Եվս մեկ երկիր ցանկացել է օգնել ԱՄՆ-ին Իրանի վրա ճնշում գործադրելու հարցում
ԱՄՆ
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը բարձր է գնահատել Եվրամիության որոշումը՝ միանալու Իրանի դեմ ուղղված ամերիկյան «Տնտեսական վտարանդի» (Economic Outcast) գործողությանը։ Այս մասին հայտնում է CNBC-ն։
Խոսքը Իրանի դեմ պատժամիջոցների մասին է, որոնց հիմնական նպատակը Թեհրանին համաշխարհային ֆինանսական համակարգից առավելագույնս մեկուսացնելն է։ Բեսենթի խոսքով՝ Վաշինգտոնը բարձր է գնահատել Բրյուսելի «վճռական և ժամանակին» դիրքորոշումը։
Գործողությանը կարող է միանալ նաև Հարավային Կորեան։ Սեուլը դիտարկում է տարբեր տարբերակներ՝ չբացառելով նաև ռազմական աջակցությունը, սակայն վերջնական որոշում դեռ չի ընդունվել։ Հարավկորեական լրատվամիջոցների տվյալներով՝ Սեուլը կարող է մինչև տարեվերջ զորքեր ուղարկել Պարսից ծոցի տարածաշրջան և արդեն այս ամիս այդ հարցով դիմել խորհրդարանի հավանությանը։
CNBC-ն նշում է, որ Սեուլի հնարավոր քայլերը կարող են կապված լինել նաև Վաշինգտոնի դժգոհության հետ։ Ավելի վաղ Բեսենթը խիստ ֆինանսական միջոցներով էր սպառնացել այն վարկային կազմակերպություններին, որոնք Իրանի հետ կապված գործարքներ են իրականացնում։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը