Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի Արևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ Միրզոյան ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ 

Չարենցը սուլում էր այն մեղեդին, որ լսել էր փոքրիկ Առնոյից

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Վ. Սանթրյանի «Լույս պարգևել» («Տպել 1000 օրինակ, Ե. Չարենց» ենթավերնագրով) Առնո Բաբաջանյանին նվիրված կենսագրական ակնարկը:

1931 թվական:

Առնոն տասը տարեկան էլ չկար ու դաշնամուր նվագելուց բացի երգեր է հորինում: Նա Գորկու անվան դպրոցի առաջադեմ աշակերտն է և պատրաստվում է զուգահեռ սովորել Երևանի կոնսերվատորիային կից երաժշտական տեխնիկումում:

Մի տարի առաջ պիոներական քայլերգ էր հորինել Երևանի երաժշտական դպրոցի սանը, դպրոց, որը նույնպես կոնսերվատորիային կից էր:

Ինչպիսի՞ քննությամբ ընդունվեց այդ դպրոցը:

- Մոտ եկ, տղաս, համարձակ, - կոնսերվատորիայի այն ժամանակվա դիրեկտոր Անուշավան Տեր-Ղևոնդյանի խիստ ու խիտ հոնքերի տակից բարի աչքեր էին նայում: - Դե՛, ցույց տուր շնորհքդ: մի որևէ երգ երգիր:

- Երգել չգիտեմ, - ասաց ու լռեց:

- Իսկ ի՞նչ գիտես, տղաս, - հարցնողը երաժշտագետ-կոմպոզիտոր Օվսաննա Տեր- Գրիգորյանն էր: - Ինչ-որ բան պիտի ցուցադրես չէ՞, որպեսզի քեզ ընդունենք:

- Կարելի՞ է նվագեմ:

- Անպայման, իհարկե, նվագիր: Ի՞նչ ես ուզում նվագել:

Յոթամյա երեխան վստահ մոտեցավ դաշնամուրին, կափարիչը հետ ետ տարավ ու, աչքերը փակելով, ասաց.

- Որևէ բան նվագեք, ես կրկնեմ:

Զարմացական հայացքները միանգամից դեպի նա շրջվեցին.

- Շատ բարի, կրկնիր տեսնենք:

Նվագը կրկնեց: Շատ հաջող ստացվեց: Մի ուրիշն էլ հանձնարարեցին, նորից` մեկ ուրիշը: Մոռացել էին, որ երեխայի են քննում: Դե, ի՞նչ, թող նվագի, այդպիսի հաճույք մեկ էլ երբ պիտի ստանան:

- Ապրե՛ս:

- Դաշնակահարը պատրաստ է:

- Եվ երկար, փափուկ ծայրով մատներ ունի:

Բայց ձեռքը ջութակ տվեցին: Եկավ տուն, աչքերից կախված արցունքներով`

- Ես ջութակ չեմ ուզում:

Նրա համար դաշնամուրը երկրագնդի միակ և ամենալավ գործիքն էր:

Էմիլ Գիլելսը հետագայում կգրի.

 «Առնո Բաբաջանյանը պայծառ երաժշտական տաղանդ է, մեր ժամանակի ականավոր կոմպոզիտորներից մեկը … Նա ոչ միայն նշանավոր և ամենուր ճանաչված կոմպոզիտոր է, այլև ցնցող դաշնակահար: Եվ որպես դաժնակահար ամեն անգամ մեծ հետաքրքրություն է ներկայացնում ունկնդիրների համար»:

… Գալիքի հրամայական պահանջով, սեփական համառ աղաչանք-խնդրանքներով նա փոխադրվեց դաշնամուրի դասարան, դարձավ մանկավարժ Եվգինե Խոսրովյանի սանը:

