Դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով կմեկնեմ Մոսկվա, կհանդիպեմ Պուտինի հետ. Փաշինյան ԱՄՆ-ի հետախուզության ղեկավարն ահազանգել է Իրանից եկող սպառնալիքների կտրուկ աճի մասին Զելենսկի․ Ուկրաինան խաղաղություն է ուզում և միշտ կառուցողական է գործել Ընդդիմությանը առաջարկում եմ սցենար, որը իմ հեռանալով է ավարտվելու. Փաշինյանը դիմելու է ժողովրդին ԱՄՆ-ն ու Չինաստանը ձգտում են օգնել Ուկրաինայի պատերազմի ավարտին․ Թրամփ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Անկախության հռչակագրով մենք անցում ենք կատարել Սովետական Հայաստանից Դաշնակցական Հայաստանի. Փաշինյան ԱՄՆ-ի ավիակիր հարվածային խումբը լքել է Պարսից ծոցը․ ուղղությունը Ճապոնիան է Ռուսաստանն ու Չինաստանը կարող են անցնել համատեղ սպառազինության մշակման Թրամփ–Պուտին հանդիպում․ Կրեմլը բացահայտել է գլխավոր թեման Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Միրզոյան Պուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումը 

Եկեղեցու համար ամենամեծ վտանգներից մեկը ոչ թե քաղաքական ակտիվությունն է, այլ բարոյական լռությունը. Տեր Իսահակ

Հասարակություն

Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը ««Եկեղեցին իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ». մի վտանգավոր մոլորություն» վերտառությամբ հրապարակում է արել։

«Մեր ժամանակներում հաճախ կարելի է լսել մի դատողություն, որը գրեթե վերածվել է ինքնաբավ կարգախոսի. «Եկեղեցին իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ»։ Այս արտահայտությունը սովորաբար ներկայացվում է որպես ժամանակակից աշխարհիկ պետության ինքնըստինքյան պահանջ, որի հետ անհամաձայնությունը կարծես արդեն իսկ քաղաքական կամ կրոնական ծայրահեղության նշան է։ Աստվածաբանական տեսանկյունից հարցը պետք է ձևակերպել այլ կերպ. արդյոք եկեղեցին կարող է հրաժարվել հասարակության ճակատագրի վերաբերյալ իր վկայությունից և արդյոք նա կարող է լռել այնտեղ, որտեղ վտանգվում են ճշմարտությունը, արդարությունը, մարդկային արժանապատվությունը և ժողովրդի գոյաբանական հիմքերը։ Ըստ էության խնդիրը երբեք չի եղել այն, թե եկեղեցին պետք է իշխի պետությանը, այլ այն, թե արդյոք պետությունը կարող է գոյատևել առանց այն բարոյական ու հոգևոր հիմերի, որոնց մասին մշտապես հիշեցնում է եկեղեցին։

«Կեսարինը՝ Կեսարին». սահմանազատում, ոչ թե բաժանում

Քրիստոսի խոսքը՝ «Կեսարին տվեք Կեսարինը, և Աստծուն՝ Աստծունը», հաճախ մեկնաբանվում է որպես կրոնի և քաղաքականության ամբողջական բաժանման բանաձև։ Սակայն այդպիսի ընթերցումը սոսկական ու մակերեսային է։ Հռոմեական աշխարհում կայսրը ոչ միայն քաղաքական ղեկավար էր, այլ հաճախ հավակնում էր աստվածային կարգավիճակի։ Քրիստոսի խոսքը առաջին հերթին սահմանափակում էր պետության հավակնությունները։ Այն ասում էր, որ գոյություն ունի մի ոլորտ, որի նկատմամբ Կեսարը իշխանություն չունի։ Մարդու խիղճը, ճշմարտությունը, Աստծու պատկերը կրող անձը չեն պատկանում պետությանը։ Այսպիսով քրիստոնեությունը ոչ թե լուծարեց քաղաքականությունը, այլ ազատեց մարդուն քաղաքականության աստվածացումից։ Եկեղեցին ծնվեց որպես հիշեցում այն մասին, որ ոչ մի երկրային իշխանություն բացարձակ չէ։ Նրա գոյությունն արդեն իսկ նկատելի սահման է յուրաքանչյուր քաղաքական համակարգի համար։

