Զելենսկին կանխատեսում է ռուսական նոր հարձակման ակտիվացում
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ առաջիկա օրերին Ռուսաստանը կարող է փորձել ուժեղացնել հարվածները և ճնշումը ուկրաինական դիրքերի վրա։ Նա Telegram-յան գրառմամբ նշել է, որ արդեն արձանագրվում են ռուսական զորքերի տեղաշարժեր և պատրաստություններ։
Զելենսկին հայտնել է, որ լսել է ԶՈւ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու զեկույցը և հանձնարարել է նրան անմիջապես շփվել առաջնագծի հրամանատարների հետ։ Նրա խոսքով՝ քաղաքական և դիվանագիտական զարգացումները վկայում են հնարավոր նոր հարձակման մասին։
Ավելի վաղ Զելենսկին խոստացել էր լրացուցիչ ուժեր ուղարկել Դոնեցքի ուղղությամբ՝ այն բանից հետո, երբ ռուսական բանակը հաջողվել էր ճեղքում իրականացնել Դոբրոպոլյեի շրջանում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)