդյունավետ գործիք՝ երկարաժամկետ անվտանգություն ապահովելու համար։
Նախօրեին Ալյասկայում կայացած Պուտին–Թրամփ հանդիպումը համաձայնագրի չհանգեցրեց։ Թրամփը այն գնահատեց «տասից տաս», սակայն ընդունեց, որ գործարք կնքել չհաջողվեց։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իր հերթին, հայտարարել էր, որ եռակողմ հանդիպման հարցը չէր քննարկվել, իսկ Պուտինի առաջարկը հաջորդ գագաթնաժողովը Մոսկվայում անցկացնել՝ ենթադրում է Կիևի բացակայություն, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)