Եկեղեցու մարգարեական առաքելությունը

Սուրբ Գրքում Աստծու ժողովուրդը երբեք չի առանձնացվում պատմությունից։ Մարգարեները մշտապես խոսում են թագավորների, իշխանավորների, դատավորների և հասարակական անարդարությունների մասին։ Ամոսը դատապարտում է սոցիալական ճնշումը, Եսային մերկացնում է իշխանության կոռուպցիան, Երեմիան հանդիմանում է ազգային ինքնախաբեությունը։ Նաթան մարգարեն դատապարտում է Դավիթ թագավորին։ Նրանցից ոչ մեկը չի ձգտում քաղաքական իշխանության, սակայն նրանցից ոչ մեկն էլ չի լռում իշխանության առջև։ Մարգարեի առաքելությունը իշխանությունը վերցնելը չէ, այլ իշխանության դատաստանը ճշմարտության լույսի ներքո։ Այս իմաստով եկեղեցին մարգարեական համայնք է։ Նրա առաքելությունը չի ավարտվում խորանի առջև։ Նա կանչված է վկայելու Աստծու ճշմարտության մասին նաև պատմության մեջ։

Եկեղեցու լռության գայթակղությունը

Պատմությունը ցույց է տալիս, որ եկեղեցու համար ամենամեծ վտանգներից մեկը ոչ թե քաղաքական ակտիվությունն է, այլ բարոյական լռությունը։ Երբ պետությունը բացարձակացնում է իրեն, երբ ազգը վերածվում է կուռքի, երբ գաղափարախոսությունը փոխարինում է ճշմարտությանը, եկեղեցու լռությունը հավասարարժեք է մեղսակցություն։ Քսաներորդ դարի ողբերգությունները դրա վկայություններն են։ Տոտալիտար համակարգերը չէին վախենում «լռող եկեղեցիներից»։ Նրանք վախենում էին այն «եկեղեցիներից», որոնք հիշեցնում էին, որ մարդը ստեղծված է Աստծու պատկերով և չի կարող դառնալ քաղաքական նախագծերի նյութ։ Երբ եկեղեցին լռում է հանուն հանգստության, նա դադարում է լինել աղ և լույս։ Նա կարող է պահպանել իր կառույցները, բայց կորցնել իր հոգին։

Քաղաքականությունը և բարոյական կարգը

Քաղաքականությունը կոչված է կազմակերպելու հասարակական կյանքը, սակայն այն ինքնուրույն չի ստեղծում բարու և չարի չափանիշները։ Օրենքը կարող է սահմանել, թե ինչն է թույլատրելի, բայց չի կարող ինքն իրեն պատասխանել, թե ինչն է արդար։ Ժողովրդավարությունը կարող է արտահայտել մեծամասնության կամքը, սակայն մեծամասնությունը միշտ չէ, որ նույնանում է ճշմարտության հետ։ Այդ իսկ պատճառով հասարակությանը անհրաժեշտ են այնպիսի ինստիտուտներ, որոնք իշխանությունից անկախ կերպով հիշեցնում են բարոյական կարգի մասին։ Եկեղեցին դրանցից մեկն է, գուցե, ամենահինն ու ամենապատասխանատուն։ Նրա նպատակը քաղաքական որոշումներ կայացնելը չէ, այլ հիշեցնելը, որ գոյություն ունի ճշմարտություն, որը չի հառաջանում քվեարկությամբ։

Հայկական փորձառությունը

Հայ ժողովրդի պատմության մեջ եկեղեցին երբեք չի եղել միայն պաշտամունքային հաստատություն։ Դարեր շարունակ նա եղել է ազգային հիշողության պահապան, կրթության կենտրոն, մշակույթի կերտող և պետականության բացակայության պայմաններում՝ հավաքական ինքնության հենարան։ Այս պատմական փորձառությունը պատահականություն չէ։ Այն բխում է եկեղեցու բնույթից։ Քրիստոնեական համայնքը գոյություն ունի ոչ թե պատմությունից դուրս, այլ պատմության ներսում։ Նա կիսում է իր ժողովրդի ճակատագիրը և չի կարող անտարբեր լինել նրա ապագայի հանդեպ։ Ուստի՝ ազգային, մշակութային կամ պետական ճգնաժամերի ժամանակ եկեղեցուց լռություն պահանջելը նշանակում է պահանջել, որ նա հրաժարվի իր պատմական հիշողությունից և սեփական ինքնությունից։

