Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի Արևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ Միրզոյան ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ 

Ես չէի գիտակցում, որ ես որոնում էի ինձ. Դերենիկ Դեմիրճյան

Գիտություն և Մշակույթ

Իր ինքնակենսագրության մեջ (Դ. Դեմիրճյան «Երկերի ժողովածու. XIV»), որից հատված առ հատված կներկայացնենք, Դեմիրճյանը գրել է, թե. «ծնվել եմ Ախալքալակում, 1877 թվի փետրվարի 18-ին»… ծանոթագրության մեջ Գ.Մադոյանը գրել է. «Դ. Դեմիրճյանի ձեռի տակ է եղել իր ծննդյան վկայականի պատճենը, սակայն միշտ, իր ձեռքով գրված բոլոր փաստաթղթերում սխալ է ցույց տրված ծննդյան ամիս-ամսաթիվը: Այդ սխալը անցել է նրա մասին գրված բոլոր աշխատությունները, դպրոցական դասագրքերը և օրացույցները: Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցու եկեղեցու չափաբերական մատյանում, որը գլխավոր և միակ արժանահավատ վավերագիրն է, Դերենիկ Կարապետի Դեմիրջօղլյանի ծնունդն արձանագրված է 1877 թ. հունվարի 17/30-ին:»

Ծնվել եմ Ախալքալակում, 1877 թվի փետրվարի 18-ին, չքավոր ընտանիքում: Հայրս սկսելով վաճառականությամբ` հանկարծ կորցրեց իր գործը, և մեր ընտանիքի համար սկսվեց պատահական, «ոտքի վրայի» աշխատանքներից եկած չնչին եկամուտներով ապրելու անվերջ շարանը:

Համենայն դեպս, ես այդ և այնուհետև քաշած չքավորությանն եմ անհունապես պարտական իմ կյանքում շատ բաների, կարելի է ասել` կյանքը հասկանալու համար:

Երբ մտա ծխական դպրոց, Կովկասի փոխարքայի հրամանով դպրոցները փակվեցին: Հայրս հետամուտ լինելով իմ կրթության' ինձ տվեց ռուսական տարրական դպրոց: Սրանք շատ կարճատև առիթներ էին միայն ուսումը համտեսելու: Շուտով անցանք Արտահան, որ նոր էր առնվել 77 թվի պատերազմի ժամանակ: Այստեղ ինձ տվին քահանայի մոտ ուսման: «Դպրոցը» ճիշտ և ճիշտ տեր – թոդիկյան էր իր բոլոր մեթոդներով: Բարեբախտաբար, բացվեց հայոց միադասյան ծխական դպրոցը, ուր և շարունակեցի ուսումս: Երկար տևեց ուսումս: Ավարտելուց հետո կրկին շարունակում էի վերջին, դասարանում: Դրանց մեջ մեկը` Արամ Հակոբյան, երևանցի, վառեց իմ մեջ հայրենասիրության կրակը իր խանդավառ սիրով դեպի Վարդան Մամիկոնյանը, որի մասին, դասի ժամանակ, պատմում էր ներքին ջերմությամբ: Պակասը լրացնում էր նրա Մամիկոնյան կերպարանքը` խոշոր, սև աչքերը, փայլուն, սև սաթի գույն մազերը, արծվենի քիթը, գանգուր, կարճ մորուքը, վերջապես` հաղթ, բարձր հասակը:

Սակայն երրորդ բաժանմունքի ուսման վերջին, «կրկնության» ժամանակ, եկավ մի գրող դասատու: Դա իր ժամանակին հայտնի` Ղալյաչի Մարգար կեղծ անունով և Սարիբեկ Տեր-Մելիքյան իսկական անունով երգիծաբան-վիպասանն էր: Նա ուշադրություն դարձրեց իմ անսխալ, կանոնավոր լեզվին և զգաց, որ սիրում եմ շարադրություններ գրել: Քաջալերեց, որով և ես սկսեցի տարրական թեմաներից անցնել ինքնուրույն պատումնավոր թեմաների: Ես մի պատմվածք գրեցի` Րաֆֆու «Խենթի» ազդեցությամբ և նմանությամբ: Նա ինձ զգուշացրեց նմանումներից և ստիպեց ինքնուրույն գրել: Ես լսեցի նրան և սկսեցի գրել: Այսպիսով, իմ առաջին փորձերս եղան արձակ ժանրում: Սակայն ես հակումն ունեի նաև բանաստեղծության: Դա Նալբանդյանի և Պատկանյանի ազդեցությունն էր: «Քնար Հայկական» երգարանը, որ մեր տան սիրած գիրքն էր, ներշնչում էր ինձ: Սկսեցի նաև ոտանավորներ գրել: Նյութը գերազանցապես բնությունն էր, չնայած Նալբանդյանին և Պատկանյանին:

1892 թվին ես գնացի Էջմիածին և ընդունվեցի Գևորգյան ճեմարանը: Անմիջապես փոխվեցին իմ հակումներն ու մտքերը: Երրորդ և չորրորդ դասարանների ուսման ընթացքը, որ ինձ հնարավորություն տվեց ծանոթանալ ռուս և արևմտաեվրոպական գրականությանը, միացած իմ հասակի բեկման հետ` ինձ մտցրին Լերմոնտովի, Պուշկինի, Գոգոլի, Տոլստոյի, Գյոթեի, Հայնեի, Բայրոնի և, մանավանդ, Շեքսպիրի աշխարհը: Ես դուրս եկա հայ գրականության սահմաններից և անցա համաշխարհային գրական կուլտուրայի ասպարեզ: Պատանեկան ռոմանտիկական «պեսիմիզմ», «բայրոնիզմ», սրա ռուսական անդրադարձումները Պուշկինի և Լերմոնտովի նախնական ստեղծագործությունների վրա, Գոգոլի ռոմանտիկական Ուկրաինան, «Մեռած հոգիների» բանաստեղծական ռեալիզմը, Հայնեի սիրո հումորն ու արցունքները, Գյոթեի կլասիկական հանգստությունը, խորամիտ փիլիսոփայությամբ ներդաշնակած Շեքսպիրի համամարդկային կրքերի ծովը … այս ամենը իրենց բարդ ու հաճախ իրար հակառակ հոսանքներով իմ մեջ անդրադառնում էին յուրակերպ: Ես չէի գիտակցում, որ ես որոնում էի ինձ: Որոնումը երկար տևեց, դրա խմորումը, զարգացումը, որոշվելը անցավ որոշ տարիների պրոցեսի միջով:

Նյութը` Ք.Ա-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջ
Ամենադիտված