ՀՀ-ն ու Ադրբեջանն այժմ ունեն ՇՀԿ երկխոսության գործընկերների կարգավիճակ. Չինաստանի նախագահ
Քաղաքական
Չինաստանը կաջակցի Շանհայի համագործակցության կազմակերպության հետագա զարգացմանը, այդ թվում՝ ֆինանսապես։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը սեպտեմբերի 1-ին Թիենծինում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում։
«Միայն այս տարի Չինաստանը ՇՀԿ անդամ երկրներին կհատկացնի 2 միլիարդ յուանի ընդհանուր գումարի դրամաշնորհներ։ Հաջորդ երեք տարիների ընթացքում Չինաստանը ՇՀԿ միջբանկային ասոցիացիայի անդամներին կտրամադրի 10 միլիարդ յուանի նոր վարկեր»
Անդրադառնալով ՀՀ-ին և Ադրբեջանին՝ Չինաստանի ղեկավարը նշել է.
«Չինաստանը աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի անդամակցությանը ՇՀԿ-ին՝ որպես մշտական անդամներ։ Այս երկրներն այժմ ունեն Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկերների կարգավիճակ»,- նշել է Սի Ծինփինը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)