Մինչ օրս ես չեմ լսել որևէ դժգոհություն իմ հասցեին․ Սրբուհի Գալյան
Քաղաքական
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել իր հրաժարականի մասին մամուլի հրապարակումներին։
«Նախարարի պաշտոնն այնպիսին է, որ միշտ ռիսկ կա այն լքելու, քանի որ այն իր բնույթով քաղաքական պաշտոն է։ Մինչ օրս ես որևէ դժգոհության առիթ չեմ տվել և չեմ լսել որևէ դժգոհություն իմ հասցեին»,-ասաց նա։
Հիշեցնենք՝ «Հրապարակ» թերթը գրել էր. «Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը դժգոհ է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի աշխատանքից, եւ ոմանք քննարկում են Գալյանի ազատման հարցը։ Թե կոնկրետ ինչով է պայմանավորված դժգոհությունը, չեն ասում
Նշում են, որ բարդ եւ առանցքային ոլորտ է, որտեղ բազմաթիվ խնդիրներ են առաջ եկել։ Գալյանը նախարար է նշանակվել անցած նոյեմբերին, մինչ այդ գլխավոր դատախազի տեղակալն էր՝ համակարգում էր ապօրինի գույքի բռնագանձման գործերը, սակայն այստեղ էլ մեծ միջոցներ են ծախսվել, բայց իրական արդյունք չկա։
Նա պարբերաբար լեզվակռվի մեջ է ընկնում լրագրողների հետ, անհավասարակշիռ է։ Ինչպես նաեւ՝ նրա անձնական կյանքն է քննարկման առարկա դարձել»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)