Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի Արևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ Միրզոյան ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ 

Հոլիվուդյան աստղերին իր դեկոլտեով չզիջող համարձակ կինը. Արուս Ոսկանյան

Գիտություն և Մշակույթ

Իր կյանքի հիսուներկու տարիներից երեսուներկուսը (իսկ եթե հաշվենք նրա առաջին դեբյուտի օրից – Էլմիրայի դերը «Օթելլոյում» 1908 թվականին` Վահրամ Փափազյանի հետ, ապա ուրեմն երեսունհինգը) նա շռայլորեն նվիրեց հայ թատրոնին, երբեք չխնայելով իր ուժերը, առողջությունը, կյանքը:

Ստորև ձեզ ենք ներկայացնում «Արուս Ոսկանյանի» ժողովածուում ընդգրկված Վաղարշ Վաղարշյանի «Հայ բեմի պայծառ աստղը» հոդված-հուշից մի փոքրիկ հատված:

Մեծ արտիստուհուն առաջին անգամ ես տեսել եմ 1914 թվին Բաքվում: Տեսել եմ թատրոնում, բայց ոչ խաղալիս, այլ դահլիճում, հասարակության մեջ: Հիշում եմ, հանդիսականները փոփսում էին իրար ականջի. «Ահա Արուս Ոսկանյանը, ահա Արուս Ոսկանյանը», - և ցույց էին տալիս մի գեղեցկուհու:

Իրոք Արուսը բարեկազմ, նուրբ դիմագծերով մի գեղեցկուհի էր: Նրա լայն ու համարձակ դեկոլտեի միջից պատանեկան թարմությամբ գծագրվում էին ճերմակ ուսերը, որոնք իրենց վրա պահում էին Արուսի ձիգ, էլաստիկ պարանոցն ու ոսկեթել, ալեծուփ վարսերով պսակազարդված գլուխը: Նրա դեմքին խաղաղությամբ ժպտում էին մի զույգ ծավի աչեր, որոնք հմայում էին տեսնողին: Նրա դեմքի պրոֆիլը, որը գծում էր լայն ճակատից մինչև կուրծք տանող ռելյեֆը, ամեն մի նկարչի համար երազած բարեկարգություն կարող էր համարվել:

Այսքանը բավական էր արդեն հասկանալու համար այն շշուկները, որ տեղում էին ապագա մեծ արտիստուհու շուրջը:

Ես չէի կարող անտարբեր մնալ:

Երիտասարդ արտիստուհին ֆոեյում շրջում էր ազնվադեմ մի քաղաքացում հետ: Ինձ անսահման հետաքրքրում էր Արուս Ոսկանյանի ձայնը, որ այնքան անհրաժեշտ է արտիստին: Ես ճեմասրահի աղմուկի և ժխորի միջից որսացի այն:

Հիշում եմ կարծես հենց հիմա, թե ինչպես շոյում էին իմ լսելիքը Արուս Ոսկանյանի կախարդիչ ձայնն ու պոլսահայ կնոջ բարեհնչուն առոգանությունը, ասես բարակ աղբյուր անուշ կարկաչ:

Իհարկե, հենց այդ երեկո ծանոթացա իմ ապագա լավ ընկեր ու մեծ արվեստակից Արուսի հետ:

Արուս Ոսկանյանն իր մանկությունն անց է կացրել Պոլսում: Նրա ազգականներն ու պահպանողական շրջապատը ամենալավ դեպքում ձգտում էին իրենց աղջիկներին տնային դաստիարակությունից բացի միջնակարգ կրթության տալ, մի քիչ դաշնամուրի վրա նվագել սովորեցնել, քիչ ֆրանսերեն ուսանել, թեթև կերպով վարժեցնել պար ու երգի և դրանից հետո փնտրել ունևոր մի փեսացու և բարվոք կյանք ստեղծել նրանց համար:

Սակայն աչքաբաց Արուսը դպրոցի դասընթացների արանքում ժամանակ էր որսում ծածուկ հաճախել ֆրանսիական, հունական, թուքական դիմակահանդեսներ, էստրադային պանտոմիմներ, կրկեսային ներկայացումներ, ուր լսում էր Լափթիտ Իդայի մենախոսությունները, հետագայում իտալական օպերաներ, մեծանուն արտիստ Մնակյանի ղեկավարությամբ գործող հայ դերասանների կազմակերպած թրքերեն լեզվով ներկայացումներ, ֆրանսիական դրամաներ, ուր մի անգամ արտիստուհի Սյուզան Դեպրեի Ֆեդրայի դերակատարաությունը վերջնականապես պղտորում է դեռատի Արուսի մտքերը և նրա մեջ ծնում բեմին նվիրվելու անհաղթահարելի ցանկությունը:

Սակայն Աբդուլ Հմաիդի հայահալած քաղաքականության դաժան օրերին հայկական ներկայացումների մասին խոսք անգամ չէր կարող լինել: Իսկ Արուսը չէր կարող Մնակյանի համարձակ դերասանների նման գնալ Թրքական բեմ: Նա բավարարվում էր իր տեսածները ներկայացնել իր բարեսիրտ տատիկին և նրանից լսել ժողովրդական հեքիաթներ:

1908 թվին տապալվում է Աբդուլ Համիդի դաժան ռեժիմը, Թուրքիայում հայտարարվում է սահմանադրություն, որի հիման վրա տեղի հայ ժողովուրդն իրավունք է ստանում մտածել իր կուլտուրայի և արվեստի մասին:

Անդրկովկասի հայ դերասանական խմբերը մեկը մյուսի ետևից սկսում են այցելել պոլսահայերին: Աբելյան-Արմենյան դերասանական խումբը հաղթական հաջողություններ է ունենում Պոլսում:

Այժմ Արուսին ոչնչով չէր կարելի պահել: Նա գնում է Աբելյանի մոտ իր ուժերը փորձելու: Հայ բեմի վետերանի մոտ գտած իր հաջողությունը վերջնականապես որոշում է նրա բախտը:

«Արուսը կարող է լավ դերասանուհի դառնալ» - նախագուշակում է հայ թատրոնի այն ժամանակվա տնօրենը` մեծատաղանդ Հովհաննես Աբելյանը:

Այլևս Արուսին չեն օգնումպահ պանողական բարեկամների և շրջապատի ոչ մի հորդորանք:

Արուսը մի մորաքույր ուներ` նախկին դերասանուհի, որն այդ ժամանակ իր կյնաքը հազիվ էր քարշ տալիս Բուլղարիայում: Արուսի ծնողները փախցնում են նրան Բուլղարիա` Աբելյանի խմբի գրավչությունից նրա ուշադրությունը հեռացնելու նպատակով: Սակայն ուրիշ է թատերական արվեստի հմայքը, մանավանդ այնպիսի մարդկանց համար, որոնք օժտված են բեմական ձիրքով: Ոչ մի աղաչանք, ոչ մի սպառնալիք չեն կասեցնում Արուսի որոշումը: Այս բարենպաստ պայմաններում Հովհ. Աբելյանի խմբի արտիստ Հովսեփ Ոսկանյանը սիրահարվում է գեղեցկուհի Արուսին և դրանով իսկ բացվում է Արուսի հետագա ստեղծագործությունների համար անարգել ուղիներ:

Նյութը` Ք. Ա –ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջ
Ամենադիտված