Ուսանողը հեռացված է քոլեջից դասադուլին մասնակցելու համար
Հասարակություն
Ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանողներից Հովհաննես Ղազարյանը, քիչ առաջ ԿԸՀ շենքի մոտ բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց, որ այսօր քոլեջի փոխտնօրենը հեռացրել է իրեն քոլեջից՝ ասելով, որ վաղվանից այլևս դասի չգա: Հեռացնելու պատճառը եղել է այսօրվա դասադուլին մասնակցելու ցանկությունը, բայց քոլեջից հեռացնելու փաստը ուսանողին չի ընկճել:
Ինչպես տեղից հայտնում է Lurer.com-ի թղթակիցը, ակցիայի մասնակիցներն այդ ընթացքում «Սահմանադրություն» գիրքը նվիրեցին Երևանի ոստիկանության հասարակական կարգի պահպանման վարչության պետ Կարեն Մովսիսյանին՝ ասելով, որ ոստիկանությանն այն ավելի շատ է պետք:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը