Սուր լիմֆոբլաստային լեյկեմիա․ որո՞նք են քաղցկեղի այս տեսակի հիմնական ախտանշանները Անսովոր սննդակարգի պատճառով 24 տարեկանում մաhшgել է հայտնի ֆուդ բլոգերը Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Ինչով է վտանգավոր «սրտի արագ բաբախյունը» Մոսկվայի բիզնես կենտրոնից մարդկանց են տարհանել Շաքարի չափից դուրս օգտագործումը մշտական հոգնածություն է առաջացնում Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է Ռուբինյանը նոր նշանակում է արել Բաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներ Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Անցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ) 

«Երկու օրից Խաչիկը հայտնվեց` աշխարհի հարցականները դեմքին». Եղիշե Չարենցի և Խաչիկ Դաշտենցի հանդիպումը

Գիտություն և Մշակույթ

Գարեգին Բեսի հուշապատումները (Գարեգին Բախշիի Սարինյան, 1910 - 1986, հայ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ), շատ հետաքրքիր են, հուզիչ ու հումորով լի: Այս պատմության կենդանի վկան հենց ինքը Բեսն է: Չէ որ նա Չարենցի հետ միասին աշխատել է պետական հրատարակչությունում, որտեղ Չարենցն գեղարվեստական բաժնի վարիչն էր, ինքը՝ մանկապատանեկան ենթաբաժնի վարիչը, ապա պուշկինյան կոմիտեում, որի նախագահը Չարենցն էր, քարտուղարը՝ Բեսը: Այս հուշապատումների լույս տեսնելուց հետո Բեսի ընկեր-բարեկամներից մի քանիսը ևս որոշում են պատմել բանաստեղծի կյանքի այս-այն դրվագներ, որոնք ևս գողտրիկ հուշապատումների է վերածել Բեսը:

Ստորև ձեզ ենք ներկայացնում Չարենցի և Դաշտեցնի հանդիպման մի գողտրիկ դրվագ , որի ականատեսն ու վերապատմողը նույն ինքը' Բեսն է…

«Երիտգրողների սերիա» շարքին որ անցանք, Չարենցը` հանկարծ.

- Գարեգին, - մի բան հիշած մարդու պես դարձավ ինձ, - տարիներ առաջ Լենինականում մի ջահել տղայի հետ ծանոթացա` Խաչիկ Դաշտենց անուն-ազգանունով, Երևանում աչքովդ չի՞ ընկնում:

- Ընկնում է, - չուշացրեցի, - միասին ենք սովորում, նույն կուրսում:

Չարենցն ուրախացավ:

- Ասա՛, թող անցնի ինձ մոտ:

Խաչիկին որ հայտնեցի, ամոթից-ինչից, չիմացա. կարմրեց:

- Յանի գա՞մ որ, - տատանվելով, հարցրեց:

Զարմացա:

Չարենցը մեկին կանչի, նա` գամ - չգա՞մը մեջ գցի:

- Լա՛վ, եկա:

Եթե նրա գալու պահին հիմնականում չլինեի, և չլիներ սուր լսողությունս, հազիվ մեկի գլխով անցներ, որ նա դուռը ծեծել, միջանցքում կանգնել, ներս անցնելու հրավերի է սպասում: Դա դուռ ծեծել չէր. Այդպես թեթև հովն էր մի բանի դիպչում:

Սենյակ մտավ, պատժված աշակերտի պես կանգնեց պատի տակ ու` ոչ ձայն, ոչ ծպտուն:

Չարենցն աչքի տակով նայեց եկողին ու, կարծես դիմացը ոչ ոքի չտեսավ, լուռ իր գործը շարունակեց:

Չհիշե՞ց Դաշտենցին:

- Խաչիկ Դաշտենցն է եկել, ընկեր Չարենց, - հիշեցրի:

- Տեսնում եմ, - ուշքն իր գործին, անտարբեր ասաց Չարենցը:

Եվ` ուրիշ ոչինչ:

Բան չհասկանալով, հայացքով Խաչիկին զգուշացրի. Գլխիդ ճարը տես:

- Բա՜րև ձեզ, ընկեր Չարենց, - «տեսավ». – Գարեգինն ասաց, որ ինձ կանչել եք:

Չարենցը մի թեթև բարձրացրեց գլուխը:

- Հա՜, կանչել եմ, - վրա բերեց: - Մենակ, ես քեզ շատ եմ սպասել, հիմի էլ դու սպասիր:

Ու էլի` իր գործին:

Հին հաշիվնե՞ր ունեին, ինչ է:

Խաչիկը սպասեց, սպասեց, տեսավ, չէ, սպասելուն վերջ չկա, շրջվեց, դուռը բաց արեց, ոտքը շեմքից դուրս դրեց:

- Ո՞ւր, - Չարենցը ետ պահեց նրան:

Խաչիկը նորց շրջվեց:

- Տուն, - կամաց ասաց նա:

- Չդիմացա՞ր սպասելուն, - ձայնի մեջ նախատինք, ասես նրա վրա հարձակվեց Չարենցը, - բա ես քսանհինգից մինչև հիմի ո՞նց եմ սպասում:

- Մեղավոր եմ, - հազիվ կարողացավ շշնջալ Խաչիկը:

Չարենցը մեղմացավ:

- Էդ ուրիշ, - ասաց: - Դե հիմի գնա, ոնց որ էն ժամանակ եմ խնդրել, բանաստեղծություններիդ տետրը հասցրու ինձ: Յոթ օր քեզ ժամանակ:

Խաչիկը գնաց` անձայն-անաղմուկ:

Երևաց մի շաբաթ անց: Երևաց` ոնց որ առաջին անգամն էր երևացել:

- Բա՜րև ձեզ, ընկեր Չարենց,- ասաց, ու նրա սեղանին դրեց ձեռքին բռնած տետրը:

Չարենցը, կատարվածից գոհ, ուրախ դարձավ նրան:

- Չէ՜, էս անգամ յոթ օրը, յոթ տարի չդարձրիր:

Խաչիկը հասկացավ, որ էլ անելիք չունի:

- Ես գնամ, - ասաց:

- Գնա, - գլխով արեց Չարենցը: - Մենակ, էստեղ գալիս` դուռը մի քիչ պինդ ծեծիր, համարձա՛կ:

Խաչիկը ոտքը կախ գցեց:

- Ձեզ մոտ գալը, ընկեր Չարենց, - կարծես իր խոսքից վախեցած, սկսեց նա, - նույնն է, թե` մարդ գրականության մեջ մտնի: Ունե՞մ այդ իրավունքը: Ձեր աչքին յոթ տարի չերևալս դրանով բացատրեք:

Չարենցին, երևաց, դուր եկավ նրա պատասխանը, ու ասաց, ինչպես հայրը սիրած որդուն կասեր.

- Էդ հարցիդ երկու օրից կպատասխանեմ:

Երկու օրից Խաչիկը իր սովորական ձևով հայտնվեց մեզ մոտ, հայտնվեց` աշխարհի հարցականները դեմքին:

Բարև ձեզ, ընկեր Չարենց:

Չարենցը, նրա բարևին պատասխանելը թողած, բարձրացավ տեղից, դարձավ ինձ.

- Գարեգի՛ն, մի քառյակ ասեմ լսի՛ր:

Ու ասաց.

 

- Ամեն գարնան ծաղկում ես,

կարմրում ես, վարդենի.

Վարդերի մեջ վառում ես, իմ

Վայրենի վարդենի.

Շուրջդ եղինջ է բուսոնւմ, և

բաղեղներ լայնաթուփ,

Շուրջդ խոտեր են հյուսովւմ,

Իմ վայրենի վարդենի:

 Ասաց, կանգ առավ, ու նայեց Խաչիկին: Աշխարհի հարցականներն անհետացել էին սրա դեմքից. Չարենցը ոչ թե կարդում, անգիր արտասանում էր նրա՝ «Իմ վայրենի վարդենի» բանաստեղծության առաջին տունը:

- Հիմի էն օրվա հարցիդ պատասխանեմ, Խաչիկ ջան, - այժմ էլ նրան դարձավ Չարենցը, - Էս «Վարդենուց» հետո` քո առաջ Պետհրատի դռներն էլ են բաց, գրականության դռներն էլ: Գիրքդ կտպենք: Թե ցանկություն, պահանջ ունես, ասա, լսում եմ:

Խաչիկը մի քիչ ուշացրեց պատասխանը. երևի ցանկություն, պահանջ ուներ.

- Որ թույլ տաք, - քաշված` սկսեց, - մի բան կասեմ:

- Հազարն ասա,- չուշացրեց Չարենցը:

Խաչիկը սիրտ առավ:

- Գիրքս ինչպես ուզում եք` տպեք, ինչ թղթի վրա ուզում եք տպեք, երբ կարողանաք տպեք, մենակ, խնդրում եմ թե հնարավոր է, շապիկը կապտագույն լինի, երկնագույն: Այդ գույները ես շատ եմ սիրում:

- Դրանի՞ց էլ հեշտ բան,- վրա բերեց,- էդպես էլ կանենք. հեղինակը` Խաչիկ

Դաշտենց, խորագիրը` «Երգերի գիրք», շապիկը' կապտագույն, երկնագույն: Չէ՛, լավ ճաշակ ունես: Կեցցե՜ս:

«Երգերի գիրքն» իջավ արտադրություն:

Ավարտեցինք համալսարանը: Խաչիկն աշխատանքի անցավ «Ավանգարդ» թերթի խմբագրության գրական բաժնում, ես մնացի իմ տեղում: Իսկ այստեղ գործերը, հատկապես երիտասարդության գծով, շատացան հա՜ շատացան. երիտգրողների շարքին ավելացան նորերը` «Գրականության բանավոր-հարվածաիններ», «Պրոլետ-գրականության բանվոր-հարվածայիններ»: Եկեք ջահելներ, եկեք` գործարաններից, գյուղերից, ուսումնական հաստատություններից, միայն թե` եկեք. տասից մեկն էլ որ արդարացնի իրեն` մեր ծախսն ու չարչարանքը հեչ:

Ու սկսեցին գալ:

Շաբաթ չէր լինում, որ մեկը ձեռագիրը ձեռքին կամ թևի տակ, չերևար Պետհրատում: Շաբաթ չէր անցնում, որ որևէ ժողովածու չգնար տպարան: Ամիս չէր պատահում, որ մեկ-երկու գիրք չստանայիքն այնտեղից: Այսինքն, ոչ թե ստանում: Չարենցն էր բերում հետը: Բերում էր, դնում գրասեղանի դարակում, փակում, ինձ էլ, ինչպես գրել եմ մի առիթով, թե` այսինչին-այնինչին կանչիր Պետհրատ: Սիրում էր առաջին հաճույքն անձամբ պատճառել հեղինակին, հրճվել նրա հետ, բաժանել նրա ուրախությունը, և ասել մաղթանքի իր խոսքը.

- Մուտքդ բարի:

Հերթը հասավ Խաչիկ Դաշտենցին: Չարենցը վերադարձավ տպարանից, ձեռքի գիրքը դրեց գրպանում, փակեց, ինձ էլ թե.

- Դաշտենցին էգուց կանչիր Պետհրատ:

Երբ լուրը տեղ հասցրի.

- Ինչո՞ւ,- հետաքրքրվեց ընկերս:

Չասացի. չխառնվեմ Չարենցի գործերին:

- Չգիտեմ, - չքմեղ ձևացա,-բայց, կարծեմ, լավ բանի համար է կանչում:

Չարենցը գրկաբաց ընդունեց նրան:

- Եկա՞ր, իմ վայրենի վարդենի:

Արևածագը նստեց Խաչիկի դեմքին:

Չարենցն արագ բարձրացավ տեղից, ուրախ-ուրախ բաց արեց գրասեղանի

դարակն ու … Ու դժվարացա հասկանալ, թե ինչ պատահեց: Ուրախությունը վայրկենապես մռայլության փոխվեց նրա մոտ, և այդպես մռայլ էլ դիմեց դիմացինին:

- Բայց, խե՜ր լինի, ինչո՞ւ ես եկել: Ղալա՞թ արիքն, որ ասացինք` Պետհրատի դռները բաց են քո առաջ: Չասացինք, որ, խելքդ երբ փչի, վեր կենաս ու գաս:

Քարանալը քիչ էր ինձ համար. մարդուն կանչես, հետո թե. «Բայց խեր լինի, ինչո՞ւ ես եկել»:

Դաշտենցի դեմքի արևածագը մշուշապատվեց. Ուր որ էր անձրև, ձյուն կտեղար այնտեղից:

- Գարեգինն ասաց …

- Էստեղ ասող` ես եմ,- խեղճի խոսքը բերանում թողեց Չարենցը:

- Ես …

- Ոչ մի` ես: Պարզապես, եկել ես, որ գիրքդ տեսնես, չգիտե՞մ, ինչ է: Կա՞, որ տեսնես: Շատ անհամբեր սերունդ դուրս եկաք: Կարծում եք` տպարանը բոյախանի կարաս է. ձեռագիրը մեջը գցելն ու գիրք հանելը մեկ է լինում: Էդպես չի: Շարե՜լ կա, էջ կապե՜լ կա, սրբագրե՛լ կա, տպե՛լ կա, ավելացրած` պատվիրածդ շապիկը, կապտագույն, երկնագույն: Ոնց եկել ես, էնպես էլ գնա. Գիրքդ որ լինի` իմաց կտամ:

Խաչիկը, լեզուն պապանձված, գնաց, բայց ոչ այնպես, ինչպես եկել էր:

Իմ մասին չեմ էլ ասում. ինձ կորցրել էի:

Դաշտենցը հեռացավ թե չէ, Չարենցը դարակի գիրքը հանեց, դրեց գրպանը, առանց իմ կողմը նայելու ու առանց խոսքի, դուրս պրծավ հիմնարկից:

Երեկոյան Աբովյան փողոցում Խաչիկը բռնացրեց.

- Այդ ի՞նչ օյին խաղացիք գլխիս:

Ի՞նչ պատասխանեի, արվածն ու ասվածքը միասին էինք տեսել ու լսել:

Լռությունս կասկած առաջացրեց նրա մեջ:

- Լսիր, գրքիս գլխին հո ամպ չի՞ կախվել:

- Ոչ մի ամպ,-համոզված, չուշացրի ես: - Չարենցը գիրքդ հավանի ու ա՞մպ կախվի նրա գլխին: «Երիտգրողների սերիայի» հինգերորդը' քո «Երգերի գիրքն» է:

Խաչիկի կասկածը դեռ չէր փարատել:

- Իսկ այսօրվա՞նը:

- Աշխարհը լիքն է հանելուկներով,-ասացի,- մի հանելուկ էլ այսօր պատահածը համարիր:

Մոտ տասն օր անց. Չարենցն էլի թե.

- Դաշտենցին էգուց կանչիր Պետհրատ:

Աչքը տեսածից է վախենում:

- Չի՛ գա,- կյանքումս առաջին անգամ համարձակվեցի առարկել նրան:

Աչքերը խոժոռեց:

- Ո՞նց թե` չի գա: Ես կանչեմ ու …

- Անցյալ անգամ էլ էիք դուք կանչել, - ավելի առաջ գնացի ես, - վերջն ի՞նչ ստացվեց:

- Անցյալ անգամ` ուրիշ, հիմի` ուրիշ: Կանչիր` մեղքս քավեմ:

Ականջներիս չհավատացի:

- Դուք և` մեղք:

- Հա՛, ես և` մեղք:

Դարակից մի գիրք հանեց, բարձրացավ տեղից, բերեց դրեց իմ առաջ:

- Ա՜յ, էս մեղքս:

Չարենցի անհանգստությունից անտեղյակ, ուրախությունից վեր թռա. գրասեղանիս Խաչիկ Դաշտենցի «Երգերի գիրքն» էր, ասածս շարքի հինգերորդ համարի տակ:

- Կգա՛, - շտապեցի ես, - գիրքը որ տեսնի` կգա:

Չարենցը ունքերը կիտեց:

- Տեսնի, որ սիրտը ճաքի՞:

- Ուրախությունից ինչո՞ւ պիտի ճաքի:

Չարենցը վեր քաշեց ուսերը:

- Ի՞նչ ուրախություն, ա՜յ տղա, - հոգոց հանելով, ասաց նա,- տխրությունից կճաքի:

Ես էլ ունքեր ունեի, նրանք էլ կարող էին կիտվել:

- Բանաստեղծն իր առաջին գիրքը տեսնի ու` տխրի՞:

Չարենցը կորցրեց համբերությունը:

- Ա՜յ ընկե՛ր, առաջին օրն ի՞նչ խնդրեց տղան: Չխնդրե՞ց, որ գրքի շապիկը կապտագույն լինի, երկնագույն: Հիմի էդտեղ ցույց տուր նրա ուզած գույներից մեկը:

Աչքս որ նորից «Երգերի գրքին» ընկավ, Չարենցի անհանգստությունը տեղ հասավ. հողի, ավելի շուտ ավազի գույնի էր շապիկը:

- Ճիշտ եք,- տխուր վրա բերի ես,-Խաչիկը որ տեսնի, իսկապես, սիրտը կճաքի:

- Ուշքս հազար ու մի գրքի տվի, տղայի խնդրանքը մոռացա,- հանցանք գործածի պես խոսեց Չարենցը,- տպագրիչներն էլ ձեռքների տակ եղած գույնով տպեցին խեղճի շապիկը:

Մի պահ լռելուց հետո, հարցրի.

- Այդ ամենից հետո ուզում եք Դաշտենցին նո՞րից Պետհրատ կանչել:

Չարենցը վերցրեց գիրքը, տարավ դրեց դարակում և շրջվեց իմ կողմը: Զարմանալի բան. քիչ առաջ եղած Չարենցը չէր:

- Էդ արդեն իմ գործն է, - տրամադրությունը տեղը, ասաց նա, - քոնը` նրան էստեղ բերելն է:

Երեկոյան Աբովյանում հիմի էլ ես բռնացրի Խաչիկին:

- Էլ ձեր մոտ եկողը չեմ, - լսելով ինձ, վճռական ասաց նա:

Չարենցի անունն օգնության հասավ:

- Չարենցը մեկին …

- Լա՛վ, լա՛վ, - խոսքս կիսատ թողեց նա, - մի անգամ էլ փորձենք ձեզ:

Եկավ, դեմքին` ոչ արևածագ, ոչ արևմուտ: Թվաց, գրքի շապիկի ավազագույնն էին շաղ տվել այնտեղ:

Չարենցն էլի գրկաբաց ընդունեց նրան.

- Եկա՞ր, իմ վայրենի վարդենի:

Դողը սրտումս, շարունակությանն էի սպասում. այն օրն էլ այսպես ընդունեց Դաշտենցին: Տեսանք ինչով վերջացավ:

Չարենցը հանգիստ բարձրացավ տեղից.

