Հայական զորք չկա՞ ադրբեջանական տարածքում․ Սիմոնյանը՝ լրագրողներին
Քաղաքական
«Ադրբեջանի գյուղը Ադրբեջանին հետ տալը, Հայաստանի գյուղը Հայաստանին հետ տալն իմ պահանջն է»,– այսպես ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց Բաքվի պահանջների մասին հարցին։
Նա հարցրեց լրագրողներին՝ իսկ հայական զորք չկա՞ ադրբեջանական տարածքում, այնտեղ, որտեղ դելիմիտացված չէ․«Շատ տեղերում իրենք են առաջ, շատ տեղերում մենք ․․․ օրինակ՝ Տավուշում»,– վստահեցրեց Սիմոնյանը։
ԱԺ նախագահը նաև կոչ արեց՝ հերիք է հայական մոլորակի մեջ ապրեք։
Նրա խոսքով՝ ադրբեջանական զորքերը շատ ավելի շատ տեղերում Հայաստանի տարածքում են անօրինական ձևով․ «Վերջերս է դա տեղի ունեցել, բայց եթե մենք ընդունել ենք, ստորագրել ենք, որ մենք սահմանները վերարտադրում ենք այն քարտեզներով, որով ՀՀ-ն և Ադրբեջանն անկախացել են, ուրեմն այդ սահմանի գիծը բոլորս գիտենք»,– ասաց Սիմոնյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)