Պուտինն ու Թրամփը խուսափեցին լրագրողների հարցերից՝ չկորցնելու բանակցային մթնոլորտը. Սուսլով
Քաղաքական
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը Ալյասկայի գագաթնաժողովում հրաժարվեցին պատասխանել լրագրողների հարցերին՝ սահմանափակվելով միայն հայտարարություններով։ Քաղաքագետ Դմիտրի Սուսլովի խոսքով՝ այդ քայլը պայմանավորված էր այն մտահոգությամբ, որ լրագրողական հարցերը կարող էին լինել սադրիչ և վնասել հետագա բանակցություններին։
Սուսլովը նշել է, որ նման կարևոր բանակցությունները «սիրում են լռություն», իսկ մանրամասների բացահայտումը կխոչընդոտեր Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների հետագա շփումներին ինչպես Ուկրաինայի նախագահի, այնպես էլ եվրոպացի գործընկերների հետ։ Նրա կարծիքով՝ կրճատված մամուլի ասուլիսը և ճաշի չեղարկումը որևէ կերպ չեն վկայում բանակցությունների ձախողման մասին։
Քաղաքագետը նաև ընդգծել է, որ Ալյասկայի հանդիպումն առանձնանում էր «երկու մեծ տերությունների հավասար զրույցով», ինչը, նրա համոզմամբ, դարձել է գագաթնաժողովի ամենակարևոր առանձնահատկությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)