- Մոտ արի, Խաչիկ ջան, ի՞նչ ես հեռու կանգնել:

Դարակից հանեց մի գիրք և ուրախ-ուրախ մեկնեց դանդաղ առաջ շարժվող ընկերոջս:

- Էս էլ քո «Երգերի գիրքը», ու քո ուզած ձևով: Ստացիր: Բարի մուտք:

Արևածագը նորից հայտնվեց Դաշտենցի դեմքին, իսկ ժամանակին այնտեղ եղած աշխարհի հարցականները փոխվեցին ինձ. գրքի շապիկը կապտագույն էր, երկնագույն:

- Տասն օր առաջ պիտի էսպես ուրախացների քեզ, - խոսքը դիմացինին ուղղեց Չարենցը, - բայց տպարանը շփոթության մեջ գցեց ինձ, սխալվել, գիրքդ առանց շապիկի էին տվել: Ցույց տայի' ի՞նչ պիտի տեսնեիր. տկլոր մի բան: Ոչինչ, աշխարհը չի քանդվի, մտածեցի, եթե Խաչիկը գիրքը մի քանի օր հետո տեսնի: Էն, որ տպարանի դեմ ունեցած բարկությունս քեզ վրա թափեցի, էդ մի կողմ, չհասկացա, թե ինչո՞ւ անհամբերության մեջ մեղադրեցի քեզ: Դու` անհամբե՞ր: Յոթ տարի քաշեց, մինչր մի գիրք պոկեցի քեզանից:

Խաչիկը շիկնած, գլուխը կախ, լսում էր ավագ ընկերոջը:

- Էլի եմ կրկնում ասածս խոսքը, - շարունակեց Չարենցը,- քո առաջ թե Պետհրատի դռներն են բաց, թե գրականության. դու միայն գրիր: Մեկ-մեկ, բան է, թե գրքիդ շապիկը սրտովդ չլինի, ուշադրություն չդարձնես: Էս շապիկն էլ էն չի, ինչ ես կուզենայի, աշնանային ինչ-որ բան կա մեջը. սուկինսին տպագրիչների աչքը տպելիս երևի Երևանի էսօրվա երկնքի վրա է եղել: Թող քեզ ուրախացնեն, որ ուզածդ գույները գրքիդ մեջ կան, բանաստեղծություններիդ մեջ: Միշտ էդպես մնաս:

Դաշտենցը, «Երգերի գիրքը» թևի տակ, ամուր սեղմեց Չարենցի ձեռքը, գլխով հրաժեշտ տվեց ինձ, ու թողեց սենյակը:

Մեկնեցինք երկուսով:

Չարենցի աչքը որ վրաս ընկավ, չկարողացավ պահել փռթկոցը:

- Ա՛յ տղա, չլինի` Խաչիկինի փոխարեն քո սիրտն է ճաքել, - ծիծաղի միջից դարձավ նա:

- Ներկատո՞ւն է ձեր դարակը,- շշմած, հարցրի ես,- երեկ' ի՞նչ ցույց տվիք ինձ, այսօր Դաշտենցին` ի՞նչ:

Չարենցը հրճվանքից իրար շփեց ձեռքերը:

- Էն օրը Խաչիկի գրքի գորշությունը որ աչքիս ընկավ, - սկսեց,- նրա

խնդրանքը հիշեցի ու` ոնց որ մուրճով խփեն գլխիս: Ինձ տպարան գցեցի. Նորից տպեք էս շապիկը ու` էս գույնի: Ծա՞խսը: Մի քանի մանեթ, չի՞, ես կտամ: Բա՛ ինչպես. Դաշտենցի նման բանաստեղծին իր ուզածի պես պիտի հասցնել ընթերցողին:

Հուզմունքից կոկորդս պիտի բռնվեր:

- Օրհնվի ձեր ծնունդը, ընկե՛ր Չարենց,- հազիվ այդքանը կարողացա ասել ես:

1977թ.

