Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնությունները Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել է Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի Արևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ Միրզոյան ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ 

Մի Սևան ունեք, մի Սևակ, ո՛չ Սևանն եք պահում, ո՛չ Սևակին …

Գիտություն և Մշակույթ

Գրականագետ Ալմաստ Զաքարյանի «Գրականության և պատմության ընթացքը» գրքից մեջբերում ենք մի հատված, որտեղ ներկայացվում է այն շիկացած մթնոլորտը, որ ստեղծվել էր Սևակի «Եղիցի լույս»-ի կապակցությամբ, այն մասին, թե ինչպես Հայաստանի գրողների համագումարին նրա ազնվական արյունը նորից պետք է պղտորվեր:

Հիշենք, որ մինչ այդ գեղագիտական ու գաղափարական հարցադրումներով «Մարդը ափի մեջ» գիրքը գրական շրջաններում առաջ էր բերել մի քանի տարի տևող բուռն բանավեճեր… ու Պ. Սևակի վերջին՝ «Եղիցի լույս» ժողովածուն, որը տպագրվեց 1969-ին, բայց ունեցավ Չարենցի «Գիրք ճանապարհի» ժողովածուի ճակատագիրը: Մի խումբ չարամիտ զրպարտիչների հրահրմամբ՝ այն տպարանից ուղարկվեց ոչ թե ընթերցողին, այլ արգելվեց ու վերցվեց կալանքի և մի քանի բանաստեղծությունների կրճատումով լույս տեսավ 1971-ին՝ հեղինակի ողբերգական մահից հետո:

1971 թ. հունիսի 3-ին՝ մահից ընդամենը 14 օր առաջ, Սևակը հրաժարվում է ԽՍՀՄ գրողների միության 5-րդ համագումարի պատգամավոր լինելուց` պատճառաբանելով, թե «մինչ այդ ես ֆիզիկապես գոյություն չեմ ունենա»…

«Համագումարի օրը նախագահությունում համարյա միշտ նստած էր լինում նույն պահվածքով ծնոտն ու բերանը ափի մեջ առած, գլուխը թեքած աջ, կամային ու ձիգ, լուռ արժանապատվությամբ: Շատերի պես երբեք չեմ կարողանում մոռանալ նրա այդ պահվածքը: Ամո՛թ շատեր կոչված բոլորիս…

Այնքան մեծ էր Պարույրի մարդկային հավատը, որ, չեմ կասկածում. երեք օր տևած համագումարի ընթացքում անկարելի է, թե սպասած չլիներ «Եղիցի լույսին» վերաբերող որևէ պաշտպանության, թեկուզ ռեպլիկի կարգով` դահլիճից: Եվ սակայն ոչ մի բառ ո՛չ զեկուցումներում, ո՛չ ելույթներում, ո՛չ էլ դահլիճից. առհասարակ, կարծես, Պարույր Սևակ չկար … Մտավորական կոչված այսպիսի հասարակությունը, իհարկե, պետք է պատժվեր և պատժվեց` կորցնելով բանաստեղծին …

Գրքի շուրջը հայտնի ոմանք ստեղծել էին քաղաքական տարակուսանքի, այլև սարսափի մթնոլորտ: Մինչդեռ փաստ է, չէ՞, մի ամիս չանցած, բանաստեղծի մահից հետո գիրքը վաճառքի հանվեց: Ո՞րն էր, ո՞րն էր տրամաբանությունը … Ի վերջո չէ՞ որ պետք է` այն էլ ինչպես, խոսվի այդ մասին …

Համագումարի վերջանալուն պես Նելլիի ու Պարույրի անձրևավերարկուները առած շտապեցի նրանց տուն: Գիտեի, համագումարից անմիջապես հետո պետք է գյուղ գնային: Կապոցները, ցանցերը շարած, Նելլին … սպասում էր Պարույրին: Անձրևավերարկուները ցած դրի, մի երկու բառ մրմնջացի, թե համագումարում ոչ մի խոսք չի եղել «Եղիցի լույսի» մասին: Նելլին ընդունեց ծառացած. – Չէինք էլ սպասում …

Ջարդված, բարի ճանապարհ մաղթեցի ու հեռացա` վերհիշելով – վերապրելով մեկ – երկու տարի առաջ Նելլիի հետ ունեցած մեր մի հեռախոսային խոսակցությունը:

Մի հավաքույթում բավականաչափ լուրջ մի տիկին պատմեց, թե Պարույր Սևակի կինը իր ներկայությամբ ասել է. – Մի Սևան ունեք, մի Սևակ, ո՛չ Սևանն եք պահում, ո՛չ Սևակին …

Առարկեցի տաքացած ու համառ. - Չի՛ կարող պատհել, Սևակի կինը կիրթ, զուսպ ու խոհեմ անձնավորություն է: Ինձ միացավ Մանյա Բախչինյանը, որի տանն էլ այդ հավաքույթն էր: Պարույրի հետ նա գլխավորել էր 1965 –ի հայոց գրականության օրերը Ալմա – Աթայում, վերադարձել հիացած բանաստեղծի վայելուչ պահվածքով, ելույթներով:

Հաջորդ օրը զանգեցի Նելլիին, պատմեցի. - Այո՛, - պատասխանեց, - ասում եմ և պիտի ասե՛մ … Բա չասե՞մ…

Նելլիին մինչև վերջ ողբերգորեն հասկացա Պարույրի և իր կողք կողքի դրված դագաղների առջև …»:

Նյութը` Ք. Ա-ի

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունը
Ամենադիտված