Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի Արևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ Միրզոյան ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ 

Ներկայացման զանգերի հետ խփում էր նրա աստեղային ժամը. Սոս Սարգսյանը` Ավետ Ավետիսյանի մասին

Գիտություն և Մշակույթ

Ճանաչողական անուրանալի արժեք է դառնում հայ բեմի մեծերի, գործընկերների մասին Սոս Սարգսյանի խոսքը իր «Վարագույրից այն կողմ» գրքում, որը որքան ծանրակշիռ ու հավաստի, նույնքան էլ ջերմ է ու հուզիչ:

Ստորև ձեզ ենք ներկայացնում Ավետ Ավետիսյանին նվիրված մեկ հատված:

Եթե մեկ բառով ուզենամ բնութագրել նրան, ապա պետք է հիշեմ իր մասին ասած իր իսկ խոսքը. «Բանվոր եմ, բանվոր մարդ եմ…»:

Բանվորի խղճով էլ ապրեց իր կյանքը, աշխատեց: Բայց, կարող էր, կարծում եմ, նույն հաջողությամբ ասել' ռանչպար եմ, քանի որ բանում էր գյուղի անխոնջ մշակի նման առավոտը ծեգից մինչև ուշ գիշեր:

Արտաքինն էլ, կարծես, կացնով տաշած-սարքած կոճղ` կոճղի ամրությամբ, ոստաշատությամբ: Մի տեսակ ծանր դիմագծերը ու, հատկապես, ամուր տեղադրված խոշոր քիթը առանձին մի խրոխտություն, արտահայտչականություն էր տալիս նրա ողջ շինվածքին:

Դերասանական նրբագեղության նշույլ իսկ չուներ, միայն գեղեցիկ, սևին տվող աչքերն էին, որ ամեն րոպե, թաքուն մի իմաստությամբ, վկայում էին նրա հոգու անդադար աշխատանքը: Չգիտեմ, չէ՞ր կարող թե չէր ուզում, բայց կյանքի և ոչ մի հոգսից չկարողացավ պատստարել իրեն: Ապրում էր իրականության խորդուբորդ ալիքներում թավալ տալու նման ու, թերևս, դրանից էր, որ կյանքայնանում էր ինքը, ու կյանքահամ էր դառնում իր արվեստը: Բոլորին կերակրող մեծն էր' փոքրերի բոլոր պարտականությունները վրան: Այո, այդպես: Բայց դե վար անողին ջրի ուղարկելը ո՞րն է …

Սովորաբար այդպիսի մարդկանց շրջապատողները համոզված են, որ պահանջելու պարտականությունը պատկանում է իրենց, կատարելունը' նրան:

Որովհետև …

Ինքը բարության քայլող մի դեզ էր … Մարդկանց հասնելը, նրանց օգտակար լինելը նրա համար ապրելակերպ էր: Հռչակված իր անունով, վիթխարի հեղինակությամբ բախում էր ուզածդ հիմնարկության դուռը ինչ-որ մեկի ինչ-որ անձնական մի հարց լուծելու համար:

Պարկեշտ ամուսին էր, հայր էր հոգատար, ներողամիտ, բարի, չափազանց ուշադիր ու պատրաստակամ, և այդ բոլորն առանց արտաքին քաղցրմեղցրության, առանց սենտիմենտալության: Հաճախ կարելի էր տեսնել` ծանր զամբյուղներով բեռնված շուկայից կամ խանութներից տուն գնալիս: Ու չէր ամաչում, չէր քաշվում. պարտականություն կատարելը ամո՞թ է, միթե…

Կամ գուցե պարզապես սովորել էր իր այդ վիճակին:

Թատրոնում ծանրաբեռնված էր, կյանքում` բեռնված. քաշում ու գնում էր առաջ, քաշում ու իր հետ տանում էր առաջ:

Նա, ով կամովին մտնում է հոգսերի տակ, ակամա ընկնում է իմ սարդոստայնի մեջ, որի խորհամանկ տիրուհին այլևս թույլ չի տալիս դուրս պրծնել իր այնքան հմտորեն հյուսած ցանցից:

Նրա ապրելակերպին հետևողը կարող էր կարծել, թե նա սպառվեց, վերջացավ, հանգավ, մերվեց կենցաղին ու անդարձ կենցաղայնացավ:

Այո, ընտանիք, այո, հոգսեր, այո` ծնել ես, ուրեմն, տեր ես, երեխադ չգիտի, որ արտիստ ես, եթե իմանա էլ, դա նրան չի մխիթարում, նա ունի իր երեխայական պահանջները, և դու ունես քո Հայր պարտականությունները:

Սակայն, այսպես թե այնպես, զարմանք էր պատճառում նրա այդ աստիճան սովորական լինելը: Ախր ոչ մի խենթ բան չէր անում, ոչ մի աչք զարնող, արտառոց տարօրինակություն չուներ:

Իրականում ինչ ամեհի ուժի տեր պետք է լիներ` հոգեմաշ հոգսերի ծանր խուրձը, հավիտենապես քեզ կարկատած կենցաղային բեռը համատեղելու այն սքանչանքին, այն երկնային երևույթին, որի անունն է Թատրոն…

Եվ, սակայն, երբ թատրոն էր մտնում, երբ բեմ էր բարձրանում`

Նա ինքն իրենից բուսնում, աճում էր:

Ինքն իրեն տիրում ու նվաճում էր… «Ես իրավունք չունեմ ատ խաղալու…»

Այսպես էր ասում ամենայն լրջությամբ: Խումբը, խաղընկերները փոքր- ինչ անլուրջ էին ընդունում նրա այս կարգի հայտարարությունները, իսկ ավելի հաճախ դարձնում զավեշտի նյութ… Եվ այսօր է, որ ըմբռնում, հասկանում ես, թե պատասխանատվության ինչ խորը գիտակցություն էր դա, ինչպիսի հարգանք, ակնածանք հանդիսատեսի հանդեպ: Հանդիսատես, որ միշտ սպասում էր նրան, հավատում էր…

Նա հասկանում էր, որ հանրաճանաչ լինելը փուչ բան է, եթե վաստակած չէ դառը քրտինքով և եթե նրա հիմքում ընկած չէ ժողովրդի հարգանքը:

Ուրեմն` կարող եմ թե չեմ կարող, ուզում եմ թե ոչ, առողջ եմ թե տկար, ունեմ տրամադրություն թե ոչ… Պետք է լավ խաղամ: Պետք է ծառա դառնամ իմ գործին, որ կրկին ու կրկին հաստատեմ իմ անունը…

Թատրոն էր մտնում լայն կուրծքը դուրս գցած, բարձր պահած հպարտ գլուխ (չէ՞ որ սունդուկյանցի էր…) և միշտ հաստատուն քայլերով: Չգիտեմ, գուցե և անաղմուկ էր քայլում, բայց ինձ միշտ լսելի էր նրա ոտնաձայները:

Լցվում էր թատրոնը, համ ու հոտ առնում, մի տեսակ թատրոնում էր թատրոնը, շքեղանում` նրա զուլալ արտիստականությամբ, կեցվածքով, ձայնով, պահվածքով: Ինչքան էին սազում իրար` թատրոնն ու ինքը… Մինչև անգամ թատրոնական ֆոլկլորը` անցյալի ու ներկայի, մեծ մասմբ կապված էր նրա անվան հետ:

Ներկայացման զանգերի հետ խփում էր նրա աստեղային ժամը: Մրցության դուրս եկած նժույգի նման անհամբեր փնչացնում էր կուլիսներում, հետ ու առաջ անելով` ծանրանում, թանձրանում, ինքնախտանում էր ...

Բեմ էր մտնում, բեմ էր լցվում լավայի նման հախուռն, առատ ու միշտ շիկացած, միշտ շռայլ, հյութեղ ...

Ձուկն ընկնում էր ջուրը. փորձիր նրա հետ հավասար լողալ ...

Նյութը` Ք. Ա –ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջ
Ամենադիտված