Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա 

Մի՞թե դա քաղաքակիրթ յուրացում չէր. Թորոս Թորամանյանի արխիվի ճակատագիրը

Գիտություն և Մշակույթ

Հայկական ճարտարապետության գիտական ուսումնասիրության հիմնադիրն Թորամանյանը սոսկ համաշխարհային ճարտարապետության առանձին մաս կազմող հայկական ճարտարապետության հին և միջնադարյան հուշարձանների ուսումնասիրող չէր, այլ միջազգային նշանակության գիտնական։ Նա առաջինն էր, որ դասակարգեց, նկարագրեց և բնութագրեց հայկական ինքնուրույն, ազգային ճարտարապետության զարգացման շրջանները, բացահայտեց նրա ինքնատիպությունը, ոճի առանձնահատկությունները՝ դրանք դիտարկելով որպես մեկ միասնական ամբողջություն։ Այս թեմաներով նրա աշխատությունները, որոնք արժեքավոր ներդրում են ճարտարապետական գիտության մեջ` համաշխարհային չափանիշներով, մի պատկառելի գրադարան կարող են կազմել, թեև նա մեծ ողբերգություն էլ ապրեց. 1913-ին Թորամանյանի աշխատություններն արժանացան Վիեննայի արվեստի պատմության ինստիտուտի առաջին մրցանակին, նրա հետ պայմանագիր կնքվեց նույն ինստիտուտի պրոֆեսոր Յո. Ստրժիգովսկու մասնակցությամբ, որոշվեց առանձին ծավալուն գիրք հրատարակել հայկական ճարտարապետության մասին, և դրա համար նա Վիեննա տարավ համապատասխան նյութեր՝ շուրջ 30 տարվա իր աշխատանքի արդյունքը, հազար թերթից ավելի գծագրեր, չափագրություններ, վերակազմության նախագծեր, լուսանկարներ։ Նոր սկսված Առաջին համաշխարհային պատերազմը խանգարեց նրան նորից Վիեննա մեկնել` կատարելու խմբագրական բնույթի լրացումներ, և 1918-ին, առանց նրա համաձայնության, գիրքը երկու հատորով («Հայկական ճարտարապետությունը և Եվրոպան») գերմաներեն լույս տեսավ… Ստրժիգովսկու հեղինակությամբ։ Պրոֆեսորը «մեծահոգաբար» նշել էր միայն, որ գծագրական նյութերի հեղինակը Թորամանյանն է։ Սրան գումարվեց այն, որ անխոնջ գիտնականը 1918-20թթ. գաղթի ճանապարհներին կորցրեց իր հարուստ արխիվը, հրատարակության պատրաստ ինը աշխատություն, բազմաթիվ փաստաթղթեր…

Ստորև ձեզ ենք ներկայացնում Արա Սարգսյանի «Հոդվածներ, ելույթներ, հուշեր» գրքում զետեղված «Թորոս Թորամանյանի դիմաքանդակը կերտելիս …» գլխից մեկ փոքրիկ հատված:

Կյանքում լինում են դեպքեր կամ հանդիպում ես մարդկանց, որոնց երկար տարիներ չես մոռանում: Չես մոռանում այն պատճառով, որ նրանցից ստացած տպավորություններդ լինում են ուժեղ, անջնջելի: Ճիշտ է, այդ դեպքերի և ծանոթությունների մանրամասները չես հիշում, սակայն էականը, բնորոշողը, առավել տպավորիչը երկար ժամանակ մնում են հիշողությանդ մեջ: Իսկ երբ, այդ դեմքերը քեզ համար սիրելի են ու թանկ, նրանց վերհիշելիս հոգիդ մի տեսակ ջերմանում է և ամեն անգամ պատճառում քեզ ազնիվ ապրումների երջանիկ րոպեներ ...

Այդպիսի վերապրումներ են առաջանում իմ մեջ ամեն անգամ, երբ հիշում եմ բյուրեղյա հոգու տեր, իր կյանքն ու գործը անշահախնդրորեն ժողովրդին նվիրած, մեծ հայրենասեր Թորոս Թորամանյանի մոնումենտալ կերպարը:

Ճարտարապետ Թ. Թորամանյանը ականավոր հնագետ էր, գիտնական, մեծատաղանդ հետազոտող և, ինչպես հանքափորը հողի ընդերքից դուրս է բերում մարդկության բարօրության համար հարստություններ, այնպես էլ նա նույն այդ հողի ընդերքից լույս աշխարհ էր բերում դարեր շարունակ մայր հողի գրկում թաքնված ու փրկված մեր ժողովրդի ստեղծագործ հանճարի բեկորները, և հետախույզի ժրաջան աշխատանքով վերականգնում անցյալի փառքը, կենդանություն տալով ճարտարապետական այդ հոյակապ կոթողներին:

Նրա անվան և գործերի մասին ես շատ անգամ էի լսել, սակայն այն մի անգամը, երբ ես լսեցի նրա մասին, այն էլ հայրենի հորիզոնից հեռու, ուներ բացառիկ նշանակություն: Դա 1924 թվականի գարնանն էր, երբ ես սովորում էի Վիեննայի գեղարվեստի ակադեմիայի վարպետության բարձրագույն դպրոցում: Այդ ամիսներին ես ավարտելու մոտ էի «Լուռ վիշտը» վերնագրված իմ դիպլոմային քանդակը` մարմարից:

Վիեննայի վարպետների դպրոցը Եվրոպայում հայտնի էր իր մի շարք առավելություններով: Գեղարվեստի ակադեմիան ավարտելուց հետո երիտասարդ շնորհալի քանդակագործներին, յուրաքանչյուրին առանձին, հատկացվում էր ընդարձակ արվեստանոց` բոլոր հարմարություններով: Բարձրագույն գեղարվեստական կրթություն ստացած քանդակագործն այդտեղ շարունակում էր իր ստեղծագործական աշխատանքը և չորս տարի կատարելագործվելուց հետո ստանում քանդակագործ-վարպետի կոչում: Այդ շենքում տեղադրված էին քսանչորս քանդակագործական արվեստանոցներ, ձուլարաններ և աշխատանքները քարի վրա տեղափոխելու համար հատուկ արհեստանոցներ: Կարծր նյութերի մշակմանը հատկացված այդ արհեստանոցներից մեկում ես այդ օրերին աշխատում և վարդագույն մարմարից տաշում էի իմ ավարտական քանդակը` «Լուռ վիշտը»: Հանկարծ, մեզ համար անսպասելի ժամին, արհեստանոց մտան մի ստվար խումբ ուսանող-ուսանողուհիներ իրենց ղեկավարի առաջնորդությամբ: Խմբի ղեկավարը մոտենում էր իմ կոլեգաների աշխատանքներին, ցույց էր տալիս նրանց գործերը, ուսանողներին բացատրում և խոսում էր քանդակագործության սպեցիֆիկացիայի, տեսակների, աշխատանքի պրոցեսների մասին: Ի վերջո, նրանք մոտեցան նաև ինձ: Քանդակը մանրամասն դիտելուց հետո, ղեկավարն ինձ հարց տվեց.

- Դուք երևի արևելքցի եք:

- Այո, - պատասխանեցի ես, - հետաքրքիր է իմանալ ինչո՞ւ այդ եզրակացության եկաք:

- Կոմպոզիցիայից, ձևերի մշակման յուրահատուկ մոտեցումից, քանդակի կուռ զանգվածից: Ինչպե՞ս է ձեր ազգանունը:

Ես ասցի իմ անուն-ազգանունը:

- Ալզո /also (գերմ.)- այսպիսվ, հետևապես/, դուք ուրեմն հայ եք: Եկեք ծանոթանանք: Ես Իոզեֆ Ստրժիգովսկին եմ: Հայերը ինձ պետք է որ իմանան:

Ջերմագին ձեռքսեղմումներից հետո, տեղի ունեցավ սիրալիր զրույց, որի ընթացքում նա ուսանողներին պատմում էր հայ ճարտարապետության և քանդակագործության բարձր կուլտուրայի, հայերի ստեղծած համամարդկային արժեքների մասին: Նա դառնալով ինձ հարց տվեց.

- Ծանո՞թ եք արդյոք Թորոս Թորամանյանի անվանը: Նա մեծ հնագետ է, ճարտարապետ: Նրա խիստ արժեքավոր ուսումնասիրությունները իմ աշխատության գիտական լավագույն աղբյուրներից էին: Նա մեր ժամանակների խոշոր հնագետ-հետազոտողներից մեկն է:

Երբ ես հայտնեցի նրան, որ վարպետների դպրոցն ավարտելուց հետո որոշել եմ մեկնել Հայաստան և այնտեղ մշտապես ապրել ու աշխատել, նա խնդրեց ինձ հետևյալը.

- Երբ էլ որ լինի, որտեղ էլ որ հանդիպելու լինեք նրան` Թորոս Թորամանյանին, իմ կողմից հաղորդեք ջերմագին բարևներ, ցանկացեք ամուր առողջություն նոր, լավագույն գործերի համար:

Ստրժիգովսիկի հեռացավ իր ուսանողների հետ, ժպտադեմ, միշտ կրկնելով.

- Տեսեք, Թորամանյանին չմոռանաք բարևել:

Վիեննայի վարպետների դպրոցն ավարտելուց եհտո և որոշ ժամանակ Փարիզ մնալուց հետո, 1925 թվի ապրիլին ես փոխադրվեցի Երևան, մշտապես բնակության: Իմ առաջին գործերից մեկը եղավ փնտրել Թորոս Թորամանյանին: Սակայն նրան քաղաքում գտնել, այն էլ ուզածդ ժամանակ, անհնարին էր: Նրան անհրաժեշտ էր փնտրել, երկար փնտրել` գտնելու համար: Միշտ զբաղված պեղումներով, չափագրություններով կամ նոր վայրերի ուսումնասիրություններով հաճախ նա քաղաքից երկար ժամանակով բացակայում էր:

Ստրժիգովսկու հետ հանդիպումից մեկ տարի հետո մի երջանիկ օր վերջապես հանդիպեցի Թորամանյանին:

Հետագայում Արա Սարգսյանը` Թորոս Թորամանյանի դիմաքանդակը կերտելիս, հենց առաջին սենասի ժամանակ փոխանցում է Ստրժիգովսկու բարևը.

Առաջին իսկ սեանսի ընթացքում նրան պատմեցի Վիեննայում Ի.Ստրժիգովսկու հետ ունեցածս հանդիպման մասին և հաղորդեցի նրա ցանկություններն ու մաղթանքները: Թորամանյանը, սակայն, այնքան էլ ջերմությամբ չընդունեց այդ լուրը և հայտնեց իր որոշ դժգոհությունը Ստրժիգովսկուց այն առումով, որ համաշխարհային առաջին պատերազմից առաջ Թորամանյանը նրան ուղարկել էր մի շարք ուսումնասիրական նյութեր, լուսանկարներ, նպատակ ունենալով օգտակար լինել նրա ձեռնարկելիք հայ ճարտարապետությանը վերաբերվող կապիտալ աշխատությանը: Անցել են տարիներ և Ստրժիգովսկին, առանց Թորամանյանի համաձայնությունն ունենալու, տպագրել էր այդ նյութերն իր «Հայաստանի կառուցողական արվեստը» գերմաներեն լեզվով հրապարակված աշխատության մեջ, երբեմն նաև ցույց չտալով սկզբնաղբյուրը:

Թ. Թորամանյանը, սակայն, հիշաչար անձնավորություն չէր: Չնայած այդ վարմունքից սրտի խորքում նա վշտացած էր, սակայն Ի. Ստրժիգովսկու մասին խոսելիս, բարձր էր գնահատում նրա մատուցած մեծ ծառայությունը մարդկության և հայ ժողովրդի առաջ, իր արժեքավոր ուսումնասիրությամբ ծանաոթացնելով բոլորին հայ ճարտարապետության և կառուցողական արվեստների մեծ ու դարավոր մշակույթին:

Նյութը` Ք. Ա-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվել
Ամենադիտված