Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մասնակցել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի խորհրդաժողովին Սիլիկյան թաղամասում մազութի գործարանում հրդեհ է բռնկվել․ այրվել են սարքավորումներ և բիտում. հրդեհը մեկուսացվել է Ամուլսարի հանքի շահագործման արդյունքում Հայաստանի բյուջեն տարեկան կարող է ստանալ 120-130 մլն դոլար հարկեր և ռոյալթիներ ՄՔԾ պարզաբանումը՝ անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգի վերաբերյալ Վազքի միջազգային մրցույթ․ հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ․ Գագիկ Ծառուկյանը՝ Կենտրոն ՔԿՀ-ից Սևանի ափին գտնվող 41 հողատարածք՝ 613.7 մլն դրամ արժեքով, վերադարձվել է պետությանը Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր․ Շարմազանով Մոսկվայի ուղղությամբ մեկ գիշերվա ընթացքում խոցվել է 493 անօդաչու թռչող սարք 

Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում

Քաղաքական

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աջակցությամբ և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Կոստաս Մավրիդեսի և Միրիամ Լեքսմանի հյուրընկալությամբ հուլիսի 14-ին Եվրոպական խորհրդարանում կայացել է «Հայ քաղաքական բանտարկյալներն Ադրբեջանում և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով քննարկում, որին մասնակցել են Եվրոպական խորհրդարանի անդամներ, իրավաբաններ, մարդու իրավունքների պաշտպաններ և Ադրբեջանում պահվող հայ պատանդառվածների ընտանիքների անդամներ։ Քննարկումը կենտրոնացած էր Ադրբեջանում շարունակվող հայ ռազմագերիների և քաղաքական պատանդառվածների պահման, ինչպես նաև նրանց ազատ արձակման ապահովման գործում Եվրոպական միության հնարավոր դերակատարության վրա։ 

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակից հայտնում են, որ բանախոսները քննարկել են խնդրի մարդասիրական, իրավական և քաղաքական ասպեկտները՝ պնդելով, որ հայ գերիների շարունակվող անօրինական կալանավորումը խաթարում է ինչպես միջազգային իրավունքը, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հեռանկարները։ 

Քննարկումը սկսել է Կոստաս Մավրիդեսը՝ վերահաստատելով Եվրոպական խորհրդարանի հստակ դիրքորոշումը, որով պահանջվում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին։ Նա նաև Եվրոպական հանձնաժողովին հիշեցրել է վերջինիս մանդատի մասին՝ հանդես գալու նման պահանջներով, ինչպես ամրագրված է Եվրոպական խորհրդարանի մի շարք բանաձևերում, ինչպես նաև ընդգծել է ԵՄ–Ադրբեջան էներգետիկ համաձայնագիրը միջազգային իրավունքի և մարդու իրավունքների տեսանկյունից վերանայելու անհրաժեշտությունը։ Նա կիսվել է այն հիասթափությամբ, որն արտահայտում էին ներկաներից շատերը, որ գործադիր իշխանության աշխարհաքաղաքական նկատառումները ստվերել են թե՛ Եվրոպական խորհրդարանի կամքը, թե՛ այն արժեքները, որոնց վրա հիմնված է Եվրոպական միությունը։ 

Իր հերթին Միրիամ Լեքսմանը հավելել է, որ Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունների շարունակական խորացումը հնարավորություն է տալիս Եվրոպական հանձնաժողովին առաջատար դեր ստանձնել այս հարցում։ Նա շեշտել է՝ քաղաքական բանտարկյալների հարցը պետք է արժանանա առավելագույն առաջնահերթության և չպետք է դրվի վտանգի տակ։ 

Ներկայացնելով կալանավորվածների ընտանիքները՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի որդին՝ Արմեն Իշխանյանը, խոսել է իր հոր բանտարկության ազդեցության մասին։ Նա պատմել է, որ իր հայրը 2023 թվականին, Արցախի հայ բնակչության բռնի տեղահանության ընթացքում, մնացել էր Արցախում՝ աջակցելու խաղաղ բնակիչների անվտանգ տարհանմանը, որից հետո ձերբակալվել էր ադրբեջանական իշխանությունների կողմից։ Այդ ժամանակվանից ի վեր նա քաղաքական դրդապատճառներով դատավարությունից հետո դատապարտվել է ցմահ ազատազրկման։ 

Անդրադառնալով ավելի քան 1000 օր տևող բաժանվածությանը՝ Արմեն Իշխանյանը նկարագրել է այն ծանր հոգեբանական ազդեցությունը, որ բանտարկությունը թողել է իր ընտանիքի վրա։ Հիշելով դստեր հետ ունեցած զրույցը՝ նա ասել է. «Երբ հարցրի նրան, թե ինչ է ցանկանում ծննդյան նվեր, նա պարզապես պատասխանեց. «Ես ուզում եմ, որ պապիկս տուն գա»»։ 

Համաժողովում քննարկվել են նաև կալանավորվածների շարունակվող ազատազրկման իրավական հետևանքները։ Փաստաբան Սիրանուշ Սահակյանը, ով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացնում է բազմաթիվ հայ գերիների շահեր, ընդգծել է, որ այդ գործերի նշանակությունը շատ ավելին է, քան առանձին անձանց ճակատագրերը։ Նա մասնավորապես նշել է․ «Հայ գերիների անօրինական կալանավորումն ու դատապարտումները պարզապես մարդու իրավունքների խնդիր չեն, այլ որոշիչ փորձություն՝ Եվրոպայի կարողության համար պաշտպանելու իրավունքի գերակայությունն ու միջազգային իրավակարգը։ Թեև Եվրոպական խորհրդարանն ընդունել է կարևոր բանաձևեր, այժմ դրանք պետք է ուղեկցվեն արդյունավետ քաղաքական գործողություններով։ Հակառակ դեպքում վաղը անպատժելիությունը կդառնա նորմ»։ 

Մարդու իրավունքների միջազգային գործընկերության Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի ծրագրերի տնօրեն Սիմոն Պապուաշվիլին իր հերթին նշել է, որ կալանավորվածների ազատ արձակումը պետք է դիտարկվի որպես ցանկացած արժանահավատ խաղաղության գործընթացի նախապայման։ Ըստ նրա՝ «Խաղաղությունը չի կարող արժանահավատ լինել, քանի դեռ հայ գերիները մնում են բանտարկված Ադրբեջանում։ Նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը երկրորդական հարց չէ, այլ հիմնարար մարդասիրական պարտավորություն և ցանկացած իրական խաղաղության գործընթացի անհրաժեշտ հիմք։ Արդարությունը, վստահությունն ու հաշտեցումը պետք է սկսվեն յուրաքանչյուր գերու անվտանգ և առանց հապաղման տուն վերադարձով»։ 

«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության հանրային շահերի պաշտպանության տնօրեն Ջոել Վելդքեմփը նշել է, որ այս հարցը նաև ավելի լայն ռազմավարական նշանակություն ունի Եվրոպայի համար։ Ըստ Վելդքեմփի՝ «Ուժեղ Հայաստանը կարող է օգտակար դաշնակից լինել Եվրոպական միության համար՝ այն ժամանակաշրջանում, երբ աճում է Թուրքիայի ազդեցությունը, իսկ միջազգային նորմերը թուլանում են։ Հայաստանը հզորացնելու նպատակով եվրոպացի քաղաքական որոշում կայացնողները պետք է փնտրեն ուղիներ՝ Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը դարձնելու ավելի հավասարակշռված։ 

Բաքվում պահվող քսան հայ պատանդների պաշտպանության ուղղությամբ միջամտությունը հիանալի մեկնարկ կլիներ»։ 

Համաժողովի ողջ ընթացքում բանախոսները Եվրոպական միությանը կոչ են արել դուրս գալ մտահոգություն արտահայտող հայտարարությունների շրջանակից և կիրառել իր տրամադրության տակ գտնվող դիվանագիտական ու քաղաքական գործիքները՝ ճնշում գործադրելու կալանավորվածների անհապաղ ազատ արձակման համար։ Նրանք ընդգծել են՝ հայ քաղաքական բանտարկյալների և ռազմագերիների շարունակվող ազատազրկումը շարունակում է մնալ վստահության ձևավորման և Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման գլխավոր խոչընդոտներից մեկը։  

Համաժողովն ավարտվել է միասնական կոչով՝ ուղղված Եվրոպական միության հաստատություններին՝ ակտիվացնել Ադրբեջանի հետ իրենց ներգրավվածությունը և բոլոր հայ գերիների ազատ արձակումը դարձնել անհապաղ առաջնահերթություն։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լուլա դա Սիլվան խոստացել է վերընտրվելու դեպքում անհատ ձեռնարկատերերի համար լայնածավալ աջակցության փաթեթ մեկնարկելԹուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. ՄիրզոյանՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ինՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մասնակցել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի խորհրդաժողովինՍիլիկյան թաղամասում մազութի գործարանում հրդեհ է բռնկվել․ այրվել են սարքավորումներ և բիտում. հրդեհը մեկուսացվել էԹրամփը հայտարարել է Ալյասկայից Թայվան գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագրերի մասինԱմուլսարի հանքի շահագործման արդյունքում Հայաստանի բյուջեն տարեկան կարող է ստանալ 120-130 մլն դոլար հարկեր և ռոյալթիներՄՔԾ պարզաբանումը՝ անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգի վերաբերյալԶելենսկի. ԱՄՆ-ը երեկ երեկոյան կրկին չկարողացավ հետախուզական տվյալներ տրամադրել ՈւկրաինայինԶելենսկին կժամանի Լոնդոն՝ Սթարմերի հետ բանակցությունների Վազքի միջազգային մրցույթ․ հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվիՏնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ․ Գագիկ Ծառուկյանը՝ Կենտրոն ՔԿՀ-իցԹայվանը կարող է մինչև ամսվա վերջ ԱՄՆ-ից ստանալ վեց նոր F-16V կործանիչներ Սևանի ափին գտնվող 41 հողատարածք՝ 613.7 մլն դրամ արժեքով, վերադարձվել է պետությանըԱլեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր․ ՇարմազանովՄոսկվայի ուղղությամբ մեկ գիշերվա ընթացքում խոցվել է 493 անօդաչու թռչող սարքԹրամփը Բայդենին անվանել է Ուկրաինայում տեղի ունեցող հակամարտության պատասխանատուներից մեկը ԱԳ քարտուղարը Վարշավայում մասնակցել է ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ քննարկմանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկմանWSJ. ԱՄՆ-ի օդային հարվածները չեն կարողացել կանխել կոկաինի արտադրության աճը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԲագան. հազարավոր տաճարների հովիտըՀանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է անձրևային եղանակԵրևանում դանակահարության դեպքով 7 անձ է ձերբակալվել․ 20-ամյա երիտասարդի կյանքը փրկվել էԹրամփը սպառնացել է նոր գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են առաջիկա շաբաթներին Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունըՍամվել Կարախանյան․ «Մեզ բախտ է վիճակվել մեր խոսքով և պահվածքով ավանդ ունենալ Հայաստանի առաջընթացի գործում»Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. ՓաշինյանՍահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ» «Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները«Հրապարակ». Ինչու է ԱՄՆ ներկայացուցիչը թաքցրել հանդիպման մանրամասները «Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել Փաշինյանի կոշտ հայտարարությունից հետո «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ» «Իրավունք». Սյունեցի պատգամավորները տեղները չեն գտնում«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՊլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերումՌոնալդուն մոտենում է 1000-րդ գոլինԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդելԵս երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառելԹռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցելՓոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհերՀայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունում
Ամենադիտված