Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի Արևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ Միրզոյան ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ 

Երկու կոպեկ տուր, հոդվածի դառնությունը տանք քամուն. Կոմիտաս

Գիտություն և Մշակույթ

Կոմիտասի արտասահմանյան հաջողություններով ոչ միայն շատերը չուրախացան, այլ նույնիսկ փորձեցին նրա քառաձայն պատարագից «լութերականության հոտ առնել» ու այս փոքրագի դրսևորումներով թունավորել նրա կյանքը: Հենց այդ օրերին մամուլում լույս է տեսում մի հոդված, որտեղ կեղծ – անվանի հոդվածագիրը եզրակացնում էր. «Երեք ու կես տարում կոշկակարություն սովորել չի կարելի, չէ թե երաժշտություն»:

Ստորև ձեզ ենք ներկայացնում «Ժամանակակիցները Կոմիտասի մասին» գրքից Կոմիտասի աշակերտ' Վահան Տեր-Առաքելյանի «Անհիշաչար մարդը» հուշ-հոդվածից մեկ հատված:

 Ապրիլ ամսին, մի կիրակի, պատարագից հետո Կոմիտասն ինձ ու Մ. Քրիսճյանին կանչեց իր մոտ` լսելու «Ծիրանի ծառ, բար մի տար» ժողովրդական մեներգը, որ նա պատրաստել էր խմբի երգակցությամբ:

Թուրքական սև սուրճով մեզ հյուրասիրելուց հետո մենք գործի անցանք, երբ դուռը ծեծեցին:

- Herein (մտեք), - հնչեց նրա դուրալի տենորը:

Ներս մտավ վիպասան Վրթանես Փափազյանը, ձեռքին ջութակի ֆուտլյար և կարճահասակ գիրուկ մի մարդ, որին ներկայացրեց Փափազյանը Կոմիտասի հետ ողջագուրվելուց հետո ասելով.

- Հայ բոշաների բանասեր Գրիգոր Վանցյան:

Վերջինս կարմրեց և իր մազոտ աջով ամուր սեղմեց մեր ձեռքը, մնալով կանգնած մի տեսակ շփոթված դրությամբ:

Կոմիտասը եկվորներին ևս սուրճ հրամցնելուց հետո` նրանց խնդրանոք նստեց ֆիզհարմոնիայի դիմաց, սկսեց նվագել և երգել իր ներդաշնակած ժողովրդական «լե-լե»-ներից ու եկեղեցական երգերից զանազան կտորներ, մեծ հիացմունք պատճառելով նրանց: Ընդհատելով երգն ու նվագը, Կոմիտասը դարձավ Փափազյանին.

-Վրթանես ջան, մի բան էլ դու չալիր, ես լսեմ:

-Ուրախությամբ: Հենց այդ նպատակով էլ ես ջութակս բերի հետս, որ նվագեմ քեզ համար քրդական «Լուր-դա-լուր»-ը: Դա սիրված մի լեգենդ է, որը ես մշակել եմ և շուտով հրատարակելու եմ:

Նստած մեր տեղերում, մենք դարձանք լարված ուշադրություն:

Կոմիտասը կանգնեց իր բարձր գրասեղանի դիմաց, հյուրերից աննկատելի կերպով վերցրեց մի թերթ սպիտակ թուղթ, մատիտ և ծնոտը հենեց ձախ ձեռքի բռունցքին ու, աչքերը հառած Փափազյանին, լսում էր նրա նվագը և միաժամանակ հայկական ձայնանիշներով գրի առնում «Լուր-դա-լուր»-ը:

Նա աչքը գցում էր թղթին միայն այն մոմենտներին, երբ պետք էր որոշել նոր տողի սկիզբը:

Փափազյանը նվագում էր սրտախտիտ ջերմ զգացումով: Քրդական մեղեդին, օդի մեջ փողփողացող երկար ժապավենի պես, մե՛կ շեշտակի ձգվում էր դեպի վեր, մե՛կ գլխապտույտ արագությամբ իջնում էր վար, թվշահնչյուն մրմնջում, քթքթում և ապա նորից սահիկ ոլորտով տարածվում էր դեպի բարձրերը: Այստեղ «Լուր-դա-լուր»-ը իրար հետևից վազող թեթև ալիքների շարժումով մղկտաց և հուսակտուր ճիչով մեկից ընդհատվեց, համակելով մեզ թախծի անձկության խորին հույզով:

- Ինչպե՞ս է Կոմիտաս, - հավանեցի՞ր, - հարցրեց Փափազյանը, ջութակը վերցնելով կրծքից:

- Հիանալի է: Հավանեցի ու սիրեցի: Այժմ ես նվագեմ, դու լսիր:

Այս ասելով, Կոմիտասը վերցրեց իր սեղանից գրասեղանից թերթը, մոտեցավ ֆիզհարմոնիային, նստեց ու սկսեց նվագել և երգել «Լուր-դա-լոր»-ը որ նա նոր ձայնագրել էր տեղն ու տեղը:

Ֆիզհարմոնիայի ծորուն հնչյունները դժվարությամբ էին արտահայտում մեղեդու արագընթաց տեմպն ու ճկուն ոլորտները, սակայն աներկբայ էր, որ եղանակի վերարտադրությունը լիովին ճիշտ էր և հարազատ:

Մենք ամենքս զարմանքով նայում էինք այդ հմայիչ մարդուն: Փափազյանն ուղղակի ապշել, քարացել էր:

-Կոմիտաս, «Լուր-դա-լուր»-ը դո առաջուց ձայնագրա՞ծ ունեիր:

-Ո՛չ, ձայնագրեցի, երբ դու նվագում էիր:

-Չէ՞ որ դուք կանգնած լսում էիք Վրթանեսի նվագը, - բացականչեց Վանցյանը մի տեսակ արտասովոր տարակույսով:

-Ի՞նչ կա որ, ականջս լսում էր, ձեռքս գրում. ահա տեսեք:

Նա վերցրեց ֆիզհարմոնիայի վրա դրված թերթը և ցույց տվեց ծուռ ու մուռ տողերով գրի առնված «Լուր-դա-լուր»-ը:

- Չէ՞, ջանըս, այստեղ մի օյին կա, կամ…

- Կամ ի՞նչ, Փափազ:

- Կամ կախարդ ես դու:

- Բոշ բաներ մի խոսիր, կախարդս ո՞րն է:

- Բայց չէ՞ որ չափազանց դժվար է ձայնագրել քրդական եղանակները, որոնք լեցուն են կոտորակային ձայնամիջոցներով:

- Մի՞թե դու կդժվարանաայիր ճշտությամբ գրել քեզ արած հայերեն թելադրությունը, որքան էլ բարդ լիներ այն:

- Հարկավ ոչ: Սակայն մեծ տարբերություն կա թելադրության միջև, Կոմիտաս:

- Ինձ համար ոչ մի տարբերություն չկա. այ վարժապետ Փափազ, - «հանգաբանեց» Կոմիտասը զվարթ քրքիջով:

Փափազյանը շեղակի, բայց շեշտակի հայացք նետելով Վանցյանի կողմը, ձայնեց.

- Մի՞թե անբարեխիղճ, անամոթ չէ այն մարդը, որ առանց ծանոթանալու Կոմիտասի հետ, առանց գաղափար ունենալու նրա շնորհքի ու ընդունակությունների մասին, հրապարակավ քննադատում է նրան և գրում. «Երեք ու կես տարում կոշկակարություն սովորել չի կարելի, չէ թե երաժշտություն»:

- Այդ անամոթ մարդը ես եմ, Կոմիտաս, և ներողություն եմ խնդրում իմ անբարեխղճության համար, - թոթովեց Վրացյանը խեցգետնի պես կարմրելով և ձեռները մեկնելով Կոմիտասին:

Հանկարծակիի եկած Կոմիտասի դեմքը մթագնեց անհաճո զգացումից, բայց վայրկենական այդ մութ ստվերին հաջորդեց լայն ու պայծառ ժպիտը. և նա սեղմելով իրեն պարզած ձեռները, մանկական անհիշաչարությամբ ասաց.

- Երկու կոպեկ տուր. հոդվածի դառնությունը տանք քամուն:

- Հայր սուրբ ջան, երկու էլ, տասներկու էլ կտամ, միայն ներեցեք ինձ:

- Ո՛չ, ճիշտ երկու կոպեկ:

Մի քանի տարվա ընթացքում այդպես հավաքված երկու կոպեկներով Կոմիտասը

Փարիզում հրատարակեց «Հայ Քնար» գեղջուկ երգերի իր առաջին ժողովածուն:

Նյութը` Ք. Ա –ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջ
Ամենադիտված