Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը շփոթել է Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցների փաթեթների թիվը
Քաղաքական
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Օլոֆ Գիլը ճեպազրույցի ժամանակ սխալմամբ հայտարարել է, որ Եվրամիությունն արդեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22 փաթեթ է ընդունել։
«Այս պահին ընդունվել է պատժամիջոցների 22 փաթեթ։ Դրանք ուղղված են Ռուսաստանի տնտեսությանը հարվածելուն և նրա ռազմական կարողությունները թուլացնելուն»,- հայտարարել է Գիլը։
Ավելի ուշ նա ուղղել է իր խոսքը՝ նշելով, որ իրականում ընդունվել է 21 փաթեթ, իսկ 22-րդը դեռ մշակման փուլում է և պաշտոնապես չի ներկայացվել։
«Ուզում եմ ճշտել՝ մենք ընդունել ենք պատժամիջոցների 21 փաթեթ, ոչ թե 22, ինչպես քիչ առաջ ասացի։ Ներողություն եմ խնդրում, դեռ վերադառնում եմ աշխատանքային ռեժիմի»,- ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը