Մի շարք հանցագործությունների մեղադրանքներով հետախուզվողը հայտնաբերվել, կալանավորվել է
Իրավունք
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Քրեական ոստիկանության գլխավոր վարչության գործընկերների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 15-ին Հալաբյան փողոցում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել 47-ամյա մի տղամարդու։
Նա 2024 թվականի հունվարի 8-ից Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր գողության, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ հափշտակելու, շորթելու, ոչնչացնելու, վնասելու կամ թաքցնելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքներով։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր չափերի ադամանդյա քարերով 10 պոլիէթիլենային տոպրակ և դանակ։
Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին․ խափանման միջոցը՝ կալանք


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)