Ինչու է Թրամփը սպառնում դադարեցնել Ուկրաինայի հակամարտության կարգավորման աշխատանքները. քաղաքագետ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքը՝ դադարեցնել Ուկրաինայի հակամարտության կարգավորման աշխատանքները, Վոլոդիմիր Զելենսկու վրա ճնշում գործադրելու գործիք է։ Այս կարծիքը հայտնել է թուրք քաղաքագետ Էնգին Օզերը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Մոսկվայի և Կիևի միջև հակամարտության կարգավորման գործում Վաշինգտոնի՝ միջնորդի դեր ստանձնելու լիակատար հրաժարումը բացառվում է, սակայն մասնակի հրաժարումը հնարավոր է։ «Այս դեպքում ԱՄՆ-ն ժամանակավորապես կկենտրոնանա աշխարհի այլ ճգնաժամերի վրա», -կարծում է փորձագետը։
Թրամփի սպառնալիքը «Զելենսկու վարչակազմին ուղղված ուղիղ ազդանշան է առաջնագծում առկա իրողությունների հիման վրա դիվանագիտություն վարելու համար», - ընդգծել է Օզերը։
«Իրականում կողմերը մտել են խաղաղությանը ավելի մոտ շրջան, քան երբևէ, և գործընթացը շարժվում է այս ուղղությամբ», - հայտարարել է Օզերը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)