ԱՄՆ-ում տղան հրազենային վնասվածք է ստացել հարևանի հետ կատակելու փորձի համար
ԱՄՆ
ԱՄՆ Տեխաս նահանգում 10-ամյա տղան փորձել է կատակ անել իր հարևանի հետ, ինչի հետևանքով՝ լուրջ հրազենային վնասվածք է ստացել: Այս մասին հաղորդում է ABC News հեռուստաալիքը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը։
Ըստ հեռուստաալիքի՝ տղան և նրա ընկերները, ենթադրաբար, ցանկացել են կատակ անել Door Kicking Challenge-ի նման: Կատակի շրջանակներում՝ խումբը պետք է տեսանկարահաներ, որտեղ նրանք թակում են դուռը, ապա փախչում։
«Վիրավոր երեխան, որը կատակել է իր ընկերների հետ, տեղում բուժօգնություն է ստացել Հյուստոնի շտապ օգնության ծառայության աշխատակիցների կողմից, ապա տեղափոխվել մոտակա հիվանդանոց», - ասվում է հոդվածում։
Ոստիկանությունը նշել է, որ միջադեպի վայրում ձերբակալվել և հարցաքննվել է մեկ անձ: Դեպքի հետ կապված հետաքննությունը շարունակվում է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)