Եվ ուրեմն

Եկեղեցին կոչված չէ կառավարելու պետությունը։ Նա կոչված չէ դառնալու կուսակցություն, ընտրական մեքենա կամ աշխարհիկ իշխանության մրցակից։ Սակայն եկեղեցին նաև կոչված չէ լռելու։ Նրա առաքելությունը հիշեցնելն է, որ պետությունը վերջնական իրականություն չէ, որ քաղաքականությունը չի կարող փոխարինել ճշմարտությանը, և որ մարդու արժանապատվությունը վեր է յուրաքանչյուր գաղափարախոսությունից ու իշխանությունից։ Երբ եկեղեցին փորձում է դառնալ պետություն, նա հարևանցում է իր առաքելությունը։ Բայց երբ նա հրաժարվում է խոսել ճշմարտության անունից՝ դավաճանում է իր առաքելությանը։ Ուստի հարցը այն չէ, թե արդյոք եկեղեցին պետք է խոսի քաղաքականության մասին։ Հարցն այն է, թե արդյոք նա կհամարձակվի մնալ հասարակության խիղճը մի աշխարհում, որը հաճախ մոռանում է, որ Կեսարն ինքը նույնպես ենթակա է ավելի բարձր դատաստանի։

հ.գ. Եթե խոսքը պետական իշխանության համար կուսակցական պայքարին, ընտրություններին կամ թեկնածուների աջակցելուն մասնակցելու մասին է, շատ երկրներում ընդունված է, որ եկեղեցին պետք է զերծ մնա անմիջական քաղաքական գործունեությունից՝ պահպանելով պետության և եկեղեցու տարանջատման սկզբունքը։ Եթե խոսքը հասարակական, բարոյական կամ ազգային նշանակության հարցերի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու մասին է, ապա կրոնական կազմակերպությունները, ինչպես մյուս հասարակական ինստիտուտները, սովորաբար ունեն խոսքի ազատության իրավունք և կարող են արտահայտվել հանրային խնդիրների շուրջ։ Եկեղեցու և պետության տարանջատման սկզբունքը նշանակում է, որ՝ եկեղեցին չի իրականացնում պետական իշխանություն, պետությունը չի ղեկավարում եկեղեցու դավանաբանական կյանքը, պետական որոշումները չեն ընդունվում եկեղեցական հրամաններով։ Պատմության ընթացքում եկեղեցին և քաղաքականությունը գրեթե միշտ փոխկապակցված են եղել։

