Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի Արևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ Միրզոյան ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ 

Դերենիկ Դեմիրճյան. Կյանքի կոչվելն էլ արթնացման պես բան է

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Դ. Դեմիրճյանի «Երկերի ժողովածու. XIV»-ում ամփոփված «Իմ կյանքը» վերնագիրը կրող ինքնակենսագրությունից մեկ հատված: Սա նրա ինքնակենսագրական վեպի սկիզբն է' գրված և կիսատ թողնված 1948 թվից:

Շատ անգամ եմ միտքս խորասուզել կյանքիս ծագման հատակը և ջանացել զգալ այն տարտամ, ստվերային պրոցեսները` իմ գոյացման, բնությունից բաժանման: Գիտակցության, հուշի մասին խոսք անգամ չի կարող լինել: Դա, ավելի շուտ, բնազդ է և երազ: Եվ, իհարկե, որսալ այդ պրոցեսներից մի բան` անհնարին է: Քնից զարթնողը կպատմի, որ աչքերը բաց արեց և տեսավ կամ մտածեց այս ինչը, բայց չի կարող ոչինչ ասել իր քնած վիճակի մասին: Կյանքի կոչվելն էլ արթնացման պես բան է: Դե, իհարկե, որքան միտքս լարեմ, չեմ հիշելու, և անզոր ու ծիծաղելի կլինի ջանքերս, անհնարին է հիշել … ծնունդը:

Սակայն ի՞նչն է ինձ գայթակղում միտքս ուղղելու դեպի այս խորհրդավոր անդունդը: Դա այլ բան է:

Այսպես` ես ջանում եմ արթնացնել հոգուս մեջ այն տարտամ, խորհրդավոր ստվերները, իմ վարդագույն կյանքի զգացումը: Դա ֆուրգոնի շրջվելն էր Ախալքալակի և Արտահանի ճանապարհին` Ախալքալակից մի վեց-յոթ վերստ հեռու: Միայն շրջվելն եմ հիշում: Ոչ մի այլ բան: Ա՛յ, հենց այստեղ է բուն իմ խուզարկը: Սխալ է ասել` ոչ մի այլ բան: Հիշում եմ սևահողի փոսը, բայց ոչ լրիվ փոս, այլ սև գույն, մեջտեղը` հողի և սև գույնի: Դա իմ առաջին զգացումն է բնության տարերքի: Դա մի անվերջություն էր` մութ, զանգվածային, անդնդային: Ես, կարծես, այդտեղից դուրս եկա աշխարհ: Դա իմ գիտակցական ծնունդն էր: Բնության տարերքը … Նա ինձ բաց թողեց իր անդնդային գրկից և ուղարկեց աշխարհ` ապրելու, բայց շարունակ շրջապատեց ինձ, շարունակ սկսեց հետևել ինձ: Ես կապվեցի նրա հետ իբրև ծնող մոր հետ: Եվ այնուհետև, երբ ես դեռ շատ երեխա` խաղում էի իմ մանկությունը, զգում էի նրա հայացքը: Երբեմն էլ դադարում էի խաղալուց և նստում, դիտում էի նրան, խորհում նրա մասին:

Երկրորդ կյանքի զգացումը` դա մեր նորակառույց տան միջանցքումն էր: Որմնադիրները շարում էին պատերը: Ես մտա միջանցքը և մոտենալով մի տակառի, որի մեջ կիսի չափ ջուր էր լցրած, նայեցի մեջը: Եվ ո՜վ սարսափ: Տակառի ջրի մեջ նստած էր մի կլոր երեսով մարդ, որ աչքերը լայն բացած նայեց ինձ … Ես փախա դուրս և ոչ ոքի չհայտնեցի այդ մասին:

Այնուհետև սկսվեց իմ վաղ մանկությունս մեր նորաշեն տանը: Այն տան հետ են կապված իմ ամենավաղ, հատուկտոր հուշերը, տպավորությունների հատվածները, տարտամ ու պայծառ պատկերների շարանը:

Մեր տունը քաղաքի հարավային ծայրի վերջին տներից մեկն էր: Մուտքը բացվում էր վերջացող փողոցի վրա, որ միաժամանակ և ճանապարհն էր դեպի գյուղերը: Այդտեղից էին անցնում սայլերն ու ձիերը, հետևակ ճանապարհորդները, նաև զորքը, որ ճամբարում էր դաշտում: Մեր տունը նայում էր դեպի դաշտը, որի վրա հեռվում ճերմակին էր տալիս ճամբարը, որի արևելյան կողմը Տավշանթափա փոքրիկ սարն էր, իսկ հորիզոնում` Խոսպիայի լեռները:

Սակայն վեհ Աբուլը արևելքից նայում էր իր երկճյուղ գագաթով և տիրապետում ողջ բարձրավանդակին: Դեպի արևմտահյուսիս, շատ հեռուն խորասուզվում էին մշուշանման լեռներ մի ինչ-որ գագաթով: Դա արդեն աշխարհի ծայրն էր ինձ համար:

Քաղաքը գտնվում էր երկու ձորերի թերակղզում, հրվանդանը դեպի հյուսիս: Այդ ձորերից ավելի մատչելի և մարդաշատը Պզտի ձորն էր: Այնտեղ էր բաղնիքը, անպտուղ այգիները և Ուռմի ջրաղացը, որի կողքով դեպի Արտահան էր բարձրանում քաղաքից ձորը մտնող և գետի կամուրջից անցնող ճանապարհը:

Անմատչելի Մեծ ձորն էր իր կատաղի Թափարվան գետով և դժվար մուտով: Այնտեղ մի մատուռ կար` Վանքը, իր շատ սառն աղբյուրով: Ովքե՞ր էին շինել այդ վանքը. ոչ ոք չէր ասի. և ո՛չ ես, ո՛չ ընկերներս չէինք հարցնում այդ մասին: Բայց ես ամեն անգամ նայելով նրա մամռապատ քարերին` խորհրդածության մեջ էի ընկնում: Ի՞նչ էի խորհում, չգիտեմ, բայց տխուր և խոր բաներ, որոնց մեջ կար և՛ կյանքի անցողիկության, և՛ աշխարհի խորության հեռավոր, անորոշ, անձև անրջանքներ: Վանքը խոսում էր կարծես, մտածում: Այս խոհերին ավելի ուժ էր տալիս Թափարվան գետը` իր անծայր ու անվերջ վշշոցով: Այդ ձորում կա մի լողանալու սովորական տեղ: Դա Կուլիկամի գետակի ձորին ուղղահայաց կտրող ափն էր: Այդտեղ էինք լողանում, աղբյուրի պես սառն ջրի մեջ: Մի տեղ, երկու քարի արանքում, կարելի էր ոտը դեմ դնելով մի քարի և մեջքը քարերին` այնպես նստել, որ ջուրը թափվում է գլխի վրայից, ստեղծելով մի փակ ջրե վրան, ուր կարելի էր անվերջ մնալ, իբրև ջրի տակ ժամանակ անցկացնող, և չխեղդվել: Ջուրը թափվում էր գլխի վրայից, ականջների մոտից և խշշում: Ես ասում էի. «դարե՜ր, դարե՜ր են անցնում»:

Ուղիղ դիմացը, դեպի արևմտահարավ կանգնած էր ձորի բարձր ժայռը. ուղիղ ու մռայլ: Այնտեղ այրեր կային: Գլխավորը Ճգնավորի մաղարան (այր) էր, որի անունով էլ ժայռը կոչվում էր Ճգնավորի ղայա (ժայռ): Նրան նայելիս' պատկերացնում էի երկար, սպիտակ մազերով ու բեխ-մորուքով սևազգեստ ճգնավորին, որ այնտեղ ապրել է ու կորել: Խորհրդավոր կյանք, որ քաշում էր իմանալու, խորհելու, թերևս հրավիրում նմանվելու:

Բայց ամենից մատչելին ինձ համար մեր տնից անմիջապես դեպի հարավ տարածված հարթ ու գեղեցիկ դաշտն էր, որ գնում, հանգում էր ոչ բարձր լեռների: Այն կողմն էր Ալեքսանդրապոլի ճանապարհը, առաջին գյուղը` Խոսպիան, որ պատկանում էր տաճիկ բեկի, հայ բնակինչներով: Դաշտի ձախ կողմը Տավշանթափա փոքրիկ ու կլոր սարն էր, ստորոտին` գերեզմանատունը: Իսկ աջ կողմը գնում էր դեպի հարավ` Պզտի ձորը: «Մեր տան դաշտը» - այդպես էի անվանում դաշտը և խաղում օրնիբուն այնտեղ, հեռանալով տանից այնքան, որքան համարձակվում էի, և համարձակվում էի, որքան մեծանում էի:

Առավոտը զարթնելիս` առաջին գործս էր պատուհանի կողմը նայել տեսնելու համար, թե ինչպիսի օր է. ա՞մպ, թե արև: Ամպը սիրտս կոտրում էր, քանի որ քիչ էր պատահում, որ Ախալքալաք ամպ լինի առանց անձրևի: Դա նշանակում էր տանը մնալ կամ շարունակ ներս կանչվել դրսից, եթե ցեխերի մեջ էի խաղում: Իսկ երբ արև օր էր լինում, դա մի անասելի ուրախություն էր: Երկինքը ժպտում էր, արևը կանչում դուրս: Հազիվ թեյից ազատվելով` դուրս էի նետվում և գոռալով վազում դեպի դաշտը: Գետինը հոսում էր ետ, արյունս բորբոքվում, հրճվանքից հարբում էի և այնքնա վազվզում, մինչև որ սիրտս բաբախելուց քիչ էր մնում պայթի: Կանգ էի առնում հևալով և նայում քաղաքին, դաշտին, լեռներին: Սկսվում էր խաղի, մանկական անվերջ խաղի երկար օրը: Մոտ էր վազում ընկերս` Վալոմ, որ հարևան մի ռուս ընտանիքից էր և լավ հայերեն էր խոսում: Եվ սկսում էինք խաղերը: Մեր խաղերը հասարակ զբաղմունքներ չէին: Դա արբեցումն էր, կիրք, երազ, վերացումն: Խաղում էինք տարված, քշված, գրավված, ոչինչ չէինք տեսնում մեր խաղից դուրս, չէինք զգում ո՛չ ժամանակ, ո՛չ հոգնություն, ո՛չ քաղց:Մեզ բռնի կանչում, քաշում էին տուն` ճաշելու, իսկ երեկոյան` քնելու: Ամեն բան խաղի նյութ էր, ամեն բանով զբաղվում էինք: Հողը, քարը, խոտը, ծաղիկը, փայտը, ապակին, շորի կտորը …

Մինչև հիմա ականջիս մեջ է մեր խաղաղ թաղի աքաղաղների կանչը, շների հաչոցը, գյուղի ճամփին սայլերի շարանը, որ ճռնչում էր, և թռչունների ճխոցն ու ծլվլոցը:

Իրիկնադեմին քաղաքի նախիրը Խոսպիայի դաշտից գալիս էր, մտնում քաղաք և ցրվելով` մի մասը անցնում էր մեր տան առջևով: Մենք ընդառաջ վազելով նախիրին` նստում էինք էջերի վրա և մտնում քաղաք: Քանի՜ անգամ է էշը տրտինգ տվել և ինձ վայր նետել:

Բայց ահա նախիրը փոշի բարձրացնելով անցնում էր մեր դռան առջևով և հետզհետե վերջանում: Փոշին իջնում էր: Մթնաշաղը վրա էր հասնում: Չղջիկները սկսում էին թրթռալ այս ու այն կողմ: Երեկոյան աստղը պլպլում էր, նրանց պես դողում էր նաև ծղրիտների դայլայլը: Արդեն մեր դռան առջև դրած քարերի վրա նստած էին լինում մեծերը: Հայրս, մայրս, հարևանները: Նրանք զրուցում էին, իսկ երեխաներս վազվզում տան առջև: Խաղաղությունը, անդորրը, մեր վազվզուքը, ծղրիտների դայլայլը և երկնքում պլպլացող հեռավոր աստղերը, որ հետզհետե սկսում էին երևալ, ավելի նման էին հեքիաթի, քան իրականության:

Վերջապես` մեզ կանչում էին տուն: Համառում էինք, բայց վերջը գնում էինք: Բաժանվելով ընկերներից` պինդ պայմանավորվում էինք.

- Էգուց վաղ կզարթնես` կգաս:

Ներս մտնելը, անկողնում պառկելը և քնելը մեկ էր լինում: Զարթնում էինք առավոտը միայն` կազդուրված, հանգստացած:

Նյութը` Ք.Ա-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջ
Ամենադիտված