Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի Արևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ Միրզոյան ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ 

«Ինչո՞ւ համար ինձմե կվախենան, երբ ամբողջ ունեցածս գրիչ է սոսկ և ակռա իսկ չունիմ». Երվանդ Օտյան

Գիտություն և Մշակույթ

Վահրամ Փափազյանը գիտի սեղմ խոսքով, դիպուկ աֆորիզմներով ներկայացնել մեծ երևույթներ, վրձնի մի քանի հարվածով կենդանություն տալ բյուզանդական հին մայրաքաղաքի թաղերին ու արվարձաններին, ուրվագծել դեմքերն ու դեպքերը:

Փափազյանի «Սրտիս պարտքը» գրքում պատկերվում է նկարագրվող մարդկանց կյանքի այնպիսի կողմերը, որոնք գուցե ո՛չ մի այլ տեղ չգտնի ընթեցողը: Գիտական գրականությունը հաճախ մերժում է նման դեպքերի հյուրընկալումը այս կամ այն հեղինակի մասին մասին գրված երկում կամ հոդվածում, մինչդեռ դրանք, - եթե տիպական են տվյալ հեղինակի համար, - անհրաժեշտ են նրա` որպես գրողի կերպարի բացահայտման համար:

Աներազ քնով քնել էի մի քանի ժամից ի վեր և գոտելույծ անդորրությամբ տարածվել փափուկ բազմոցի վրա, գետնատարած կռփամարտիկի նման առողջ մերկությանս վրա զգալով հեշտահուպ թեթևությունը Բրուսայի մետաքսե ծածկոցին, երբ ինչ-որ դռների ետևից փափկահնչուն կանացի ձայներ արթնացրին ինձ:

Հեռվից` մարմար շենքի ներքնամասերից, հասնում էր հազիվ լսելի բազմալեզու պոռչտուքը կանացի ձայների, որոնց մեջ մեկ-մեկ ավելի հստակ մի ձայնանիշի նման, արծաթե թասերի ճայթումը հեղուկ հարթությունների վրա, բացվող ու արագ փակվող դռներից եկող տաք օդի հոսանքը, մարմար ա ավազանների մեջ երգող ջրերի իսկույն խեղդվող կարկաչը, մանավանդ թաց ու սայթաքուն քարե ողորկությունների վրա զանազան ռիթմերով տրոփող փայտյա հողաթափերի զույգերգը հետզհետե սթափեցրին ինձ, և առաստաղից ուղիղ ինձ վրա կախված ձեթի գունավոր լապտերը ծանր վարագույրների արանքից ներս խուժող զվարթ լույսի հետ միշտ ավելի ու ավելի զարթուն աչքերիս առաջ պատկերացրեց փոքր սենյակի անարվեստորեն սվաղաված, քրտնած պատերը, և հիշեցի, որ բաղնիսումն եմ և բոլորովին արթնացա:

Նեղ տարածության մյուս անկյունում նույնպիսի մի բազմոցի վրա և նույն մետաքսե ծածկոցի տակ անավարտ անդիի նման հազիվ նշմարվում էին մի պառկած մարդու կասկածելի ու մշուշոտ շրջագծերը, երկու ծայրերից երևացող մի զույգ ոտքերը և բիլիարդի գնդիկի նման փայլուն և անմազ, մի քիչ կոնաձև, գրեթե սրածայր գլուխը, որոնք այս անգամ արդեն առանց կասկածի և առանց մշուշի ուշքի բերելով ինձ` հիշեցրին, որ ոչ միայն բաղնիսումն էի քնել ամբողջ գիշերը և նոր արթնացել, այլև դրացիս մեր դերասանական հավաքույթների ամենօրյա և անբաժան հյուրը, զվարճախոս ու հանրածանոթ երգիծաբան Երվանդ Օտյանն էր:

Բաղնիսը Պոլսում հին հռոմեական Թերմն է, որ Բյուզանդիոնից ժառանգ մնաց Ստամբոլ խուժած մոնղոլ ու սելջուկ ոջլոտ հորդաներին, որոնք ենթարկվելով հանդերձ այդ հինավուրց առողջապահական ու ակադեմիական մարմնակրթանքի դասական հիմնարկի հեշտանքներին, որոշ չափով աղավաղեցին այդ` ծալապատիկ նստվածքների, ուտել-խմելու անասնական խնկարկության, սառն օշարակների զովացուցիչ մեղկության, ապա ճենապակյա խնկամաններից մխացող բուրումնավետ ու քնաբեր կնդրուկի ծուխերի և, վերջապես, սրբատաշ հախճապակու մեջ կլկլացող Շիրազի թամբաքուի, Իսկեչեի հոտավետ ծխախոտի … նույնիսկ երբեմն էլ մտքերը շփոթող ու երազաբաշխ հաշիշի, ծայրահեղորեն խտացած միջին Արևելքի բարքերով:

Բժիշկ, բանաստեղծ, դերասան, խմբագիր, «ինտելիգենցիան», մի խոսքով, իր առօրյա հոգսերից հանգստանալու, ծանոթներին հանդիպելու, երբեմն զվարթ, երբեմն խելացի խոսակցության մասնակցելու և այս բոլորը հազվագյուտ աղանդերի միջնորդությամբ մի քանի բաշակ օղիով համեմելու և, եթե պետք է, մի կամ երկու ջուր լվացվելու համար, շաբաթը գոնե երկու անգամ հավաքվում էր քաղաքի բազմաթիվ արվարձաններում ծաղկող այդ բաղնիսներից որևէ մեկում, որոնց հույնը` մնացորդը վաղեմի բյուզանդացիների, Թերմես է անվանում մինչև այժմ, թուրքը, արաբական գունավորումով' համմամ, իսկ եվրոպացին` տաճկական բաղնիք. չհիշելով, որ իր սեփական նախնական քաղաքակրթության մի քիչ աղավաղված արձագանքն է այդ հիմնարկն այսօրվա Ստամբուլում:

Տեսնո՞ւմ ես, ընթերցո՛ղ, որ այդ բաղնիսում լվացվելու արարողությունը երկրորդական տեղ բռնում, իսկ հավաքումները, մանավանդ երբ խելացի ու կենցաղագետ մարդիկ են, շատ է նման կլուբների մի հավաքույթի, ուր մտնելը միայն լվացվելու համար` ներելի է Պոլսո փոփկասուն հանըմներին, հայ լինեն նրանք, հույն կամ թրքուհի:

Գիշերը, Պոլսո Հայ դրամատիկ հերթական ներկայացումից հետո օդեոնում, ուր մեր ամենօրյա հյուրը Արամ Մնակյանի, հուշարար Արշակ Էլմասյանի և Երվանդ Թոլայանի հետ Օտյանն է եղել. ընդհանուր ցանկությամբ, եկել էինք վիճաբանել, կատակել Ղալաթա-Սերայի հոյակապ բաղնիսում, և մի-երկու ջուր լվացվելուց հետո, փափուկ ու մաքուր բազմոցների վրա քնել մինչև լուսաբաց` վաղ առավոտյան մեր տները վերադառնալու համար:

Իսկ Օտյանը թեթև ու հապճեպ կոնծաբանությունից հետո, այդ օրը վեցերորդն էր հարգելի երգիծաբանի առօրյա երկրպագության Բաքոսին տաճարին, ներքևում երկար վիճաբանելուց հետո, հուշիկ ու անձայն մտել էր վերնահարկի սենյակը, ուր առանձնացել էի ես, և դուռը ներսից կողպելուց հետո, հարևան բազմոցի վրա տարածվել էր` աներազ քնի հեշտանքին անձնատուր:

Առավոտյան բոլորը հեռացել էին բաղնիսից և … մեզ մոռացել:

Օ՜, ինչե՜ր չլսեցինք այդ փակ սենյակների դռների ետևից, այդ անմոռանալի տասը ժամերի ընթացքում: Արև չտեսած ի՜նչ նախադասություններ, ի՜նչ դարձվածքներ առանց շապիկի. Ճիշտ մեր դռան տակ, ի՜նչ վարդ շրթներից, ինչպիսի՜ խխունջ ականջների վստահված սիրային արկածների գաղտնախորհուրդ պատմվածքներ:

Օտյանը այս բոլոր թանկարժեք նյութերը հավաքելու հետամուտ` պառկել էր տախտակամածի վրա, գրպանի մատիտն ու տետրակը ձեռին, ծնկները հավաքած, հետույքը առաստաղին: Եվ չնայած բռնվելու վախից միշտ հալածական` հազիվ էր զսպում ուրախ քրքիջն իր արհեստական ատամների ետև սեղմելով: Որովհետև ամեն բարեմասնություններով օժտված Օտյանը վաղուց անտի ատամներ չուներ, և ինքն իրեն ծաղրելով` հաճախ կրկնում էր. «Ինչո՞ւ համար ինձմե կվախենան, երբ ամբողջ ունեցածս գրիչ է սոսկ և ակռա իսկ չունիմ, որ թշնամիներս գոնե խածկռտեմ»:

Եվ, իրոք, պե՞տք էր վախենալ արդյոք նրանից, այդ ծայրաստիճան մարդասեր երգիծաբանից, թեկուզ նա ատամների հետ ճանկեր իսկ ունենար, նրա հարվածները կամ խածկռտուքը, ինչպես ասում էր, անհատների վերապահված չէր, թեև տարրալուծվելու դատապարտված այդ քաղքենի միջավայրում ոչ միայն խածկռտվելու, այլ նույնիսկ բզիկ-բզիկ հոշոտվելու արժանի անհատները վխտում էին, ինչպես քայքայված ու գարշահոտ դիակի վրա սերնդապիղծ որդեր:

Նրա հարվածը խորիմաստ էր, լայն և ընդհանուր, և հարվածում էր նա ընդհանուր երևույթներ, հաճախ ամբողջ համայքներ, և նրա շառաչուն խարազանի շռնդալից ձաղկերգը ուղղիչ համերգ էր ընդհանուրի լսելիքի համար, ոչ թե սրա կամ նրա ականջին անցողակի կատակող մեներգ:

Շանթարձակ արամազդի պես նա իր ոչնչացնող, միևնույն ժամանակ և սրբագրող հարվածները տեղում էր ժամանակների մեղավոր գլխին, իր սովորական և ամենօրյա գործածությունից հոգնած, խունացած երկու կոպեկանոց հասարակ գրչից … որի ծայրը միշտ կրծված էր լինում, որովհետև այդ ոսկեշուրթ երգիծաբանը նախադասությունը որոճալիս, հետամուտ էր հին մանկական սովորության, կրծում էր գրչի կոթը` մտածումները թղթին հանձնելիս:

Նյութը` Ք. Ա –ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջ
Ամենադիտված