Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը կողմ է Պուտին–Զելենսկի–Թրամփ հանդիպմանը
Քաղաքական
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան, մեկնաբանելով Ալյասկայում կայացած Պուտին–Թրամփ գագաթնաժողովը, հայտարարել է, որ աջակցում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ղեկավարների հնարավոր եռակողմ հանդիպման գաղափարին։
Սիբիգան նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ «ուժի միջոցով խաղաղության հասնելու» համար։ Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինը պետք է գիտակցի հակամարտության երկարաձգման հետևանքները։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը դրական էր գնահատել Պուտինի հետ հանդիպման արդյունքները՝ գրելով. «Ալյասկայում հրաշալի և շատ հաջող օր էր»։ Հանդիպումը կայացել է օգոստոսի 15-ին և տևել է 2 ժամ 45 րոպե՝ «երեքը երեքի դեմ» ձևաչափով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)