Այսօր դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին Հայաստանի հետ․ Պակիստանի ԱԳՆ
Հասարակություն
Պակիստանի ԱԳՆ-ն հրապարակում է արել՝ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման առիթով․
«Պակիստանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իշաք Դարը այսօր պաշտոնապես համատեղ կոմյունիկե է փոխանակել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ՝ դրանով իսկ դիվանագիտական հարաբերություններ հաստատելով երկու երկրների միջև:
Երկու առաջնորդները վերահաստատել են իրենց հավատարմությունը Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրության սկզբունքներին և նպատակներին և քննարկել համագործակցության հնարավոր ուղղությունները՝ ներառյալ տնտեսությունը, կրթությունը, մշակույթը և զբոսաշրջությունը:
Երկու երկրների ղեկավարները վերահաստատել են երկկողմ և բազմակողմ համաժողովներում միմյանց հետ սերտորեն համագործակցելու իրենց ցանկությունը՝ երկու երկրների ժողովուրդների խաղաղության, առաջընթացի և բարգավաճման ընդհանուր նպատակներին հասնելու համար»,- նշվում է Պակիստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)