Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի Արևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ Միրզոյան ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ 

«Մնաս բարով, մեր կինոլեգենդ». Հենրիկ Մալյանը` Ռուբեն Մամուլյանի մասին

Գիտություն և Մշակույթ

Հենրիկ Մալյանը իր «Երկխոսություն երրորդի համար» խոհագրություններում փորձում է ի մի բերել իր անցած ուղին … ստեղծել իրեն հարազատ արվեստագետների դիմապատկերները, համաշխարհային ճանաչում ունեցող հայերի հետ իր հանդիպումները:

Ստորև ձեզ ենք ներկայացնում իր և համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի ռեժիսոր Ռուբեն Մամուլյանի հանդիպումը:

Մոտ հիսուն տարի սրանից առաջ, երբ նոր-նոր յուրացրել էի մայրենի «Այբն» ու «Բենը», «Խորհրդային արվեստ» ամսագրի էջերից մեկում առաջին անգամ հանդիպեցի Ռուբեն Մամուլյանի անվանը:

Այդ տարիներին կինոն, կնոյի հետ առնչվող ամեն ինչ հրաշք էր ինձ համար: Հրաշք էր սպիտակ, քառակուսի կինոպաստառը` գավառական մեր քաղաքի գորշավուն պատին: Հրաշք էին այդ պաստառի վրա արագորեն մեկը մյուսին հաջորդող շարժուն պատկերները: Հրաշք էին քաղաքի այս ու այն անկյունում փակցված գունավոր ու թացավուն կինոազդրագրերը: Հրաշք էր ինքը` մեր հարևանուհի Նինա մորաքույրը, որն, իհարկե, ամենագլխավոր անձն էր կինոյում` մուտքի հսկիչը:

Եվ ահա այդ հրաշքների շարքում մի նոր հրաշք դարձավ Ռուբեն Մամուլյանը. ակնոցն աչքերին, սպիտակ-սպիտակ վերնաշապիկը հագին, ծխամորճը` բերանն առած, մի հսկայական կինոապարատի առջև նստած` կինո է նկարահանում:

Այն էլ` ամերիկյան կինո:

Եվ հիմա` հիսուն տարի անց, ուզեմ-չուզեմ պետք է հավատամ, որ նստած եմ Ռուբեն Մամուլյանի հետ դեմ-դիմաց, հոլիվուդյան շքեղ թաղամասերից մեկում գտնվող իր ընդարձակ, հրմարավետ տանը, որը թե՛ ամառանոցային և թե՛ թանգարանային հմայք ունի:

Ռուբեն Մամուլյան:

Բարձրահասակ, նիհարավուն, իր 85-ամյա տարիքից շատ ավելի երիտասարդ թվացող մի հայ, որի անունը 30-ական թվականների Ամերիկայում լեգենդի նման ցնցել է կինոաշխարհը, ցնցել է կինո և թատերական բեմադրություններով, ցնցել է հնարքներով ու գյուտերով, արվեստի ու արհեստի անսահման իմացությամբ, կարողությամբ, զգացողությամբ:

Մենք զրուցում ենք իրար հետ, ունենք, իհարկե, նաև թարգմանիչ, բայց մի՞թե պարտադիր է թարգմանիչը, երբ զրուցում են երկու հայրենակից, որոնք նույն Թիֆլիս քաղաքում են անցկացրել իրենց մանկությունն ու պատանեկությունը, նույն քաղաքի նույն թաղամասում երևի թե տեսել ու լսել նույն մանրավաճառների ականջ ծակող ճիչերը` «Մածոնի», «Պանտա-պանտա», «Վեշոլկի-վեշոլկի» և այլն:

Եվ թող որ չորս զորեղ լեզու` հայերենը, վրացերենը, ռուսերենն ու անգլերենը, անզոր լինեն մի կարգին ու կանոնավոր նախադասություն ասելու … Մենք անթարթ նայում ենք միմյանց աչքերի մեջ, չափազանց հասկանում ենք ու զգում իրար …

Ես հպարտությամբ հայտնում եմ իրեն, որ ռեժիսորական հիմնական դասերն առել եմ Լևոն Քալանթարից` մի մեծ արվեստագետից, որը 1917-18 թվականներին Թիֆլիսում իր հետ ստեղծել է թատրոն-ստուդիա:

Հայտնում եմ, որ դիտել եմ իր նկարահանած 16 ֆիլմերից մի քանիսը միայն, բայց գրականությունից տեղյակ եմ նաև իր մյուս ֆիլմերին և թատերական բեմադրություններին` «Ռիգոլետտո», «Բորիս Գոդունով», «Տանհոյզեր», «Կարմեն», և Գերշվինի «Պորգին ու Բեսը» մյուզիքլի հանրահայտ բեմականացմանը:

Հայտնում եմ նրան նաև, որ տեղյակ եմ Ռուբեմ Մամուլյան արվեստագետի մեծ սկզբունքայնությանը, նրա բախմանը կինոպրոդյուսերների հետ, ինչի պատճառով էլ նա 60-ական թվականներին թողեց կինոասպարեզը: Զգուշորեն հարցնում եմ աշխարհահռչակ դերասանուհի Գրետա Գարբոյի հետ իր ստեղծագործական կապի ու նաև անձնական մտերմիկ կապի մասին և նկատում եմ, որ նա րոպե առ րոպե երիտասարդանում է, աշխուժանում …

Հայկական կինոյի մասին նրա տեղեկություններն ավելի աղքատիկ են: «Պեպոն» գիտի, իհարկե, և էլի ինչ-որ մի ֆիլմ, որ ոչ մի կերպ միացյալ ուժերով չկարողացանք ճշտել: Խորհրդային կինոյի մեծերին գիտի, կարծես, իսկ ահա ռուս գրականությանն ու արվեստին քաջատեղյակ է …

Հետո տանտերը հետաքրքրվում է հյուրերով, հարցնում հայկական կինոյի անցյալի ու ներկայի մասին, «Հայֆիլմի» կինոտեխնիկայի, նկարահանած ֆիլմերի քանակի, դրանց նյութի մասին:

Հետաքրքրվում է նար Ամերիկայում գտնվելուս նպատակով, հարցնում է, հարցնում, լրջանում է, խորհում ու լսում է, լսում այնքան ուշադիր ու լարված, որ համոզվում ես, թե այս նիհարավուն, բարձրահասակ, գեղեցիկ ու իմաստուն ծերունու համար հայկական կինոյի ճակատագիրն իր ճակատագրին շաղկապված մի բան է, իր արյանն ու շնչին հավերժորեն ձուլված մի երևույթ …

Այդ երեկո Լոս Անջելեսի կենտրոնական կինոսրահներից մեկում կայանալու էր «Մուսա լեռան 40 օրը» ֆիլմի առաջին դիտումը, և Մամուլյանն ափսոսանքով հայտնում է, որ տարիներ առաջ ինքը ցանկություն է ունեցել նկարահանելու Ֆրանց Վերֆելի հանրահայտ այդ երկը (այդ ափսոսանքը շոշափելի եղավ ինձ համար, մանավանդ ֆիլմի դիտումից հետո) …

Հետո Ռուբեն Մամուլյանը սիրով ցույց է տալիս մեզ իր բնակարանը, որի տասնյակ դարաններ ձևավորված են տարբեր տարիների իր մրցանակներով ու հուշանվերներով, նկարչական իր աշխատանքներով և եզակի լուսանկարներով` հինավուրց տարազներով` իր նախնիներից սկսած, մինչև ամերիկյան կինոյի մշտաժպիտ աստղերը:

Քիչ անց մեր անընդհատ շտապող մենքնան ինչ-որ անբացատրելի պտույտներ է անում` Ռուբեն Մամուլյանի տան բակից դուրս ելնելու համար …

Իսկ տան դռների մեջ սպիտակահեր, խելացի, սրամիտ և տաղանդավոր մի բեմադրիչ, դանիական թե հոլանդական իր հսկայական գամփռի կողքին կանգնած, դողացող ձեռքը թափահարում է հեռավոր իր հայրենիքից եկած ու գնացող հյուրին …

Մնաս բարով, մեր կինոլեգենդ…

Նյութը` Ք.Ա.–ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջ
Ամենադիտված