Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի Արևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ Միրզոյան ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ 

Էս շան տղա գերմանացիները հայերեն գիտեն, բայց չեն ուզում խոսել. Չարենցը` Գերմանիայում

Գիտություն և Մշակույթ

«Հուշեր Եղիշե Չարենցի մասին» գրքում եղած նյութերից առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Ա.Պատգամյանի հուշերը: Պոլսում, Հռոմում, Փարիզում, Աթենքում բանաստեղծի անցկացրած օրերին վերաբերող այլ և այլ արծարծումների կողքին Պատգամյանի հուշերը առայժմ միակ էջերն են, որոնցով հաղորդակցվում ենք Չարենցի Բեռլինում անցկացրած օրերին: Մինչ այս հուշը, այս մասին գիտեինք առանձն ակնարկներով և Բեռլինում գնած գրքրեի տարաթվերից, և ահա՛, բանաստեղծի հանդեպ անկաշառ սիրով ու կիրթ գրչով ներկայացվում են դրվագներ' թելադրելով վերապրել նրա անկեցվածք պահվածքը, անկաշկանդ ու անմիջական վարքը, որով ճանապարհորդել է արտասահմանում:

Իմ ուսանողության տարիներին,- գրում է Աշոտ Պատմագրյանը, - Բեռլինում ունեինք Հայ ուսանողական միություն, որի 1925 թ. Նախագահը ես էի: Այդ պատճառով Բեռլին այցելող նորեկ ուսանողներին իմ հասցեն էր տրվում' քաղաքի տեսարժան վայրերը առաջնորդելու և կամ զանազան ձևակերպություններ լրացնելու համար:

Մի առավոտ բնակարանիս զանգը հնչեց: Գերմանուհի տան տիրուհիս շտապեց դուռը բանալ: Քիչ հետո նախասենյակում լսվեց հայերեն բարձրաձայն խոսակցություն, պարզ էր, որ այցելուն ինձ հետ գործ ուներ: Փութացի դիմավորելու և տեսա միջահասակ, շատ անխնամ հագնված մի նիհար երտասարդ, որ փորձում էր տանտիրուհուս հետ հայերեն խոսել: Երբ ինձ նկատեց, դարձավ դեպի ինձ.

-Ա՛յ տղա, դո՞ւ ես Աշոտը:

Դեռ չէի կարողանում ինքս ինձ հաշիվ տալ, թե ո՞վ կարող է լինել այս տարօրինակ անծանոթը, որ այսքան անպաշտոն կերպով էր ինձ հետ խոսում, երբ նա հարցրեց.

- Էս ինչ դժվար բան է, որ սրանք ո՛չ հայերեն են խոսում ո՛չ էլ ռուսերեն…

Անծանոթ այցելուիս առաջնորդեցի սենյակս: Ինքն իրեն չներկայացրեց, ես էլ չէի կարողանում իր ինքնությունը գուշակել: Ձախողված ուսանողի տեղ կարելի էր դնել` դատելով իր արտաքինից և շարժուձևից: Մի քանի հապճեպ նախադասություններով տվեց իր տպավորությունները Եվրոպայից: Իր դատումներից, սակայն, շուտով կարելի եղավ նկատել լայն զարգացման և ուշիմ դիտողի իր հատկությունները:

- Բա՛, իսկի չես հարցնում, թե ես ո՞վ եմ և ի՞նչ գործ ունեմ քեզ մոտ:

- Վստահ էի, որ դու ինքդ քեզ կներկայացնեիր, քանի որ այսքան մտերմորեն մոտեցար ինձ:

- Ես Չարենցն եմ, լսե՞լ ես Չարենցի մասին:

- Չարե՞նցը, Եղիշե Չարե՞նցը, - ասացի ես, տեղիցս վեր ցատկելով և երկու ձեռքերից բռնելով: - Բայց ինչպե՞ս ընկար այստեղ:

- Հլա մի նստի՛ր, կպատմեմ: Ինչո՞ւ էդպես զարմացար. մի՞թե էդքան զարմանալու բան է Բեռլին գալը… Հլա Փարի՛զ էլ պիտի գնամ, Լոնդո՛ն էլ:

Ես դեռ ինքս ինձ չէի եկել. իմ դիմաց նստել էր ժամանակակից հայ գրականության մեծագույն դեմքերից մեկը, եթե ոչ ամենից մեծը: Այդ նիհար մարմնում պարփակված էր մեր ցեղի ամենավավերական և հանճարեղ դեմքերից մեկը` Եղիշե Չարենցը:

Հանեց իր ծխախոտատուփը, վերցրեց մի ծխախոտ և մինչև վառելը տուփի ետևում մատիտով գրեցի ինչ-որ բաներ, հետո կարդաց յուրովի`

- Կապել ես անանուն թելերով

Իմ կյանքը դեռատի քո կյանքին…

Խնդրեց, որ դուրս ելնենք` քաղաքի տեսարժան վայրերը պտտելու և մի քանի գնումներ անելու համար: Սիրով ընդառաջեցի և միասին փողոց ելանք:

Այդ ժամանակ Բեռլինում դեռ գործում էին տրամվայները. հետո է, որ փոխարինվեցին օթոբյուսներով և թրոլեբյուսներով: Տրամվայների տանիքի վրա ևս նստարաններ կային` խճողումի ժամերին օգտագործելու համար:

- Բարձրանա՛նք կտուրը, բարձրանանք կտո՛ւրը, - ասաց Չարենցը` տրամվայի վրա ցատկելով: Բարձրացանք և տեղ գրավեցինք տանիքի նստարանների վրա:

Երեխայի պես ուրախացավ և և սկսեց շատ բարձր ձայնով, երբեմն էլ տեղից վեր ցատկելով, ձեռքերի լայն շարժումներով իր տպավորությունները տալ` փողոցների, անցորդների և խանութների մասին:

Բոլոր մյուս ճամփորփների ուշադրությունն իր վրա էր կենտրոնացրել: Քիչ հետո ինքն էլ անդրադարձավ և ասաց.

-Էս խի՞ են ամենքը մեզ նայում:

-Մեզ չեն նայում, Չարենց, քեզ են նայում:

-Վա՜… - բացականչեց զարմացած, - ինձ կլոուն են կարծում, թե մասխարա…

Հասկացրի, որ մի քիչ ցածր ձայնով խոսի և ձեռքի շարժումներն էլ մի քիչ չափավորի: Ծիծաղեց և ձայնը իջեցրեց:

Քիչ հետո ցած իջանք տրամվայից և մտանք մի դրամատուն, որտեղ նա իր ունեցած օտար դրամները պիտի գերմանական մարկի փոխեր: Դրամատնից դեռ դուրս չեկած տեսա, որ Չարենցը ինձ թողած և շտապեց դեպի այն կիշեն, ուր դրամները փոխել էր, և մի քանի րոպեից վերադարձավ ու միացավ ինձ:

- Ո՞ւր գնացիր, ինչո՞ւ վերադարձար, - հարցրի հետաքրքրությամբ:

- Էս հայրուր մարկանոց թղթադրամներից մեկը փոխեցի մանր դրամների:

- Բայց ինչպե՞ս հասկացրիր:

- Ինչպե՞ս, շատ պարզ կերպով, հարյուրանոցը տվի և հայերեն ասացի.

- Էս մեկը խուրդա տուր... Մարդը հասկացավ և մանրեց: Էս շան տղերքը ամենքը հայերեն գիտեն, բայց չեն ուզում խոսել, - ասաց և սկսեց ծիծաղել իր ասածի վրա:

Ճանապարհին հաճախ, տեղի-անտեղի, կրկնում էր ծխախոտատուփին գրածը երկտողը և թվում էր, որ ճիգ էր անում հաջորդ տողերը գտնելու համար:

- Դեռ երկա՞ր պիտի մնաս Եվրոպայում, - հարցրի:

- Չէ՛, չեմ կարող, արդեն քանի ամիս է, որ դուրս եմ եկել Հայաստանից և արդեն սկսել եմ կարոտել:

- Այդքան շո՞ւտ, հապա եթե գնաս Փարիզ և շատ հավանես ու չուզես վերադառնալ, այն ժամանակ ի՞նչ կասես:

- Այն ժամանակ կասեմ, որ Չարենցը մեռավ: Այ տղա ի՞նչ ես խոսում. ես առանց Հայաստանի, առանց հայ ժողովրդի, առանց սազ-քյամանչի, առանց քյանդրբազի հե՛չ կարամ ապրեմ...

Ու մի հատ մտածելուց հետո շարունակեց մռայլ ու խոհուն...

Ի՞նչ է ձեր կյանքը էստեղ, շա՛ն կյանք: Միշտ օտար, միշտ անհարազատ միջավայրում հեչ մարդ կարա՞ ապրի: Երկիրը օտար, մարդիկ օտար, լեզուն օտար, օտար, օտար, մարդ կմեռնի էս օտարախտից: Էն ի՞նչ կյանք է մեզանում, տեսնես... Ամեն բան հարազատ, ամենքը մտերիմ, ախպեր-տղերք եմ ամենքը...

Ճաշից հետո մի քանի րոպե ինքնամփոփվեց, հանեց ծխախոտատուփը, աչքը ընկավ երկտողին և նորից արտասանեց մտովի.

Կապել ես անանուն թելերով

Իմ կյանքը դեռատի քո կյանքին…

 Կես-լուրջ, կես-կատակի ձևով իրեն նկատել տվի, որ այդ օրերում Հայաստանում տիրող պրոլետարական գրականության շարժման հետևանքով ստեղծված մտայնությունը շատ չէր պատշաճում նման լիրիկական մտածումը, մանավանդ որ ինքն էլ այդ շարժման ղեկավարներից էր:

 - Չկարծես, որ այս մտայնությունը մշտապես կմնա: Հրդեհվող տնում գտնվողները երկու մտահոգություն կունենան. նախ` իրենց կյանքը և ապա հանգցնել կրակը` տունը փրկելու համար: Երբ այս երկուսը կլինեն, տնում նորից կսկսի խաղաղ և ուրախ կյանքը, նորից կհնչեն ուրախության երգերը, մանկան կանչը, խինդ ու ծիծաղը: Այսպես նաև մեզ մոտ. մենք դեռ հրդեհի սպառնալիքի տակ ենք, ծուխն ու բոցը շրջապատել է մեզ: Երբ մենք վերջնապես կփրկենք մեր տունը, Հայաստանում սազն ու քյամանչեն ձեն-ձենի կտան, նորից հայոց կուսանք իրենց սերը կերգեն:

Ասաց և լռեց: Մի քանի այցելություններ, գնումներ, և մեր օրը վերջացավ: Ժամադրվեցինք հաջորդ օրվա համար, որպեսզի իրեն կայարան առաջնորդեի: Գնում էր Փարիզ: Անհամբեր էր ու ջղային: Նկատեցի, որ հակառակ ամառվա տաք օդին, հագել էր շատ երկար մի վերարկու: Երբ այս մասին հիշեցրի, հանեց վրայից և գցեց թևին: Ինձ այնպես թվաց, որ հին մտերիմներ ենք և հիմա բաժանվում էինք: Ինքն էլ հուզված էր երևում, բայց, հավանաբար, տարբեր պատճառով:

Երբ գնացքը պիտի շարժվեր, պատուհանից ինձ դիմելով ասաց.

-Նախ հանգցնենք կրակը, որից հետո Հայաստանում նորից կհնչեն երգն ու ծիծաղը:

Դրա վրա ես ավելացրի.

-Եվ կուսանք հայոց նորից կերգեն.

 Կապել ես անանուն թելերով

Իմ կյանքը դեռատի քո կյանքին…

 Գոհունակությամբ ժպտաց, որ անգիր էի արել իր թեման:

Չգիտեմ, հետագայում Չարենցը ընդարձակեց այդ երկտողը, թե հաջորդ օրը ծխախոտի տուփի հետ նետեց, ինչպես սովորություն ուներ հաճախ անելու:

Նյութը` Ք. Ա –ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջ
Ամենադիտված