Կիևը չի ցուցաբերում խաղաղության կամք. ՌԴ
Քաղաքական
Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարությունների դեսպան Ռոդիոն Միրոշնիկը հայտարարել է, որ Ուկրաինան որևէ ցանկություն չի ցուցաբերում խաղաղ բանակցությունների միջոցով լուծել շարունակվող հակամարտությունը։ Նրա խոսքով՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները խաղաղության մասին չեն համապատասխանում իրական գործողություններին։
Միրոշնիկը նշել է, որ բանակցությունների բոլոր փուլերը, սկսած Ստամբուլում կայացած առաջին հանդիպումից, ուղեկցվել են Կիևի դիվերսիոն գործողություններով։ Նրա տվյալներով՝ մայիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում ուկրաինական հարվածների հետևանքով տուժել է ավելի քան երկու հազար քաղաքացի, փոխանցում է Лента.ру-ն։
Ավելի վաղ ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Չեպան ընդգծել էր, որ նոր բանակցային փուլ հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Զելենսկին ընդունի Անկորիջում ձեռք բերված պայմանավորվածությունները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)