Պետք է լիարժեք խաղաղություն, ոչ թե ժամանակավոր հրադադար. Դմիտրիև
Քաղաքական
Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը համաձայնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն մտքին, որ Ուկրաինայի շուրջ անհրաժեշտ է հասնել ոչ թե ժամանակավոր հրադադարի, այլ լիարժեք խաղաղության պայմանագրի։ «Թող լինի խաղաղություն»,– ընդգծել է Դմիտրիևը։
Նա նաև պատմել է, որ Ալյասկայում գագաթնաժողովից առաջ հանդիպել է արջի, ինչը համարել է հաջողության խորհրդանիշ։ Նրա խոսքով՝ ռուս-ամերիկյան բանակցություններից հետո այդ «ներշնչող նշանը» առավել ակնհայտ է դարձել։
Հիշեցնենք, որ Պուտինն ու Թրամփը հանդիպել էին Ալյասկայում օգոստոսի 16-ի գիշերը։ Քննարկումների ընթացքում կենտրոնական թեմաներից մեկը եղել է Ուկրաինայի հակամարտության կարգավորումը։ Թրամփը նշել էր, որ կողմ է խաղաղության իրական համաձայնագրին, այլ ոչ թե կարճաժամկետ զինադադարին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)