Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի Արևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ Միրզոյան ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ 

«Արքա էր ավելի, քան այն արքաները, որոց պիտի ծառայեր». Պարույր Սևակը` Սայաթ-Նովայի մասին

Գիտություն և Մշակույթ

Մեր գրական հասարակությանը և ընթերցասեր ժողովրդին շատ լավ հայտնի են Պարույր Սևակի հոդվածները` նվիրված Նարեկացուն, Սիամանթոյին, Պ. Դուրյանին, Թումանյանին և հայ մշակույթի այլ ներկայացուցիչներին: Դրանք կուռ լեզվով ու ոճով գրված ամբողջական ու սպառիչ բնութագրություններ են. իրենց բովանդակության խտությամբ, գրելաձևի թարմությամբ կարևոր արժեք են գրականագիտության համար:

Ստորև ձեզ ենք ներկայացնում Պարույր Սևակի «Երկերի ժողովածուի», 3-րդ հատորում ամփոփված «Սայաթ-Նովայի ստեղծագործությունը» աշխատությունից մեկ փոքրիկ հատված:

 

Տեղն է հասել հիշելու և հիշեցնելու, որ Սայաթ-Նովայի ժամանակ աշուղների համար վաղուց ընդունված կարգ էր օտար մականուն ընտրել: Եթե չլիներ այս անգիր օրենքի թելադրանքը` Սայաթ-Նովան կարող էր իրեն մականուն դարձնել իր մայրենի լեզվից մի բառ` այժմ, ցավոք սրտի, արդեն համարյա թե անգործածելի, բայց շատ իմաստալից ու պերճախոս և նույնքան էլ անթարգմանելի մի բառ` Ասողիկ: Եվ կամ` Շնորհալի, եթե Սայաթ-Նովայից 600 տարի առաջ այդ մականունը կպած չլիներ Ներսես Կլայեցուն, որ նույնպես ոչ միայն բանաստեղծ, այլև մեծ երաժիշտ, երգիչ ու նվագածու էր և իր այս շնորհալիությամբ ինքը միայն կարող էր դառնալ Սայաթ-Նովայի հագևոր հայրը:

 

Ուրիշ էին ժամանակները, և Արութինն իրեն վերանվանեց Սայաթ-Նովա, մի մականուն, որ բանասերների կողմից մեկնաբանվել է բազմաթիվ ձևերով, բայց նրա համար դրանցից միայն մեկն է ըստ էության ամենից վայելուչ (չեմ ասում ճիշտ). ա՛յն, որ թարգմանվում է իբրև «երգի և ներդաշնակության արքա»:


Այո՛, գլեխի ծնվածը արքա էր ավելի, քան այն արքաները, որոնց պիտի ծառայեր և որոնց հանդեպ, հարկ եղած դեպքում, իրեն պահում էր իսկապես արքայավայել. արքա՛, որ նստած իր յուրատեսակ և անկործանելի Թովուզի թախտին` սեփական տիրակալությունը ոչ միայն անխախտ է պահում ավելի քան 200 տարի, այլև շարունակում է վարել «նվաճողական քաղաքականություն»` տարեցտարի ավելի ընդարձակելով իր կայսրության սահմանները:


Այդ արքան իր կենդանության օրոք մարդկային ներաշխարհներ էր առնում նաև իր մատներով: Նա բանեցնում էր երաժշտական չորս գործիք, որոնց «նաքազ մարթըն չի կանա տեսնի», ըստ որում բանեցնում այնպես, որ իր նվագով, ասես «անուշահամ գինով», «շատին զարթուն կու լուսացնե, շատին կու քընցնե բանգով», «շատ տըխուր սիրտ կու խնդացնե, կու կտրի հիվընդի դողըն» իսկ իրեն` նվագող-ածողին «էրկու կու շինե»:

Այդ մատներն այլևս չկան, բայց նաև կան, որքանով որ փոխանցվել են ա՛յն նվագածուներին, որոնք այսօր էլ սայաթ-նովական անմոռաց եղանակներն են հնչեցնում համերգային մեծ ու փոքր դահլիճներում, ինչպես նաև իր ձայնալարերով` սկսած վրաց թագավորներից ու թագուհիներից և հասնելով մերօրյա մինիստր-նախարարներին: Այդ ձայնալարերն էլ չեն հայտնվել, այլ վերափոխվելով հնչում են նաև այժմ ու պիտի հնչեն այսուհետև էլ` սայաթ-նովայական երգերը դարձնելով երեք և ավելի ժողովուրդների առօրյայի մի մասը, համեմունքն ա՜յն հոգևոր սննդի, որ հանապազօրյա է, ուրեմն և անփոխարինելի:

 

Ավանդությունն ասում է նաև, որ նույն այս Սայաթ-Նովան` դեռ Արություն եղած օրերին, կարճ ժամանակում ոչ միայն ջուլհակություն է սովորել, այլև … հնարել է մի մեքենա: Սրա՛ն էլ հավատացեք` հիշելով … Վերածննդի մարդկանց: Հավատացեք, որովհետև, որքան ճիշտ է, թե «կարկուտը ծեծած տեղն է ծեծում», նույնքան էլ ճիշտ է, թե «աստված որ տվեց` էլ չափը չի հարցնում»:


Բայց Սայաթ-Նովան` այս ամենից առաջ ու հետո` անցած ու գալիք ժամանակների դեմ-հանդիման կանգնում է իբրև բանաստեղծ: Համալսարանի անուն իսկ չլսած, գուցե ինչ-որ վանքում ինչ-ինչ գիտելիքներ աղ ծամած այդ պատանին տիրապետեց չորս լեզվի և այնպես, որ ստեղծագործե՛ց, որ մտավ երեք ժողովրդի գրականության մեջ: Ո՛չ թե գրականության պատմության, այլ գրականությա՛ն մեջ` կենդանի և ապրող, կարդացվող ու երգվող, միշտ ճարվող, բայց միշտ էլ փնտրվող գրականության մեջ: Մտավ իբրև աղ:

Այսքանով էլ Սայաթ-Նովան անհատ չէ, թեկուզ և մեծ անհատ, այլև ժամանակ լցնող շունչ է, տարածություն լցնող օդ, և այսպիսին մնում է մինչև հիմա` 200 տարի հետո էլ:

Նյութը` Ք. Ա –ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջ
Ամենադիտված