Գարեգին Բես «Երկեր երեք գրքով. գիրք երրորդ»
Նյութը՝ Ք.Ա-ի

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սուր լիմֆոբլաստային լեյկեմիա․ որո՞նք են քաղցկեղի այս տեսակի հիմնական ախտանշանները Անսովոր սննդակարգի պատճառով 24 տարեկանում մաhшgել է հայտնի ֆուդ բլոգերը Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Ինչով է վտանգավոր «սրտի արագ բաբախյունը» Մոսկվայի բիզնես կենտրոնից մարդկանց են տարհանել Շաքարի չափից դուրս օգտագործումը մշտական հոգնածություն է առաջացնում Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է Ռուբինյանը նոր նշանակում է արելԲաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներԲազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԱնցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ) 1 ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել Վրաստանում Ինչո՞ւ է վտանգավոր արագ երաժշտություն լսել մեքենա վարելիս․ նյարդաբանի պարզաբանումըԵրևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելԼավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի Փոքր Մասրիկում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են ԵՄ-ն մինչև 2030թ լուծարվելու է․ գլոբալիստները պարտվում են ԵՄ առանցքային երկրներում․Նահապետյան (տեսանյութ) Ո՞ր մթերքներն են օգնում պայքարել աշնանային տրամադրության անկման դեմ․ մասնագետը ներկայացրել է ցանկըՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ) Որքա՞ն ժամանակ կարելի է խորովածը պահել սենյակային ջերմաստիճանում․ մասնագետը նշել է վտանգավոր սահմանըԹրամփը ցույց է տվել «մեծ ԱՄՆ-ի» քարտեզը․ որ երկրներն են հայտնվել ամերիկյան դրոշի տակ Խաղի ժամանակ կոտրվել է քիթը Կաթողիկոսը բուրգի գագաթն է․ նրա խաթարումը վտանգավոր է ամբողջ եկեղեցու համար․ Խաչատրյան (տեսանյութ) Կենդանակերպի այս նշանները մինչև սեպտեմբերի կեսերը փող պակաս չեն ունենա. ի՞նչ պետք է անեն հետո Ռուբեն Վարդանյանի կինը պատրաստ է Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Բաքու Ոսկե գնդակ-2026․ հայտնի են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի 10 հավակնորդներըՏնական գինու վրա առաջացած թաղանթը կարող է վտանգավոր լինել․ բժիշկը զգուշացրել էՌուսաստանը պատրաստ է կատարել Հնդկաստանին սպառազինություն մատակարարելու պարտավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսով Բյուրեղավանից աղիքային վարակով տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Արեգնազ Մանուկյանից իրավապահները փորձում էին կեղծ ցուցմունքներ ստանալ․ Գեղամ Մանուկյան 68-ամյա տղամարդը փորձել է փոխանակել կեղծ 100 դոլարանոցներ. նա ձերբակալվել է Պեսկովը ներկայացրել է Պուտինի աշխատանքային օրակարգըՊուտինը և Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել. զրույցը տևել է մեկ ժամ Կրեմլում Գերմանիայի՝ Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումն «անբացատրելի և ոչ ռացիոնալ» են անվանելՈ՞ր ապրանքները խորհուրդ չի տրվում գնել առցանց հարթակներից․ փորձագետը զգուշացրել էՀայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ) Զելենսկու անսպասելի հայտարարությունը․ Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ փոխզիջման գնալ Թաշա Հարիսը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան ԱՄՆ-ը ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկու և այլ օգտակար հանածոների պաշարներին․ ReutersԿինս մանկապարտեզի տնօրենի մրցույթի միակ մասնակիցն էր․ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավար Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿԻնչո՞ւ արհեստական բանականությունը չի կարող ամբողջությամբ «սովորել» մաթեմատիկան․ գիտնականը բացատրել էՏիգրան Մեծի պողոտայում սեպտեմբերի 8-ից երթևեկության սահմանափակումներ կլինենՌուս նավապետը Ֆինլանդիայի դատարանում հերքել է ստորջրյա մալուխները վնասելու մեղադրանքներըՌուս գիտնականները լազերի միջոցով ուղեղի արյան մատակարարումը կարգավորելու մեթոդ են մշակելԶելենսկին անսպասելի հայտարարություն է արել․ Ուկրաինան պատրաստ է փոխզիջումների գնալ Մոսկվայի հետԵվրոն էժանացել է․ տարադրամի փոխարժեքն այսօրԱյդ փակ նիստերին ներկա եմ եղել, չեմ հիշում, որ պետական գաղտնիքներ են հրապարակվել. Ագնեսա Խամոյան
Ամենադիտված