ՖԻՖԱ-ն 2026 թվականին առաջին անգամ թարմացրել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը
Սպորտ
Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունից հետո ՖԻՖԱ-ն այսօր՝ հունվարի 19-ին, հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակի թարմացված տարբերակը։
Հայաստանի ազգային հավաքականը նախորդ անգամվա համեմատ բարելավել է դիրքերը մեկ հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 105-րդ հորիզոնականը։
Առաջին տեղում շարունակում է մնալ Իսպանիան։ Առաջատար տասնյակում հաջորդում են Արգենտինան, Ֆրանսիան, Անգլիան, Բրազիլիան, Պորտուգալիան, Նիդերլանդները, Մարոկկոն, Բելգիան և Գերմանիան։
Խորվաթիան նահանջել է 11-րդ հորիզոնական։ Սենեգալը, որը նվաճեց Աֆրիկայի ազգերի գավաթը, բարձրացել է 12-րդ հորիզոնական։
ՖԻՖԱ-ի թոփ-10 հավաքականները.
Իսպանիա
Արգենտինա
Ֆրանսիա
Անգլիա
Բրազիլիա
Պորտուգալիա
Նիդերլանդներ
Մարոկկո
Բելգիա
Գերմանիա


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)