Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի Արևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ Միրզոյան ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ 

Նիհար էր, թուխ դեմքով ու զարմանալի տխուր աչքերով

Գիտություն և Մշակույթ

«Նշանավոր մարդկանց մասին գրելը որքան շնորհակալ գործ է, նույնքան և դժվարին… չէ՞ որ սերունդներին ես փոխանցում նրանց բնավորության ու նախասիրությունների այս-այն գիծը, նրանց մտքերը, նրանց կարծիքները այս-այն երևույթի մասին, - գրում է Ստ. Զորյանը»: Որքանով է հարազատ մեզ Զորյանի ուրվագծած դիմանկարը, կծանոթանանք ստորև: 

«Երբ առաջին անգամ կարդացի նրա «Մթնշաղի անուրջները», նրա այդ փոքրիկ լիրիկական ժողովածուն ինձ վրա բոլորովին նոր, անսովոր տպավորություն արավ թե՛ իր թարմ պատկերներով և թե՛ հղկված ու հստակ լեզվով. մի լեզու, որ բնավ նման չէր մինչև այդ եղած մեր պոետիկ լեզվին - այնքա՛ն հեռու էր գավառական երանգից և այնքա՛ն նուրբ ու պայծառ, որն ստեղծվել էր կարծես, հատկապես նվիրական, ինտիմ զգացմունքներ արտահայտելու համար: Նա ինձ թվում էր մի այլ աշխարհի լուսեղեն լեզու: Մյուս կողմից, ամենակարևորը, - ինձ համար նոր էին բանաստեղծի ապրումները: Թվում էր աշնան անձրևների ու մշուշների մեջ թախծում էր մի հուսահատ ու մոլորված հոգի, որ ուղի չի գտնում մութ անտառում. Ու այդ անել կացության մեջ արև է տենչում` արևի կարոտ … Բանաստեղծի տրամադրությունն այնքա՛ն վարակիչ էր, որ նրա այդ վիճակն իմ մեջ լուրջ կարեկցանք էր զարթնեցնում, և ես նրան պատկերացնում էի տխուր, մելամաղձոտ, կյանքից ձեռնաթափ մի մարդ, որն իր տխրությունից ու թախծից դուրս բան չի տեսնում:

- Երևի ծանր մի ցավ ունի, - լրջորեն մտածում էի ես, հիշելով դժբախտ Դուրյանին:

Եվ առաջին հանդիպումս հաստատեց իմ այդ ենթադրությունը: 1914 թվի մարտին թե ապրիլին «Մշակ» թերթի խմբագրական սրահում նստած էին խմբագիր Համբարձում Առաքելյանը, Շիրվանզադեն և մի քանի աշխատակիցներ, երբ ներս մտավ ինձ անծանոթ միջահասակ մի երիտասարդ` ձմեռային սև երկար վերարկու հագած, սև երկար փափախ դրած. նիհար էր, թուխ դեմքով ու զարմանալի տխուր աչքերով, որոնք խոր ու ներհայաց նստած էին նրա սև, ցածրադիր հոնքերի տակ: Այնքան ընկճված ու խեղճ էր նրա արտաքինը, որ առաջին պահ նա ինձ թվաց մահազդ բերող սովորական մարդ, որ գրասենյանկը շփոթել է խմբագրատան հետ: Բայց որքան մեծ եղավ զարմանքս, երբ խմբագիրը նրան ընդունեց սիրալիր ժպիտներով և աթոռ առաջարկեց իր կողքին, իսկ Շիրվանզադեն հետաքրքրվեց, թե նոր ի՞նչ կա Մոսկվայում:

- Մոսկվայից չեմ գալիս, - պատասխանեց երիտասարդը մի նվազ ու խզված ձայնով, որ ամբողջովին տխրություն էր ու թախիծ: - Գալիս եմ մեր գյուղից` Գանձայից …

Դա Վահան Տերյանն էր: Մոսկվայից գնացել էր գյուղ` հորը թաղել և հիմա վերադառնում էր Մոսկվա: Ահա ինչո՛ւ այնքան տխուր էր: Մի կողմից անձնական վիշտը, մյուս կողմից` ճանապարհի հոգնությունը ընկճել էին նրան. Այնպես որ տեսակցության այդ ամբողջ պահին նրա թախիծը չանցավ, ու գեթ մի անգամ ոչ միայն չժպտաց, այլև տրամադրությունը չփոխեց: Նրա վիճակում` դա հասկանալի էր. սակայն ինձ թվում էր, թե դա լիովին համապատասխանում է իմ պատկերացումին և նրա պոեզիային. – Երևի միշտ էլ այդպես է, և այդ վիշտը հատուկ է նրան: Բայց ինձ օտարոտի էին թվում նրա սև, երկար վերարկուն և կովկասյան փոփախը, որոնք բոլորովին դուրս էին արդեն իմ պատկերացումից և բնավ չէին հարմարում Տերյան-պոետին:

Շուտով սակայն, երբ 14 թվի ամռանը մենք նորից հանդիպեցինք` այս անգամ Տերյանը թե արտաքուստ, թե ներքուստ բոլորովին այլ տպավորություն թողեց վրաս: Նա վերարկուով ու փափախով չէր, այլ շլյապայով ու նոր կոստյումով: Մաքուր ածիլված էր, օսլայած ճերմակ օձիքով և ֆրանտի փայլուն փողկապով, ձեռնափայտով: Մյուս կողմից պարզվեց, որ նա բնավ էլ տխուր, մելամաղձոտ մարդ չէ, ինչպես թվացել էր առաջին հանդիպումին: Ընդհակառակը` շատ կենսուրախ էր, զվարթաբան, հաճախ սրախոս ու խայթող»:

 

Ստ.Զորյան «Հուշերի գիրք»

Նյութը` Ք. Ա -ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջ
Ամենադիտված