ԵՄ դիվանագիտության ղեկավարը մեղադրել է Ռուսաստանին բանակցությունները ձգձգելու մեջ
Աշխարհ
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարեց, որ Մոսկվան դիտավորյալ ձգձգում է Ուկրաինայի շուրջ բանակցությունները՝ ընդամենը ձևացնելով պատրաստակամություն։ Նրա խոսքով՝ «սառը իրականությունն այն է, որ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը»։
Կալլասը շեշտեց, որ ԱՄՆ-ը ունի լուրջ լծակներ՝ ստիպելու Մոսկվային նստել իրական բանակցությունների սեղանի շուրջ։ Նա ընդգծեց, որ հակամարտության պատճառը Ռուսաստանի «իմպերիալիստական արտաքին քաղաքականությունն» է, այլ ոչ թե «եվրոպական անվտանգության համակարգում գոյություն չունեցող անհավասարակշռությունը»։ ԵՄ-ն, ըստ նրա, շարունակելու է աջակցել Կիևին և արդեն պատրաստում է 19-րդ պատժամիջոցների փաթեթը։
Հայտարարությունը հնչեց Ալյասկայում Պուտին–Թրամփ հանդիպումից հետո, որն ավարտվեց առանց կոնկրետ արդյունքի։ Թրամփը գնահատել էր զրույցը «տասը բալից տասը», սակայն նաև ընդունել, որ համաձայնության հասնել չի հաջողվել։ Նրան մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Վաշինգտոնը և եվրոպական առաջնորդները մտահոգված են, որ Մոսկվան փորձում է խուսափել հրադադարից և կենտրոնանում է միայն խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների վրա։


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