Սուր լիմֆոբլաստային լեյկեմիա․ որո՞նք են քաղցկեղի այս տեսակի հիմնական ախտանշանները Անսովոր սննդակարգի պատճառով 24 տարեկանում մաhшgել է հայտնի ֆուդ բլոգերը Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Ինչով է վտանգավոր «սրտի արագ բաբախյունը» Մոսկվայի բիզնես կենտրոնից մարդկանց են տարհանել Շաքարի չափից դուրս օգտագործումը մշտական հոգնածություն է առաջացնում Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է Ռուբինյանը նոր նշանակում է արել Բաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներ Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Անցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ) 

Եվ ի բոցոյն վազեր խարտեաշ պատանեկիկ … Զորավար Անդրանիկի ազգանվան ծագումնաբանությունը

Հասարակություն

Սուրեն Սահակյանի «Հերոսապատում» ժողովածուի զրույցները մատչելի ձևով պատմում են օսմանյան բռնակալության դեմ 1880-1918 թվականներին մեր ժողովրդի մղած ազատագրական պայքարի ու նրա հերոսների` քաջ ֆիդայինների մասին: Ստորև ձեզ ենք ներկայացնում «Անդրանիկ զորավար. Եվ ի բոցոյն վազեր խարտեաշ պատանեկիկ …» զրույցը:

Շապին-Գարահիսարը հինավուրց բերդաքաղաք է: Այն մտնում է Փոքր Հայքի Նիկոպոլիս գավառի մեջ: Բերդապարիսպը ձգվում է մոտ երկու կիլոմետր շրջագծով, միջին բարձրությունը հասնում է հինգ մետրի: Ամրացված է 70 աշտարակով և 100 պատվարով: Բերդն ունի երեք երկաթակուռ դարպաս, բազմաթիվ ջրամբարներ, հացահատիկի ամբարներ: Այն կառուցված է չորս կողմից խոր ձորերով կտրտված լեռնապարի գագաթին: Դեպի լեռները գնացող շառավիղները վերևում տեղ-տեղ կտրատվում են բնական սանդղակներով: Անդնդախոր ձորերի վրա կախված գահավեժ զառիթափները անմատչելի են դարձնում բերդը:

Այստեղով է հոսում Գայլ գետի արագահոս Կերնավուս վտակը: Եվ հենց Կերնավուսի անունով էլ այսօր կոչվում է այդ գավառը. Կենրավուսը Գարահիսարն է:

Կենվավուսը հիշվում է հին հունական աղբյուրներում: Թուրքանակն տիրապետությունից հետո (1475թ.) Սևաբերդի հին անունը թարգմանաբար դրվում է Շապին-Գարահիսար:

17-րդ դարից ևս կան վկայություններ, որ այս քաղաքում եղել են 750 խանութ, բազմաթիվ արհեստանոցներ, բաղնիքներ, մոտ ինը թաղ: Հիշվում է, որ քաղաքի առաջին տերը (նկատի ունի` 1475 թվականին), եղել է Հայկազյան իշխան Կիամելերը: 1600-ական թվականներին քաղաքում ապրել է 1700 հայ ընտանիք, իսկ 1915-ին` 2000:

Գավառում մինչև 1915-18 թվականները դեռ շեն էին Վերին և Ներքին Ածպտեր, Ակշահըր, Արգավուս, Անդրնաս, Բուրգ, Թամարզան, Կուրթանոց հայկական գյուղերը: 1915 թվականին Շապին-Գարահիսարի գավառում հայ ընտանիքները 25 հազար էին, դրանց մեծ մասը զոհ գնաց թուրքական յաթաղանին:

Դեռ վաղնջական ժամանակներից այստեղ հայտնաբերվել են պաղլեղի (շիբ) հանքեր, որոնք մշակվել են ու արտահանվել: Դաշտավայրային գոտում բարեբեր հողեր են ու թավ մարգագետիններ: Լեռնաշղթան ծածկված է անտառներով:

Գավառներում դեռ հին ժամանակներից հիշվում է Օզան գյուղը, որը գտնվելիս է եղել Գարահիսարի հարավ-արևելյան գոտում, Գայլ ու Պոտո գետերի միջև` ուղղակի կպած լեռնալանջին:

1700-ական թվականներից, թուրքերի հալածանքներից խուսափելով, Գարահիսարում է հաստատվում Օզանից գաղթած հիսուն ընտանիք: Դրանցից շատերը, հավերժացնելով հայրենի գյուղի անունը, գրվում են Օզանյան ազգանունով:

Այստեղից էլ` Անդրանիկ Օզանյան:


Մեր առջև բացվում է նաև մի ուրիշ գաղտնիք: Շատերի ականջին խորթ հնչող Օզանյան ազգանունը թվացել է անբացատրելի և օտարատուտ, մինչդեռ այն, ամենայն հավանականությամբ, կապվում է հայրենի ոզն բառի հետ, որ ոզնուց բացի ուրիշ այլ իմաստ չունի: Կարինի, Սեբաստիայի, Մշո, Ալաշկերտի և արևմտյան խմբակցության բարբառներում բառասկզբի ո-ն հնչյունափոխվում է օ-ի: Ուրեմն` ոզն բառը դարձել է Օզն, որը և եղել է տվյալ գյուղի անունը: Օզան սեռական ձևն է, որը վերաիմաստավորվելով դարձել է ոզնիների վայր, այլ կերպ Ոզնուտ, Օզան:

 

Այսպիսով, եթե վերականգնենք այդ ազգանունը, կունենանք` Ոզնյան, Ոզնանյան, Ոզանյան: Բայց մեզ է հասել նրա զուտ բարբառային ձևը` Օզանյան:

Այսպես ուրեմն` Օզանյանները տոհմիկ հայեր են և բնակվել են Շապին-Գարահիսարում: Եվ մեկուսկես դար անց այդ ազնվական գերդաստանի ուշ շրջանի նահապետ Թորոսի տանը 1865 թվականի փետրվարի 25-ին ծնվում է մի արու զավակ, որին հայրը տալիս է Անդրանիկ անունը: Մայրը` Մարիամը, հարևան Աներդի գյուղից էր, բարի ու խելացի մի կին, որին հարգում էր ողջ թաղը:

 

Դեռ նոր էր լրացել Անդրանիկի մեկ տարին, մեռնում է մայրը: Նազելի էր մեծ քրոջ անունը, որը փոխարինեց մորը և սիրով փայփայեց եղբորը:

Հայրը` Թորոսը, հյուսն էր և ուներ բարի համբավ: Երբ Անդրանիկն արդեն մեծացել էր, դասերից հետո գնում էր հոր արհեստանոց և օգնում էր նրան: Այստեղ էլ նա հմտանում է փայտի մշակության արհեստի մեջ: Եվ հոր փոխարեն հաճախ ինքն է կանգնում հյուսնի սեղանի մոտ: Վերանորոգում էր հրացանների խզակոթեր, պատրաստում անիվներ, լուծ ու արոր, սայլի առեղ և տարբեր աշխատանքային գործիքներ: Հյուրանոցի դուռը բաց էր ամենքի առաջ: Մարդիկ բահերը, ուրագներն ու կացինները ձեռքներին ցանկացած պահին մտնում էին ներս և հարցական նայում Անդրանիկին: Խաժաչ, վառվռուն պատանու սիրտը լցվում էր անսահման ուրախությամբ, երբ ընկերներն ու հարևանները գոհ էին մնում իր աշխատանքից:

 

Եվ մի անգամ, երբ նա դասի չէր գնացել ու հաջորդ օրը ներկայացել էր առանց բացակայության մասին բացատրություն տալու, վարժապետը ձայնը բարձրացնելով հարցնում է.

 

- Երեկ ո՞ւր էիր, Օզանյան:

- Հո՛ն … փայտ կտաշեմ …

- Փայտ տաշելով հայ գիր ու գրականություն պիտի սորվի՞ս…

- Այո՛, ամեն գործ ունի յուր այբուբենը:

Եվ Անդրանիկը իր ուսուցչի սեղանին է դնում մեսրոպյան գրերը` կարմիր ուռենու փայտից սարքված:

Վարժապետի ուրախությանը չափ չկար: Նա փաթաթվում է սանին և բացականչում.

- Ապրե՛ս, զավա՛կս, դո՛ւն … դո՛ւն հրաշագործ ես, ես քեզմե մեծ սպասելիքներ ունիմ:

Նյութը` Ք. Ա –ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սուր լիմֆոբլաստային լեյկեմիա․ որո՞նք են քաղցկեղի այս տեսակի հիմնական ախտանշանները Անսովոր սննդակարգի պատճառով 24 տարեկանում մաhшgել է հայտնի ֆուդ բլոգերը Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Ինչով է վտանգավոր «սրտի արագ բաբախյունը» Մոսկվայի բիզնես կենտրոնից մարդկանց են տարհանել Շաքարի չափից դուրս օգտագործումը մշտական հոգնածություն է առաջացնում Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է Ռուբինյանը նոր նշանակում է արելԲաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներԲազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԱնցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ) 1 ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել Վրաստանում Ինչո՞ւ է վտանգավոր արագ երաժշտություն լսել մեքենա վարելիս․ նյարդաբանի պարզաբանումըԵրևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելԼավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի Փոքր Մասրիկում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են ԵՄ-ն մինչև 2030թ լուծարվելու է․ գլոբալիստները պարտվում են ԵՄ առանցքային երկրներում․Նահապետյան (տեսանյութ) Ո՞ր մթերքներն են օգնում պայքարել աշնանային տրամադրության անկման դեմ․ մասնագետը ներկայացրել է ցանկըՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ) Որքա՞ն ժամանակ կարելի է խորովածը պահել սենյակային ջերմաստիճանում․ մասնագետը նշել է վտանգավոր սահմանըԹրամփը ցույց է տվել «մեծ ԱՄՆ-ի» քարտեզը․ որ երկրներն են հայտնվել ամերիկյան դրոշի տակ Խաղի ժամանակ կոտրվել է քիթը Կաթողիկոսը բուրգի գագաթն է․ նրա խաթարումը վտանգավոր է ամբողջ եկեղեցու համար․ Խաչատրյան (տեսանյութ) Կենդանակերպի այս նշանները մինչև սեպտեմբերի կեսերը փող պակաս չեն ունենա. ի՞նչ պետք է անեն հետո Ռուբեն Վարդանյանի կինը պատրաստ է Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Բաքու Ոսկե գնդակ-2026․ հայտնի են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի 10 հավակնորդներըՏնական գինու վրա առաջացած թաղանթը կարող է վտանգավոր լինել․ բժիշկը զգուշացրել էՌուսաստանը պատրաստ է կատարել Հնդկաստանին սպառազինություն մատակարարելու պարտավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսով Բյուրեղավանից աղիքային վարակով տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Արեգնազ Մանուկյանից իրավապահները փորձում էին կեղծ ցուցմունքներ ստանալ․ Գեղամ Մանուկյան 68-ամյա տղամարդը փորձել է փոխանակել կեղծ 100 դոլարանոցներ. նա ձերբակալվել է Պեսկովը ներկայացրել է Պուտինի աշխատանքային օրակարգըՊուտինը և Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել. զրույցը տևել է մեկ ժամ Կրեմլում Գերմանիայի՝ Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումն «անբացատրելի և ոչ ռացիոնալ» են անվանելՈ՞ր ապրանքները խորհուրդ չի տրվում գնել առցանց հարթակներից․ փորձագետը զգուշացրել էՀայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ) Զելենսկու անսպասելի հայտարարությունը․ Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ փոխզիջման գնալ Թաշա Հարիսը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան ԱՄՆ-ը ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկու և այլ օգտակար հանածոների պաշարներին․ ReutersԿինս մանկապարտեզի տնօրենի մրցույթի միակ մասնակիցն էր․ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավար Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿԻնչո՞ւ արհեստական բանականությունը չի կարող ամբողջությամբ «սովորել» մաթեմատիկան․ գիտնականը բացատրել էՏիգրան Մեծի պողոտայում սեպտեմբերի 8-ից երթևեկության սահմանափակումներ կլինենՌուս նավապետը Ֆինլանդիայի դատարանում հերքել է ստորջրյա մալուխները վնասելու մեղադրանքներըՌուս գիտնականները լազերի միջոցով ուղեղի արյան մատակարարումը կարգավորելու մեթոդ են մշակելԶելենսկին անսպասելի հայտարարություն է արել․ Ուկրաինան պատրաստ է փոխզիջումների գնալ Մոսկվայի հետԵվրոն էժանացել է․ տարադրամի փոխարժեքն այսօրԱյդ փակ նիստերին ներկա եմ եղել, չեմ հիշում, որ պետական գաղտնիքներ են հրապարակվել. Ագնեսա Խամոյան
Ամենադիտված