ԱՄՆ պետքարտուղարը բարձր է գնահատել Ադրբեջանի կողմից Հայաստան վառելիքի մատակարարումները
Քաղաքական
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանից Հայաստան վառելիքի մատակարարումը «կարևոր ժեստ» է անվանել:
Ինչպես հաղորդել Է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում Ռուբիոն եւ Բայրամովը նաեւ անդրադարձել են «վստահության ամրապնդման այլ միջոցների, որոնք ուղղված են Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության եւ բարգավաճման հետագա առաջխաղացմանը» եւ բարձր են գնահատել ամերիկա-ադրբեջանական հարաբերություններում դրական փոփոխությունները:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, կողմերը նաև բարձր են գնահատել Վաշինգտոնի և Բաքվի միջև ռազմավարական գործընկերության խարտիայի նախապատրաստման շուրջ շփումներն ու բանակցությունները:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)