ՔՊ խմբակցությունն այսօր էլ չի ներկայացրել Գյումրու ավագանու նիստին
Քաղաքական
Գյումրու ավագանու այսօրվա արտահերթ նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները չեն ներկայացել։ Գրանցվել է ավագանու 18 անդամ, քվորում կա։
Նիստը վարող Ավետիս Առաքելյանը մինչ օրակարգին անդրադառնալը «Մեր քաղաքը» խմբակցության անդամների փոփոխություն է եղել. Արտակ Հովսեփյանը խմբակցության ղեկավարի միջոցով ներկայացրել է ավագանու անդամի իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում, ինչի հիմքով դադարեցվել են լիազորությունները։
Թիվ 31 ԸԸՀ հունիսի 25-ի արձանագրությամբ ավագանու անդամի մանդատը տրվել է «Մեր քաղաքը» խմբակցության ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Արա Պետրոսյանին։ Նիստը վարողը նրան մաղթեց անփորձանք ու օրինավոր աշխատանք։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար