Ուկրաինայի և Եվրոպայի ապագայի խաղը մտել է վճռորոշ փուլ. Լեհաստանի վարչապետ
Աշխարհ
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ «խաղը Ուկրաինայի ապագայի համար» մտել է վճռորոշ փուլ։ Նրա խոսքերը հրապարակվել են սոցիալական ցանց X-ում՝ Պուտին–Թրամփ հանդիպումից հետո։
«Խաղը Ուկրաինայի, Լեհաստանի անվտանգության և ողջ Եվրոպայի ապագայի համար մտել է վճռորոշ փուլ։ Այդ պատճառով այսօր չափազանց կարևոր է պահպանել Արևմուտքի միասնականությունը»,– գրել է Տուսկը։
Նա հավելել է, որ հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը հերթական անգամ իրեն դրսևորել է որպես «խելացի խաղացող»։ Ավելի վաղ ԵՄ առաջնորդները հրապարակել էին համատեղ հայտարարություն, որտեղ ներկայացրել էին իրենց պահանջները Ուկրաինայի շուրջ կարգավորման հարցում։


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