Կելլոգի դուստրը դժգոհել է Ալյասկայում Պուտինին ցուցաբերած ընդունելությունից
Քաղաքական
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Կելլոգի դուստրը՝ Մեգան Մոբբսը, դժգոհել է Ալյասկայում Վլադիմիր Պուտինին ցուցաբերած ընդունելությունից։ Ուկրաինական «Страна.ua»-ն գրում է, որ Մոբբսը սոցիալական ցանցում խիստ քննադատել է ամերիկացի զինվորականների մասնակցությունը արարողությանը՝ ընդգծելով, որ «ամենամեծ հակառակորդներից մեկի» համար կարմիր գորգ փռելը սխալ որոշում էր։
Մոբբսը գրել է, որ այդ քայլը անթույլատրելի է և պատասխանատուն պետք է կրի հետևանքները։ Հետագայում նա հեռացրել է իր գրառումը, սակայն շարունակել է աջակցություն հայտնել Դոնալդ Թրամփին՝ նշելով, որ ողջունում է նրա ջանքերը Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։
Ավելի վաղ CNN-ը հաղորդել էր, որ Քիթ Կելլոգը ցանկացել է մասնակցել օգոստոսի 15-ին Ալյասկայում կայացած Պուտին–Թրամփ գագաթնաժողովին, սակայն նրան չեն ընդգրկել ամերիկյան պատվիրակության կազմում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)