Ուկրաինայում պատերազմը դեռ երկար կշարունակվի. Մերց
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է՝ պատերազմներն ավարտվում են կամ «կողմերից մեկի ռազմական պարտությամբ», ինչին այժմ մոտ չեն ոչ Մոսկվան, ոչ Կիևը, կամ «տնտեսական կամ ռազմական հյուծմամբ», որն այժմ, նրա խոսքով, նույնպես չի նկատվում: Նրա խոսքերն է մեջբերում Deutsche Welle-ն։
«Գոյություն ունեցող դիվանագիտական ջանքերն ուղղված են պատերազմի ավարտին, սակայն ոչ Ուկրաինայի կապիտուլյացիայի գնով», - ընդգծել է Մերցը։ «Չէ որ դրան կհաջորդի այլ երկիր։ Դա տարբերակ չէ», - փոխանցում է աղբյուրը։
Ըստ Մերցի՝ այս պահին Գերմանիայում ոչ ոք չի խոսում Ուկրաինայում ցամաքային զորքերի մասին։ Կիևի անվտանգությունն ապահովելու համար դաշնակիցները մտադիր են աջակցել ուկրաինական բանակին, որպեսզի այն կարողանա պաշտպանել երկիրը երկարաժամկետ հեռանկարում:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի