Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի Արևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ Միրզոյան ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ 

«Աֆիշաների վրա հայտարարված սատանաները սկսեցին պարել արյունակալած աչքերիս առջև». Վահրամ Փափազյան

Գիտություն և Մշակույթ

Վահրամ Փափազյանը իր «Հետադարձ հայացք» (2 հատոր, 1956–57 թթ.), «Սրտիս պարտքը» (1959 թ.) հուշագրության արժեքավոր երկերով ընթերցողին ներկայանում է որպես խոշոր գեղագետ, ինքնատիպ` իր պատկերավոր մտածողությամբ, հարուստ բառապաշարով, պատմելու մեծ տաղանդով ու հյութեղ ոճով, իր խոհականությամբ, փիլիսոփայական մտորումներով, դատողություններով: 

Ձեզ ենք ներկայացնում «Հետադարձ հայացք»-ից (2 հատոր) մի փոքրիկ հատված:

«Մի գեղեցիկ օր, երբ ման էի գալիս իմ փոքրիկի հետ Պյատիգորսկի բուլվարում, Կուրզայի առաջ անճոռնի կերպով, ձեռքով գրված մի պլակատ տեսա, որի վրա շշկլված հուզումով կարդացի հետևյալ տողերը` հայերեն լեզվով.

 

«ՄԱԿԲԵԹ» ՇԵՔՍՊԻՐ

Պյատիգորսկի սիրողների խմբի կողմից

Ողբերգություն 5 արարված

և

Ներկայացման ընթացքում երևում են

դժոխքի վհուկներ, հրեշային կաթսա, ուրվականներ,

անմարմին գլուխներ և անգլուխ մարմիններ,

սատանաների պարը և առաքինության վերջնական հաղթանակը:

ՏՈՄՍԵՐԸ ԾԱԽՎՈՒՄ ԵՆ`

«Էլբրուս» թեյատունը, «Սիմպատիա» ճաշարանը, դերձակ

Սաքոյի և թատրոնի դռանը մարոժնի վաճառող

Կարապետի մոտ»:

Արյունը խփեց գլուխս. այդ սարսափելի հանդգնությունը, վիրավորելով իմ մեջ արտիստին, մթագնեց դատողությունս, և աֆիշայի վրա հայտարարված սատանաները սկսեցին պարել արյունակալած աչքերիս առջև… Այնքան համբերություն ունեցա սակայն, որ երեխայիս տուն տարա և հովազի քայլերով կրկին վերադարձա Կուրզալի առաջ և պատրաստվեցի մտնել շենքից ներս` բացատրություն պահանջելու այդ սինլքորներից, որոնց կատարած չակերտավոր փորձի խառնալուր աղմուկը հասնում էր ականջներիս: Բայց թատրոնի առաջ նստող պաղպաղակ վաճառողը կանգնեցրեց ինձ.

- Ո՞ւր ես քինում, աղա:

Շրթունքներս կրծոտելով` կարողացա համոզել այդ մարդուն, - որն ամբողջ օրը պաղպաղակ էր ծախում և ազատ ժամերին Մակբեթ խաղում, որովհետև Հանքային Ջրերի հանդիսատեսի մոտ մեծ էր համբավը աշխարհահռչակ դերասան Կարապետ Մերանգուլովի, - թույլտվություն ստացա մի հինգ ռուբլով ներկա լինելու փորձերին:

- Տեղից դուրուր չգաս, հա՜ մի ղարաղում նստիր և մտիկ տուր, - ասաց ողբերգուն և ներս թողեց ինձ:

Օ՜, եթե կարենայի բացատրել քեզ, թե ինչ էր այդ, սիրելի ընթերցող, ինչպիսի՜ գեղեցկություններ էին ոտնահարում այդ տխմարները անգիտակցաբար, և ի՜նչ ահավոր հայհոյանք էր դա այնպիսի սրբությունների, որոնց առաջ մարդկությունը ծունր էր չոքել երեք հարյուր տարուց ի վեր: Եվ, բացի այդ, ինչպե՜ս չարչարկվում, խաչվում էր մեր մայրենի լեզուն այդ սինլքորների բերաններում: Այդպիսի դժոխքի պատկեր չէի ցանկանալ տեսնել ամենաոխերիմ թշնամուս և ոչ էլ անմար բոցերի մեջ տապակվել այնպես, ինչպես տապակվեցի ես ամառվա այդ կեսօրին, այդ գեղեցիկ քաղաքի գեղեցիկ թատրոնի մի անկյունում, հանդիսատես լինելով այդ ահավոր ողբերգությանը, որ «Մակբեթի» «փորձն» էր:

Ամեն մի սրբության ոտնահարում ընդվզեցնում է ամենախոնարհ հոգիներին անգամ: Այդ կիսամութի մեջ կուչ եկած` ըմբռնում էի և հասկանում, թե ինչպե՞ս և ինչո՞ւ մեզանից քսան դար առաջ գալիլիացի թափառական մտածողն ընդվզեց` տեսնելով հանդեպ իր ամբողջ ցեղի սրբությունների ավանդապահ տաճարի անարգանքը, խարազանեց լումայափոխներին, խորտակելով նրանց սեղանները, թե` «Տուն իմ, տուն աղոթիս եղիցի, և դուք արարիք զայն ողջս ավազակաց և անարժանաց»:

Ո՛չ նրա հեզությունը կար իմ սրտում և ո՛չ էլ նրա անսահման համբերությունը, բայց ձեռքումս կար մի բան ավելի ամուր և շոշափելի, քան գալիլիացի րաբունու ամբողջ դոգմատիկ վարդապետությունը: Պողպատի պես ճկուն և երկաթի պես ամուր մի սիրուն ձեռնափայտ էր այդ, որի նման ծախում են փերեզակները բոլոր ամառանոցներում: Հովազի ոստյունով նետվեցի բեմ. առանց բացատրության, առանց մռնչյունի, սիրուն ճիպոտը այնքան իջավ դերակատարների գլխին, մինչև թափվեցին բոլորը վրաս: Մի երկու րոպե չէր անցել, որ թե՛ ես և թե՛ «Մակբեթի» դերակատարները դարձել էինք արյունաշաղախ խուժանների մի խումբ, ջարդված ատամներով, գզգզված մազերով, ծվատված մարմնով ու ծվեն–ծվեն զգեստներով. դրանց մեջ ամենաարտահայտիչ պատկերն իմն էր, որովհետև մենակ էի, վերջապես, և բոլորը թափվել էին վրաս, իսկ ջարդուփշուր սիրուն գավազանից միայն կոթն էր մնացել ձեռքիս մեջ:

Մի քանի միլիցիոներների առաջնորդությամբ, ծեծված շների ոհմակի նման, բազմամարդ բուլվարի միջով անցնելով` մտանք միլիցիայի մոտակա բաժանմունքը:

Իմ արարմունքի բացատրությունը ես պահանջեցի տալ քաղաքի տեղական Գեղաշխի նախագահին միայն, որի անմիջապես կանչվելը պահանջեցի միլպետից: Մի ծերունի ռուս դերասան էր նա, որին ես վաղուց ծանոթ էի Ռոստովի իմ ներկայացումներից և որը հիմա վարում էր Պյատիգորսկի գեղարվեստի աշխատողների միությունը:

Նրա ներկայությունը ուշքի բերեց գազազած դերասաններին, որոնք լսելով իմ ազգանունը, եթե չհասկացան էլ իմ վրդովմունքի բուն պատճառը, գոնե այնքան նրբանկատություն ունեցան, որ ձևացրին, թե հասկանում են, և միջադեպը փակվեց կողմերի սովորական ներողամտության ֆորմուլներով և, մանավանդ, «Մակբեթի» «բեմադրության» անվերադարձ հրաժարումով: Իսկ ծախված տոմսերի փոխարժեքը վաղուց մարսել էին հարգելի դերասանները, ուստի հանդիսատեսին հրամցվեց մի օպերետ, գերազանցորեն համապատասխան թե՛ դերասանական խմբի արտիստական շնորհներին և թե՛, ափսոս, հանդիսատեսի ճաշակին:

Նյութը` Ք. Ա –ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջ
Ամենադիտված