Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» 

Արծրուն Բերբերյանի ստեղծագործությունների հայրենասիրական ենթատեքստերը

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում «Արծրուն Բերբերյան» (հեղինակ և կազմող Պ. Գրիգորյան) գիրք – ալբոմից մեկ փոքրիկ հատված:

Արծրուն Բերբերյանը հայ արհեստավորի պարզ կենսագրություն ունի: Պատմական Հայաստանի Վասպուրական աշխարհի Վան քաղաքից Բերբերյանների ընտանիքը դեռևս 1914-ին գաղթել է Արևելյան Հայաստան, ապա բնակություն հաստատել Կովկասի Հայաշատ կենտրոն Թիֆլիսում: Այնտեղ 1925-ին ծնվել է նրան որդին՝ Արծրունը: Շուտով, սակայն, Բերբերյանները տեղափոխվում են Թավրիզ, որտեղ հայկական դպրոցների փակվելու պատճառով կիսատ է մնում փոքրիկ տղայի ուսումը: Արծրունին, հորեղբայրների օրինակով, որոնք Վանի արծաթագործներից էին, ատաղձագործ հայրը տալիս է արհեստ սովորելու՝ Թաֆրիզում հաստատված վանեցի արծաթագործների մոտ: Այնտեղ ժամանակին հայտնի արծաթագործներ Ատոմ Սապոնջյանին և Փանոս Ժամհարյանին երկար տարիներ աշակերտելուց հետո Արծրունը 1946-ին մեկնում է Թեհրան, որպես վարպետ աշխատում Խոսրով Կոտիկյանի արհեստանոցում:

1963-ին վերջապես իրականանում է հայրենիք վերադառնալու նրա վաղեմի երազանքը: Երևանում նա հնարավորություն է ստանում զբաղվելու սիրած արհեստով, ընդգրկվում է ժողովրդական ստեղծագործողների տան աշխատանքներում, մետաղի գեղարվեստական մշակման դասեր տալիս Երևանի ուսումնարաններից մեկում, աշխատում «Էրեբունի» նորաստեղծ թանգարանում որպես վերականգնող: Հայրենիքում վարպետ արհեստավորը դարձավ ճանաչված արծաթագործ-ստեղծագործող:

Ժողովրդական վարպետ Արծրուն Բերբերյանի անունն ու գործը հայտնի են ոչ միայն մեր հանրապետությունում, այլև նրա սահմաններից դուրս: Նա արժանացել է ժողովրդական ստեղծագործողների հանրապետական, համամիութենական և միջազգային փառատոնների դափնեկրի կոչման, պարգևատրվել դիպլոմներով, բրոնզե (1973) և ոսկե մեդալներով (1975, 1977):

Նրա աշխատանքները՝ դեկորատիվ-կիրառական արվեստի բազմաթիվ գործեր, դիտել են Մոսկվայի, Լենինգրադի, Ռոտերդամի, Դորտմունդի, Ժնևի, Լոզանի, Ռեյկյավիկի, Հելսինկիի, Կոպենհագենի, Սետուբալի, Հյուրտոնի, Ռաբաթի և այլ քաղաքների արվեստասերները: Նրա մի շարք ստեղծագործություններ մշտապես ցուցադրվում են Երևանի, Մոսկվայի, Լենինգրադի, Դետրոյտի և այլ թանգարաններում:

Ժամանակակից դեկորոտիվ-կիրառական արվեստի առարկաների նկատմամբ էքսպոզիտորների այդպիսի ուշադրության, խոստովանենք, հաճախ չէ, որ հանդիպում ենք: Ինչո՞վ է բացատրվում նման հետաքրքրությունը Բերբերյանի գործերի նկատմամբ:

Այս հարցում կարևոր դեր են խաղում նրա աշխատանքներում առկա և՛ կատարման վարպետությունը, և՛ առարկաների բառացիորեն կիրառական նշանակությունց հեռացումը, և՛ մոնումենտալության դրսևորումները, և՛ քանդակային հնչերանգները, և՛ հայկական բազմադարյա արվեստի տարբեր շրջանների դեկորատիվ առարկաների ստեղծագործական կրկնօրինակումները, ավելի ճիշտ վերահայտնագործումները, և՛ պատմական, հայտնի չափով, ռեմինիսցենցիաները (արձագանքները) և այլ գործոններ: Առավել կարևորը սակայն, այդ ստեղծագործություններում ներդրված հայրենասիրական, հոգեբանական, թող տարօրինակ չթվա, նաև քաղաքացիական ենթատեքստերն են:

Բացի թվարկված գործոններից, Արծրուն Բերբերյանի կատարողական վարպետության հաստատումն է նաև մետաղի գեղարվեստական մշակման հնարավոր բոլոր եղանակներին տիրապետումը: Նրա ստեղծագործություններում արհեստի խոր իմացությամբ և նուրբ արվեստով օգտագործված են մետաղի (արծաթ, արույր, անագապղինձ, մելքիոր, պղինձ, ոսկի) հալոցքի կաղապարային հորինվածքներ (ձուլում), սղոցված նախշաձևեր, մետաղե զուգաթելերի հյուսվածքներ, հյուսածո զարդերի ցանցապատումներ (անկախ կամ զոդված որևէ հենքի վրա. ֆիլիգրան), մետաղի մանր հատվածների, գնդիկների, թելերի` մանրարուրքի զոդումներ, լարահյուսքի, ցանցկենի, մանրարուրքի եռակցումներ (անկախ և որևէ հենքի վրա), ձուլված առարկայի վրա լարահյուսքի կամ ցանցկեն զարդերի վերազոդումներ (ապլիկացիա), մետաղի մակերեսի հարթ (նրբակոփ) և զարդարուն (գեղակոփ) մրճահար մշակումներ, նախապես պատրաստված զարդերի՝ գեղարվեստական արևէ առարկայի հարթ մակերեսի վրա հարվածի միջոցով փոխանցումներ (դրոշմում), թանկարժեք քարերի ներդրումներ, մետաղի վրա սուր գործիքներով արված պատկերներ, արձանագրություններ (փորագրություն) և այլն:

Հայտնի է, որ Հայկական լեռնաշխարհը մետաղամշակման ամենահին կենտրոններից է: Մեր հեռավոր նախնիները մետաղի մշակմամբ զբաղվել են դեռևս մ.թ.ա. հինգերորդ հազարամյակում: Այժմ աշխարհի տարբեր թանգարաններում պահվում են մետաղի գեղարվեստական մշակման հայկական օրինակներ, որոնց պատրաստման ժամանակաշրջանն ընդգրկում է մ.թ.ա. 4-րդ հազարամյակներից մինչև մեր օրերը: Պահպանված առարկաներից զատ, դեկորատիվ-կիրառական այդօրինակ այլ ստեղծագործությունների մասին բազմիցս հիշատակվում է ձեռագիր մատյաններում և բանահյուսության մեջ, հատկապես հեքիաթներում: Մետաղակոփ առարկաների պատկերներ են սփռված տաճարների որմնանկարներում և մանրանկարչության մեջ: Ուսումնասիրելով, կրկնօրինակելով այդ անընդգրկելի օվկիանից իրեն մատչելի առանձին օրինակներ, Բերբերյանն աշխատում է խորանալով մե՛կ արհեստի դարավոր գաղտնարաններում, մե՛կ այսօրն արտահայտող իր ստեղծագործական մտորումներում: Հենց այս երկուսի համադրումն էլ կարևորում է մետաղագործ վարպետի ստեղծագործությունը:

Լուսանկարները Lurer.com–ին է տրամադրել Արծրուն Բերբերյանի դուստրը՝ Անահիտ Բերբերյանը.

1. Մեռոնակաթ աղավնի

2. Տաճարի ծիսական անոթ՝ մեռոնի պատրաստման համար:

3. Տաճարի ծիսական անոթ՝ մեռոնի պատրաստման համար:

4. Բուրվառ /Վազգեն Ա վեհափառի պատվերով/

Նյութը` Ք. Ա.-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով
Ամենադիտված