Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա 

Որտեղ կռիվ, տուրուդմփոց, այնտեղ «Ամերիկյանցի վեհ հոգին»

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Հենրիկ Հովհաննիսյանի «Հայ թատրոնի պատմություն. 19-րդ դար» գրքից («Միհրդատ Ամերիկյան») մի փոքրիկ հատված:

Ո՞վ էր այդ նշանավոր մարդը (Ում մահվան բոթը լսելով Ադամյանը Չմշկյանին կգրի. «անմոռանալի վիշտ մ’է ինձ համար: - Երանի թե չհանաչեի զինքը բնավ»):

Մուշից գաղթած և «Ախալցխու քաղաքացի» դարձած, Ներսես Աշտարակեցու միջնոդրությամբ Ներսիսյան դպրոցում տնտեսական վերակացու կարգված, հայոց նոր գրագետներից չճանաչված բանաստեղծ Հովհաննես Ամերիկյանի «անառակ որդին» էր, ծնված 1843 թ., աշակերտ Ներսիսյան դպրոցի, որ ցույց չտվեց աշակերտի վարք ու ջանասիրություն, «մուշտակռիվներ» սարքեց, քիթ ու բերան ջարդեց, իրեն անվանեց Չաքուճ և վտարվեց դպրոցից իր խռովարար, խենթ ու խելառ բնավորության պատճառով, տասնհինգ տարեկանում (1858թ.), չստանալով երբեք «զվկայական ուսման»:

Հովհաննեսը մի ոտքով կաղ էր, երեսը «չոփուռ», շրթունքը հաստ: Ընկերները նրան անվանում էին «կաղ դև»: Հավլաբարի տեղեքի ահ ու սարսափն էր և ուսուցիչների հոգեառը: Նա դպրոցում ձեռագիր հանդես էր հրատարակում, ֆիլետոններ գրում, տակը ստորագրում Չաքուճ: Դասընկերներից մեկի` հետագայում ճանաչված բժիշկ Միսաք Արամյանցի պատմելով` որտեղ կռիվ, տուրուդմփոց, այնտեղ «Ամերիկյանցի վեհ հոգին»: Պռոշյանի պատմելով նա եղել է անտանելի սրամիտ. «մի այնպիսի խոսք կասեր, որ փորդ պիտի բռնեիր»: 70-ական թվականների սկզբին «Մշակում» տպագրված ֆելիետոններում ու մանր ռեպլիկներում, որոնց բացառիկ նշանակություն է տալիս Ամերիկյանի կենսագիրը (Ս. Հարությունյան), արտակարգ սրամտություն չի երևում, այլ սոցիալական հեգնանք, կյանքից վիրավորված մարդու դառնություն: Նա մորը կորցրել էր մանուկ հասակում, քույրը` Անայիսը (ապագայում` դերասանուհի) հանձնված էր հարուստ մի ընտանիքի խնամակալության, հայրն ապրում էր դպրոցի շենքում, ինքը` հայտնի չէ որտեղ:

Չմշկյանը, որ նրա հետ ծանոթացել է 1863 թ. և քսանամյա երիտասարդին համարել է բեմական բացառիկ ուժ, այդ բարձունքից է գնահատում նրա գրական ձգտումները: «Ամերիկյանը, - ասում է նա, - սկսում է զբաղվել այն ժամանակվա նորածին հայ գրականությամբ, որի պատվական ներկայացուցիչն էր «Հյուսիսափայլ» ամսագիրը»: Դպրոցից վտարվելու փաստը, որ հետագայում նրա թշնամիներն օգտագործել են, անվանելով դերասանին թերուս և տգետ, Չմշկյանն այլ կերպ է գնահատում: Ի՞նչ էր եղել: Աշակերտներն ընբոստացել էին ի պաշտպանություն իրենց սիրելի ուսուցչի նկարիչ Հովհաննես Քաթանյանի, որին տեսուչը` Դավիթ Արզանյանն ազատել էր պաշտոնից: Բանը հասնում է ծեծկռտուքի, կռվին միջամտում է ոստիկանությունը, և խռովության կազմակերպիչները, առաջին տեղում Չաքուճը, հեռացվում են դպրոցից:

Բայց պարզվում է, որ դպրոցի միջանցքներում Չաքուճը միշտ գործ ուներ … Ինչ-որ ամենօրյա այցելություններ, որոնց նպատակն էր անսպասելի բան` «թեատր» սարքել Շերմազանյան դարբասի «կոխտա գիմնազիստների» օրինակով: Աշակերտ Միսաք Արամյանցի, թվաբանության ուսուցիչ Սողոմոն Աբամելիքյանի օգնությամբ և հովանավորությամբ Սարգիս եպիսկոպոս Ջալալյանի, ներկայացվում է Վանանդեցու «Միհրդատը»: «Գլխավոր դերը, - գրում է Արամյանցը, - պիտի կատարեր մեր պաժարնին, որին պարտական էինք այս ուրախությանը, Ամերիկյանը, որ հետո յուր խաղացած հերոսի անունով Միհրդատ կոչվեցավ»: Այնուհետև խաղում են «Մեծն Ներսեսը» Կարենյանի «Շուշանիկը», և Չաքուճ-Հովհաննեսը հայտնի է դառնում որպես դերասան Միհրդատ Ամերիկյան: «Ով չի հիշում Միհրդատ Ամրիկյանին, - գրում է Պռոշյանը նրա առաջին ելույթի մասին: - Հանդիսականները ոգևորության գագաթնակետին էին հասել, ծայրե ի ծայր խուռն բազմությամբ լի դահլիճը թնդում էր …»:

1863-ին, արդեն հայտնի է, կազմվում է Պռոշյանի խումբը և ընտրվում առաջին ներկայացման նյութը`Գալֆայանի «Արշակը»: «Անձամբ դիմեցի Ամերիկյանցին, - ասում է նա, - և հազար աղաչ-պաղատով հաճեցի նրան հանձն առնել Դրաստամատի դժվար կատարելիք դերը, որ և կատարեց նա փառավորապես»: «Կողքիս նստածներից մեկից ես դիտակ խնդրեցի, - այս էլ Չմշկյանն է պատմում, - և սկսեցի զննել Դրաստամատին. նա միջահասակ, փոքր-ինչ ծաղկատար խոժոռ կերպարանքով և կաղաքայլ երիտասարդ էր: Ես իմ չինովնիկության բարձր կետից զգացի, որ երիտասարդի մեջ կա բեմական տաղանդ, որ կարող է զարգանալ հայկական թատրոնի բեմի համար»: Հետագայում` Ամերիկյանի մահից հետո Չմշկյանը դարձյալ հիշում է այս դերակատարումը: «Հենց առաջին անգամ բեմ դուրս գալուց նա գրավեց ժողովրդի ուշադրությունը և համակրությունը յուր դերի որոշ և ազդու արտասանությունով և ուժեղ դիկցիայով: Չնայելով նրա մարմնի մեկ նշանավոր պակասությանը, մանավանդ դերասանի համար (նորա ոտի մեկը կարճ էր մյուսից), հազիվ հազ կարելի էր նշմարել այդ պակասությունը բեմի վերա, որովհետև նա քայլում էր մեծ զգուշությամբ և երբեք չէր մոռանում ծածկել այդ պակասությունը հանդիսականներից: «Արշակից» հետո նա դուրս եկավ «Սամել» ողբերգության մեջ Վահանի դերում, որի մեջ նմանապես մեծ ընդունելություն գտավ»:

Այս ներկայացումը, ըստ ժամանակի ճաշակի ու ըմբռնման, նաև ըստ վկայությունների, եղել է վերամբարձ, երգային, «ողբերգական առոգանությունով» և բարձրաձայն, աղմկալի: «Դրաստամատի տիղը, - գրում է Տեր-Աղեքսանդրյանը, - Ամերիկյանցն էր, վուր դիփ լավ էր: Տիղ-տիղ լավեմեն էլ ուփրո լավ էր ասում», բայց, նկատում է նա, «էնենց էր բղավում, կոսիս թե ինքն ըլեր թաքավուրը»:

Հետագայում Պռոշյանը, Չմշկյանը նկատեցին, որ Ամերիկյանը կոմիկ դերասան է:

Եվ այդ աստիճանաբար հասունացող կարծիքը հրապարակ եկավ հանկարծ ֆելիետոնային ոճով, թատերական քննադատությանը հատուկ չափազանցումներով:

 շարունակելի

Նյութը`  Ք. Ա-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվել
Ամենադիտված