Օրինակ՝ Ս. Մեսրոպ Մաշտոցը թեև հոգևորական էր, բայց զբաղվեց հայոց գրերի ստեղծումով, Մարտին Լյութերը, թեև հոգևորական էր, բայց հիմնականում հայտնի է որպես քաղաքացիական իրավունքների առաջնորդ։ Նույն կերպ՝ Մովսես Խորենացին, Ս. Ներսես Շնորհալին, Մկրտիչ Ա Խրիմյանը, ազդեցիկ քաղաքական գործիչ՝ Արքեպիսկոպոս Թոմաս Բեկետը, Կարդինալ Րեշելյեն, Կարդինալ Մազարինին, Ջիրոլամո Սավոնարոլան, Հովհաննես-Պողոս Երկրորդը։ Նույնիսկ նորագույն շրջանում բազմաթիվ եկեղեցիներ դեր են խաղացել հասարակական շարժումների մեջ, օրինակ՝ քաղաքացիական իրավունքների պայքարում, օր՝ Գրիգոր Տաթևացին, Դեսմոնդ Տուտուն, Գրիգոր 7-րդ պապը, Օսկար Ռոմերոն։ Հետևաբար, եկեղեցու և քաղաքականության լիակատար բաժանումը համեմատաբար նոր երևույթ է։ Այսպիսով՝ «Եկեղեցին իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ» պնդումը չափազանց բացարձակ է։ Ավելի հավասարակշռված դիրքորոշումը կարող է լինել հետևյալը. Եկեղեցին իրավունք ունի արտահայտվելու հանրային և բարոյական հարցերի վերաբերյալ, սակայն չպետք է վերածվի կուսակցական կամ իշխանական պայքարի գործիքի»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Միջուկային պատերազմում հաղթող չի լինի․ Սի Ծինփինի կոշտ զգուշացումը Դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով կմեկնեմ Մոսկվա, կհանդիպեմ Պուտինի հետ. ՓաշինյանԱՄՆ-ի հետախուզության ղեկավարն ահազանգել է Իրանից եկող սպառնալիքների կտրուկ աճի մասինԱՏԷՍ-ի առաջնորդները 23 կետանոց հայտարարություն են ընդունելՍի Ծինփինը կոչ է արել հրաժարվել Սառը պատերազմի մտածողությունիցԶելենսկի․ Ուկրաինան խաղաղություն է ուզում և միշտ կառուցողական է գործել Ընդդիմությանը առաջարկում եմ սցենար, որը իմ հեռանալով է ավարտվելու. Փաշինյանը դիմելու է ժողովրդինԱՄՆ-ն ու Չինաստանը ձգտում են օգնել Ուկրաինայի պատերազմի ավարտին․ Թրամփ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱնկախության հռչակագրով մենք անցում ենք կատարել Սովետական Հայաստանից Դաշնակցական Հայաստանի. ՓաշինյանԱՄՆ-ի ավիակիր հարվածային խումբը լքել է Պարսից ծոցը․ ուղղությունը Ճապոնիան էՌուսաստանն ու Չինաստանը կարող են անցնել համատեղ սպառազինության մշակմանԹրամփ–Պուտին հանդիպում․ Կրեմլը բացահայտել է գլխավոր թեմանՀայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. ՄիրզոյանՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումըԱննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. ՓաշինյանԻրանին ճնշել տնտեսապես․ ինչու է ԱՄՆ-ը խուսափում լայնածավալ հարվածներիցԴեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. ՓաշինյանԵՄ-ում տարաձայնություններ են․ ինչ պահանջել ՌուսաստանիցԻրանի պատերազմի գինը․ 2,8 միլիարդ բարելի մատակարարման կորուստՏիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, Աննա Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է. Ալեն ՍիմոնյանՀարավային Կորեայի արտահանումը հատել է 1 տրիլիոն դոլարըՏակաիչի–Պուտին զրույց․ Տոկիոն բարձրացրել է ձերբակալության ու բիզնեսի հարցերըՍահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ. ՓաշինյանԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարինԵվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն էԳրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ըԱՄՆ-ն ու Վենեսուելան վերականգնում են պաշտպանական համագործակցությունը․ նոր համաձայնագիրԵրևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն ՍիմոնյանՄոսկվան, Պեկինն ու Թեհրանը պայման են առաջադրել․ ի՞նչ են պահանջում ՄԱԳԱՏԷ-իցՀայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետներըԷր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառելԻսրայելը նոր գործողություն է սկսել Գազայում․ թիրախում ստորգետնյա թունելն էՀութիները հայտարարել են Ռիադի օդանավակայանի և ֆինանսական կենտրոնի հրթիռակոծման մասին Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. ՓաշինյանՊուտին-Թրամփ հանդիպումն ավարտվել է մեկ ժամից էլ շուտՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՏարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ ՍիմոնյանԻ՞նչ եղանակ է սպասվումՎթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինիԿարևոր լուր՝ թոշակառուների համարՊուտինը հայտնել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան հացահատիկի և պարարտանյութի խոշոր մատակարարումների մասինՊուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներՓաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն էՌուսական ուժերը հայտնել են Խարկովի և Սումիի մարզերում նոր հարվածների մասինԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է ՀաջիևինՌուսական ՀՕՊ-ը հայտնել է սահմանամերձ շրջաններ ուղղված շուրջ 20 ԱԹՍ-ի խոցման մասինԸնդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումըԲուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». ՓաշինյանԻնչու Պապոյանը Մոսկվա չգնաց
Ամենադիտված