«Արևմտյան Ադրբեջան» խոսույթն ընդհանրապես չենք ընդունում. Սրբուհի Գալյան
Քաղաքական
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Ադրբեջանի կողմից կիրառվող «Արևմտյան Ադրբեջան» խոսույթն ընդհանրապես չեն ընդունում:
«Երեկ տարաբնույթ հարցեր ուղղվեցին կառավարությանը, նաև վարչապետին, նախաստորագրված հուշագրի հետ կապված և վարչապետը շեշտադրեց հետևյալ հանգամանքը. ինչ հասկացություն ուզում է քննարկվի, ինչ մեկնաբանություն ուզում է որոշակի երևույթին տրվի՝ դա պետք է լինի կարևոր հատկանիշների շրջանակներում՝ իրավազորություն, տարածքային ամբողջականություն և այլն, այսինքն՝ այն հատկանիշները, որոնք տեղ են գտել հենց ստորագրված փաստաթղթերում», - նշել է Գալյանը:
Անդրադառնալով ադրբեջանցիների՝ իրենց «պատմական հայրենիք» վերադառնալուն ուղղված քայլերին, նաև միջազգային հարթակներում, նա ասել է.
«Իրենց խնդիրն է, ինչ ուզում են, կարող են անել, իրենց իրավունքն է: Մենք ասում ենք հետևյալը՝ մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, սա Հայաստանի Հանրապետությունն է և վերջ», - նշել է արդարադատության նախարարը.


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)