Tatler․ Բրիտանական արքայադուստր Մարգարեթի թոռ Սամուել Չատտոն ամուսնության առաջարկ է արել Էլեոնոր Էքսերջյանին
Աշխարհ
Ըստ Tatler-ի՝ բրիտանական թագավորական ընտանիքի անդամ և արքայադուստր Մարգարեթի թոռ Սամուել Չատտոն ամուսնության առաջարկ է արել Էլեոնոր Էքսերջյանին։
Ծնված լինելով ականավոր արվեստագետների ընտանիքում՝ նա Լեսթերի համալսարանի արվեստի և կինոյի պատմության վաստակավոր պրոֆեսոր, ականավոր արվեստի պատմաբան, պրոֆեսոր Դեյվիդ Էքսերջյանի դուստրն է։
Ինչպես Սամուելը, Էլեոնորան նույնպես Էդինբուրգի համալսարանի շրջանավարտ է։
Էլեոնորի պապը գնդապետ Նուբար Մարտին Էքսերջյանն էր, որի ընտանիքը պատկանում էր հայ ազնվականությանը՝ ամիրեներին՝ Օսմանյան կայսրության ազդեցիկ հարուստ հայերի դասին։
Գնդապետ Էքսերջյանը Գալուստ Գյուլբենկյանի կողմից հիմնադրված Իրաքի նավթային ընկերության գործադիր տնօրենն էր։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար