Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի Արևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ Միրզոյան ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ 

Րաֆֆու անունը նրանց աչքում դարձել էր մի սոսկալի ուրվական

Գիտություն և Մշակույթ

Շիրվանզադեի հուշերի («Րաֆֆին ժամանակակիցների հուշերում»` «Րաֆֆիի կյանքից» խորագիրը կրող հուշը, տես նաև` «Րաֆֆու դեմ արշվանքը մի անջնջելի արատ է հայ մամուլի պատմության մեջ») կարևոր արժանիքներից մեկն էլ այն է, որ նա Րաֆֆու կյանքին ու գործունեությանը անդրադառնում է համակողմանի, նրա ստեղծագործական հղացումներն ու իրականացումները դիտում է նրան շրջապատող կյանքի, հասարակական-քաղաքական հանգամանքների առնչակցության մեջ: «Րաֆֆիի մեջ այս կամ այն վեպի գաղափարը, - գրում է Շիրվանզադեն, - ծնվում էր կյանքի մեջ տեղի ունեցող քիչ թե շատ խոշոր երևույթների ազդեցությամբ: Արևելյան պատերազմը և հայկական խնդիրը առաջ բերեցին «Խենթը» և «Դավիթ բեկը», տաճկահայերի հալածանքը` «Ջալալեդին» և «Կայծերը», հայոց եկեղեցիական դպրոցների վիճակը` «Սամվելը»: Նույնիսկ մամուլում վաճառական դասի մեջ ծագած վեճը ստիպեց նրան գրել «Մինն այսպես, մյուսն այնպես» վեպը»:

 

Րաֆֆիի թշնամիներին մեծ ուրախություն պատճառեցին Արծրունու հետ 1884 թ. ունեցած թյուրիմացությունները: Այդ ժամանակ, քանի դեռ Արծրունին Թիֆլիսումն էր, և «Մշակը» կաղալով մի կերպ, շատ անգամ առանց խմբագրական հոդվածների, լույս էր տեսնում, Րաֆֆին մտածում էր անկախ մի գրականական ամսագրի հիմնել: Երբ Արծրունին գնաց արտասահման, Րաֆֆին թողեց այդ միտքը և, ընկերանալով Ներսես Աբելյանի և Գաբրիել Միրզոյանի հետ, վճռեց «Մշակը» շարունակել: Գործը արդեն վերջացրած էր, լրագիրը պայմանով հանձնված էր նրանց և այդ ամենին հայտնի էր:

Թշնամիները այստեղ ևս գլուխ բարձրացրին և սկսեցին հարվածել ո՛չ միայն Րաֆֆիին, այլև նրա ընկերակիցներին: Պարզ էր, որ Րաֆֆիի անունը նրանց աչքում դարձել էր մի սոսկալի ուրվական, որ գիշեր-ցերեկ հանգստություն չէր տալիս նրանց, միշտ վախի ու սարսափի մեջ պահելով պահպանողականների ամբողջ բանակը:

Հանգամանքները այս անգամ էլ կողմնակի ծառայություն արեցին թշնամիներին: Կառավարության կողմից «Մշակի» համար առաջարկված նոր խմբագիրը չհաստատվեց: Այդ լրագրի գոյությունը ենթարկվեց ճակատագրի հաճույքին, մինչև որ Արծրունին վերադարձավ արտասահմանից և նորից յուր ձեռքն առավ նրա ղեկը:

Այդ ժամանակ Րաֆֆիի մեջ կրկին միտք հղացավ մի ամսագիր հրատարակելու: սակայն շուտով նա այդ միտքը բոլորովին թողեց, սկսեց «Կայծերի» երկրորդ հատորի մասին մտածել: Միևնույն ժամանակ նրա գլխում հղացավ «Սամվելի» գաղափարը, որը ներշնչում էր նրան հայոց դպրոցների փակման խնդիրը: Նա ասում էր, թե պատմական անցյալի և ժամանակակից դեպքերի մեջ կա մի զարմանալի նմանություն:

- «Սամվելի» կարդացողը կմտածի և անշուշտ կգտնի այն նմանությունը, այն ժամանակ իմ գաղափարը հասկանալի կլինի նրան: Ես պատմական վեպը պատմական փաստերի համար չեմ գրում, այլ ինձ գրավող ժամանակակից շարժման համար:

Անցան ամիսներ, և վիպասանը դեռ չէր սկսել գրել «Սամվելը»: Առայժմ նա ուսումնասիրում էր յուր ապագա վեպի գլխավոր հերոսին, կարդալով պատմական գրքեր: Նրա ուշ ու միտքը զբաղված էին այդ հերոսով: նա շարունակ նրա մասին էր խոսում, հրճվում էր, ոգևորվում և պնդում, թե «Սամվելը» պետք է լինի նրա chef d’oeuvre-ը: Մանավանդ լեզվի կողմից այդ վեպը, յուր ասելով, պետք է լիներ ամենակատարելագործվածը:

 

- Ես ցույց կտամ իմ լեզուն ձախ ու խուռ քննադատող պարոններին, որ Րաֆֆին էլ գիտե գրաբար, գուցե ամենից լավ: Այդ մարդիկ չեն ուզում հասկանալ, որ ես իրենցից ավելի եմ հոգում լեզվի մաքրության մասին: Ինձ հայկաբան չեն համարում և կարծում են, որ հայկաբան լինելու համար անպատճառ պետք է փքուն ոճով գրել: Չեն հասկանում, որ ժամանակակից մատենագիրը, մանավանդ վիպասանը, չէ կարող Մովսես Խորենացիի բարբառը գործածել, թեև աշխարհաբարի վերածած:

 

Մեր գրականության մեջ իրենց հատուկտոր գրվածքներով սխոլաստիկները Րաֆֆիի հեգնության և ծաղրի մշտական առարկան էին: Նա վրդովվում էր, երբ մեկն ասում էր, թե այդ մարդիկ հայոց լեզվի պաշտպաններն են: Նա հարձակվում էր նույնպես և այն մարդկանց վրա, որոնք, հանուն հայկաբանության, հալածում են ամեն մի նորամուծություն հայոց կենդանի աշխարհաբարի մեջ:

 

- Այդ ողորմելիների համոզմունքով, կարծես հայոց լեզուն կարող է ժամանակակից ուղղությամբ զարգանալ բոլորովին բացառիկ կերպով: Կարծես նա չպիտի ենթարկվի առաջադիմության այն անխուսափելի օրենքներին, որոնց ենթարկվել են բոլոր ազգերի լեզուները: Սամովարը անպայման պետք է դարձնել ինքնաեռ, սիգարը` գլանակ, տելեֆոնը` հեռախոս, ֆոնոգրաֆը` ձայնախոս: Զզվում եմ այդ տեսակ պեդանտներից:

 

Նա ատելով ատում էր և այն գրագետներին, որոնք կարծում են, թե որքան շատ գրաբար բառեր գործածեն, այնքան լավ է:

- Գրաբար բառեր գործածելը հեշտ է, բայց մարդ պետք է ճաշակ ունենա նրանց ընտրելու համար, պետք է երաժշտական լսողություն ունենա, որ ըմբռնի, ո՛ր բառը որտե՛ղ կարող է քաղցր հնչել և որտեղ` անախորժ: Այս կողմից ինձ համար ատելի են մանավանդ մի քանի թարգմանիչներ: Անցյալ օրը ձեռքս վերցրի թերթելու մանկավարժ Փիլիպոս Վարդանյանցի մի նոր թարգմանած գիրքը: Այդ մարդը աշխատասեր է, է՛հ, նա էլ ուզում է օգնած լինի հայոց գրականությանը: Իհարկե, շատ շնորհակալ ենք: Բայց գիտեք, նա ինձ ինչ է հիշեցնում. – գյուղից քաղաք տեղափոխված և շուտով հարստացած մի վաճառականի: Նրա կոշիկները եվրոպական են, արխալուղը` ասիական, իսկ գդակը` ոչ այս, ոչ այն: Նրա սևացած և կոշտ մատները զարդարված են ադամանդյա մատանիներով: Ինչպես երևում է, մանկությունից հայերեն լեզուն նրա համար խորթ է եղել: Հետո սկսել է հայերեն սովորել և հանկարծ ընկել է գրաբարի աշխարհը և այժմ ինչ որ գրաբար բառեր գիտե, խցկում է ամեն տեղ: Երբ կարդում եմ նրա թարգմանությունները, ինձ թվում է, որ ատամներովս ավազ եմ ծամում: Երևակայեցեք այն բանաստեղծի դրությունը, որի երկերը ավազոտ լեզվով են թարգմանվում: Ինձ մեղադրում են, որ ես գրելիս ռսերեն եմ մտածում: Կարճատեսներ, մտածեցեք ինչ լեզվով կամենաք, միայն ձեր մտածածը նախ մի բանի նման լինի, հետո հասկանալի: Եթե իմ լեզվի մեջ երևում են ռսերենի նման դարձվածներ, այդ չի նշանակում, որ ես նրանց ուղղակի ռսերենից եմ թարգմանել, այլ որովհետև հայոց լեզուն ուրիշ ձև չունե այս կամ այն միտքը արտահայտելու, և միակ հայկականը իմ գործածածն է: Զարմանալին այն է, որ ռուսաբանության մեջ ինձ մեղադրում են նույնիսկ այն մարդիկ, որ իրանք իմ քառորդի չափ հայերեն չգիտեն: Իրենք չեն ամաչում գերմանաբանությանը խառնելով ռուսաբանության հետ, ստեղծել մի հավաքական, անճոռնի բարբառ, իսկ ինձ, որ ծնվել եմ բուն ժողովրդի մեջ, սնվել եմ այնտեղ և մանուկ հասակիցս սկսած անգիր սովորել հինգերորդ դարի գրականությունը:

Առհասարակ Րաֆֆին այս միջոցներին լեզվի խնդրով շատ էր զբաղված և շարունակ այս մասին էր խոսում:

- Ահա հայ վիպասանի դրությունը, - ասում էր նա մի տեսակ դառնությամբ, - մի կողմից նա պետք է գաղափարի և ձևի մասին մտածի, մյուս կողմից մի աղքատ լեզու մշակելու համար գլուխ տրաքացնի: Լուսավորված ազգերի մեջ ամեն մի առարկա յուր որոշ անունն ունի, իսկ մենք դեռ նոր ենք զբաղվում առարկաների անուններ ստեղծելով: Ասում են' գրաբար գրքերում շատ առարկաների անուններ կան: Մեր ժամանակակից կյանքը այնքան տարբերվում է պատմական կյանքից, որ գրեթե ոչինչ նմանություն չէ մնացել ո՛չ մեր կերակրների, ո՛չ մեր հագուստների և ո՛չ տան կահ-կարասիների մեջ: Ինչպե՞ս գրաբար անունները հարմարացնես այժմյան առարկաներին: Մի դժոխային աշխատություն է մեզանում վեպ գրելը: Դեռ հրապարակախոսը կարող է մի երկու հարյուր բառով յուր գլուխը պահել, իսկ վիպասանը ինչ հող ածե գլխին, որ ստիպված է հազար ու մի բան նկարագրել: Երբ ես թարգմանում էի Զախեր-Մազոխի «Կայենի կտակը», այնպիսի խոչընդոտների էի հանդիպում այս կամ այն անունը հայերեն թարգմանելիս, որ կատաղում էի …

 

Րաֆֆին ոչ մի հայ բանաստեղծի և վիպասանի լեզուն ու ոճը չէր հավանում: Այդ կողմից նրա քննադատությունը շատ անգամ ծայրահեղության էր հասնում: Նա դեմ էր Սունդուկյանցի և Պռոշյանցի գավառաբարբառներին, իսկ Պատկանյանի ոտանավորների մեջ չէր ներում գրաբարի և աշխարհաբարի խառնուրդը: Նույնիսկ «Մայր Արաքսի» լեզուն նրան պակասավոր էր թվում: Շահազիզի լեզուն նա համարում էր հասակավորների համար թույլ և աղքատ: Այսքան խիստ էր նա դեպի ուրիշները:

Նյութը` Ք. Ա –ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջ
Ամենադիտված