Ընտրել ես ճանապարհդ, ետ մի նայիր: Ճակատագրից փախչել չես կարող: Քեզ վիճակված են արվեստագետի ծանր ու վսեմ ճակատագիրը, ստեղծագործական երկունքի տանջանքը, ցավերն ու տառապանքը: Ու երբ ճակատագրի անարդար քմահաճույքով վաղաժամ գնաս այս աշխարհից, այդ ցավերի ու տանջանքի մի յուրօրինակ գնահատական կդառնա մարմարյա ոչ մեծ հուշատախտակը. «Այստեղ ստեղծագործել և հանգստացել է ականավոր կոմպոզիտոր և դաշնակահար Առնո Բաբաջանյանը»: Հուշատախտակն այս փակցված է Դիլիջանի` ՍՍՀՄ կոմպոզիտորների միության ստեղծագործական տան այն առանձնատանը պատին, որը կրում է 21 համարը:

Հիմա նա դեռ երաժշտական դպրոցի առաջին դասարանի աշակերտ է ու իր բոլոր լույս-երազները դաշնամուրի հետ է կապել: Զարմանալի իմաստուն էր Վիլյամ Սարոյանը. «Ես ալ ըսի` դուն ալ ես վարպետ, ու ինք չառարկեց»: Ամբողջ աշխարհն ընդունում էր, որ Առնոն մեծ դաշնակահար է: Եվ դա իրոք այդպես էր, իսկ այդ ընդունող աշխարհը եվրոպական, ասիական, ամերիկյան տասնյակ քաղաքներ էին, ուր բաբաջանյանական նվագը լույս էր պարգևել դահլիճներին: Իսկ ինքը` այդքան խենթություններին այդքան հակադիր համեստություն: Դուք բեմում տեսնեիք դաշնակահար Բաբաջանյանին նվագից հետո. երեխայի նման խոնարհ, երեխայի նման գլուխ կտար, ինչքան ծափ տային, ու «Հերոսական բալլադից» հետո ներողամիտ հայացքը կսահեցներ նվագախմբի վրայով (ասել է, թե` համբերություն ունեցեք ու մի քիչ էլ ուշ թողեք բեմը, տեսնում եք` ունկնդիրն ինձ բաց չի թողնում), ապա կնվագեր արդեն առանց դիրիժորի ու նվագախմբի իր «Դաշնամուրային վեց պատկերները»: Միայն ինքը` այդքան մեծ դաշնակահար, ժամանակակիցներից մեկնումեկը չի հիշում, որ Առնոն դրանով պարծեցած լիներ, ինքնագով խոսքերով համեմած շրջապատի զրույցը:

Տաղանդը հորդեց աշակերտական նստարանից: Առաջին ուսումնական տարում երկու տարվա դասընթացը մարսել էր, ու հաջորդ տարում արդեն երրորդ դասարանում էր: Ավարտական տարում էլ իր ուսուցիչներին ավելի զարմացրեց, երբ ասաց, որ իր հասունությունը հաստատելու համար Բեթհովենի` նվագախմբի և դաշնամուրի համար առաջին կոնցերտն է նվագելու: Մանկավարժ-դասատուները խառնվեցին իրար, դասարան բերվեց երկրորդ դաշնամուրը, որպեսզի մանկավարժը նրա վրա նվագի նվագախմբային հատվածը:

Հոգին սրարշավ դուրս էր գալիս մանկական փոքրիկ մարմնի համար բնաբաշխ սահմաններից: Սովորական քննությունը նշանակալից երևույթի է վերծվում, տոնական համերգ է դառնում: Գալիս են մյուս դասարանների մանկավարժները: Եվգինե Խոսրովյանը ուրախությունից պար է գալիս, դիրիժոր Գևորգ Բուդաղյանի դեմքից չի անհետանում անսահման մեղմ ու բարի ժպիտը: Դիրիժորը լավ մենակատար է գտել, կարելի է մի քանի ամիս հետո նրա մասնակցությամբնվագախմբի հետ համերգ տալ լայն հասարակության առջև: Ուռա՜, Եվրոպան մուտք է գործում Երևան, մարդիկ առաջին անգամ իրենց առջև տեսնելու են կենդանի նվագախմբի, դիրիժորի և պատանի մենակատարի, որ այնքան վարժ է Բեթհովեն նվագելու:

Մտքերը, երազանքները, որոնումները երկմասված են: Իրեն չլրացված նոտայատետրերն են սպասում, որոնց էջերում իսկ շարվելու են այդ մտքերը, երազանքները, որոնումները: Դրոնցից մեկը ինը տարեկան աշակերտի «Պիոներական քայլերգն» է լինելու:

Տարիներ հետո Առնոն կպատմի. «Հայրս և Չարենցը լավ ընկերներ էին: Նա հաճախ էր գալիս մեր տուն, խնդրում էր ժողովրդական որևէ երգ նվագել»:

Պատանի երաժիշտը սիրով էր կատարում հայ մեծ բանաստեղծի խնդրանքը, նաև նվագելով Սայաթ-Նովայից, ժողովրդական երաժշտության հարուստ գանձարանից իր փոխադրածները:

… Պետհրատի աստիճաններով Եղիշե Չարենցը ուրախ տրամադրությամբ էր բարձրանում ու սուլելով: Նա սուլում էր կամ գուցե նմանակում այն մեղեդին, որ երեկ լսել էր փոքրիկ Առնոյից: Ու ոգևորվել էր, անմիջապես նոտայատետրի շապկին մակագրել` «Տպել 1000 օրինակ, Ե. Չարենց»:

- Բարև ձեզ, - ներս մտնելիս աջ ուսին թեքված գլուխը շտկեց Հայպետհրատի կուլտուրայի բաժնի վարիչը, դիմելով մեքենագրուհուն, - դուք չեք ասի` եկե՞լ է ընկեր Մազմանյանը:

- Եկել է, ընկեր Չարենց:

- Դա շատ լավ է. բարի եղեք հայտնելու, որ գա ինձ մոտ:

- Այս րոպեին, ընկեր Չարենց:

Քիչ անց հայտնվեց հրատարակչության երաժշտական գրականության հարցերով զբաղվող խմբագիրը` երիտասարդ կոմպոզիտոր Մարտին Մազմանյանը:

- Կարելի՞ է:

- Համեցե՛ց, համեցե՛ք, ընկեր Մազմանյան: Ահա թե ինչ. քեզ մոտ կգա մի պիոներ` Առնո Բաբաջանյան: Մենք պիտի խրախուսենք նրան. նա լավ քայլերգ է գրել, պիոներական քայլերգ է, որ հետո կնվագեն գուցե և թմբուկներով, շեփորներով: Մի խոսքով լավն է, և ես մակագրել եմ: Նայեցեք, շտկեցեք և տպենք:

- Շատ լավ, ընկեր Չարենց:

…1932 թվականին լույս տեսավ կոնսերվատորիային կից երաժշտական տեխնիկումի առաջին կուրսի ուսանող Առնո բաբաջանյանի առաջին ստեղծագործությունը` «Պիոներական քայլերգը»:

Կանցնի ևս երկու տարի, և Ռոմանոս Մելքիյանը խորաթափանց կգուշակի.

«…Այսօր, Հայաստանի խորհրդայնացման 14-րդ տարեդարձին, մենք ունենք խորհրդային օրերին ծնված և խորհրդային պայմաններում աճած 12-13 տարեկան կոմպոզիտոր պատանիներ (Կ. Հարությունյան, Ա. Բաբաջանյան), որոնք իրենց կոմպոզիցիաների կոլորիտով ու կենսազգացումով գերազանցում են անցյալի նշանավոր համարված երաժիշտներից շատ շատերին: Եվ մի՞թե այս ակնաբախ փաստը մեր երաժշտության աշխատավորներիս չի ներշնչում խոր հավատ, որ մենք գտնվում ենք Խորհրդային Հայաստանի երաժշտական կուլտուրայի նոր վերելքի և ծաղկման նախօրյակին»:

Նյութը` Ք. Ա –ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջ
Ամենադիտված