Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» 

Ազնվակիրթ շարժուձևով մինչհեղափոխական էկրանի աստղերից մեկը՝ Համո Բեկնազարյանը

Գիտություն և Մշակույթ

Իր ժամանակի համար Համո Բեկնազարյանի ստեղծագործությունը նշանակում էր նոր ազգային կինեմատոգրաֆի ծնունդ և հաստատում…

Ստորև ձեզ ենք ներկայացնում Կարեն Քալանթարի «Համո Բեկնազարյան» գրքից մեկ փոքրիկ հատված:

Ռուս մինչհեղափոխական էկրանի «աստղերի» մեջ մի երիտասարդ կար, գրեթե պատանի, որի զուտ եվրոպական վայելչագեղությունը զուգորդվում էր արևելյան գեղեցկության հետ: Հնչեղ, մտապահվող անուն ուներ՝ Ամո Բեկ: Համո Բեկնազարյանի (Բեկ-Նազարովի) կինոդերասանական կեղծանունն էր դա:

Կինոդերասանի նրա գործունեությունը տևեց չորս տարուց էլ պակաս: Բայց այդ ընթացքում նկարահանվեց մոտ 70 ֆիլմում:

Առաջին անգամ նա էկրանին հայտնվեց պահնորդի էպիզոդիկ դերում՝ «Էնվեր փաշան Թուրքիայի դավաճան» ֆիլմում, որ նկարահանվեց 1914-ին: Արդեն սկսվել էր համաշխարհային պատերազմը: Խիստ կրճատվել էր արտասահման ֆիլմերի ներմուծումը, որի հետևանքով կինոարտադրությունն սկսեց Ռուսաստանում ինտենսիվորեն աճել: Արտիստն ինքը կես դար անց իր հուշերում գրեց, որ, ինչքան էլ տարօրինակ թվա, հենց պատերազմը նպաստեց իր կինոդերասան դառնալուն:

… Մոսկվայի առևտրական ինստիտուտի քսաներկուամյա ուսանողին փողոցում կանգնեցնում է մի անծանոթ մարդ և առաջարկում նկարահանվել կինոյում: Եվ այդպես վճռվում է երիտասարդի ճակատագիրը:

Նա «տրյուկային դերասան» է դառնում յարոսլավցի կինոգործարար Գ. Լիբկենի մոտ: Ապա տեղափոխվում է Ա. Խանժոնկովի կինոձեռնարկությունը, որ այն ժամանակ առաջատարն էր Ռուսաստանում: Այստեղ «սալոնային սիրահարի» իր նոր ամպլուայում նա առաջին անգամ հանդես է գալիս «Յուրի Նագորինի» ֆիլմում: Սա մեկն է Բեկնազարյանի մասնակցությամբ նկարահանված այն չորս ժապավեններից, որ հասել են մեզ: Ֆիլմը որոշ պատկերացում է տալիս գլխավոր դերակատար Բեկնազարյանի դերասանական նկարագրի մասին: Իր ժամանակների համար տիպական սրտաճմլիկ այս մելոդրամայի հերոսը օպերային երգիչ է, կանանց սրտերը գայթակղող սիրունատես երիտասարդ: Նա ազնվակիրթ շարժուձև ունի, պերճաշուք հարդարանք: «Գիտակների կարծիքով, ֆրակն ինձ վրա այնպես էր նստում, կարծես նրանով ծնված լինեի», - գրել է Բեկնազարյանը շատ տարիներ անց:

Ֆիլմը բեմադրել էր Ե. Բաուերը: Հետագայում, արդեն նշանավոր կինոռեժիսոր դառնալուց հետո Բեկնազարյանը բազմիցս երախտագիտությամբ է խոսել այդ վարպետի՝ որպես իր առաջին ուսուցիչներից մեկի մասին:

Ռուսաստանում լայն ճանաչում ձեռք բերած դերասան, Երևանում ծնված հայ Բեկ-Նազարովը 1917 թվականի գարնանը տարվեց նշանավոր հայ դրամատուրգ Լևոն Շանթի «Հին աստվածներ» պիեսի էկրանավորման գաղափարով, պիես, որ Բեկնազարյանի խոսքով ասած` «տառացիորեն էկրան էր հայցում»: Բեկնազարյանը նույնիսկ մտովի ընտրել էր այն հայ դերասաններին, որոնց կարելի էր նկարահանել ֆիլմում: Նա հույս ուներ օգտվելու այն հանգամանքից, որ «Բիոֆիլմում» գլխավոր բաժնետերերն էին հայ մեծահարուստներ Մանթաշևն ու Լիանոզովը: Սակայն Բեկնազարյանի փորձերն ապարդյուն անցան:

«Հին աստվածների» բովանդակությունը», - գրեց նա գրեթե կես դար անց, - «չէր համապատասխանում մինչհեղափոխական կինոյի պահանջներին, մի կինո, որը տարփասիրական թեմաների մշտական կրկներգություն էր»:

Սակայն այդ փաստն իսկ նշանակալից է:

Հենց Բեկնազարյանին հետագայում վիճակվեց հայ անդրանիկ գեղարվեստական ֆիլմի բեմադրության պատիվը, նկար, որ ազգային կինեմատոգրաֆի սկիզբը դրեց: Եվ հենց նրան վիճակվեց ստեղծել այնպիսի ֆիլմեր, որոնք հայ գրականության երկերի լավագույն էկրանավորումներն են:

Բեկնազարյանն իր վերջին դերը խաղաց 1922 թվականին, ռեժիսոր Ի. Պերեստիանիի «Սուրամի բերդը» կինոնկարում: Ֆիլմը թողարկեց Վրաստանի Լուսժողկոմատի կինոսեկցիան: Այդ սեկցիան ղեկավարում էին Բեկնազարյանն ու Գ. Գոգիթիձեն: 1923 թվականին կինոսեկցիան վերակազմվեց Վրաստանի Գոսկինպրոմի:

Առիթը նպաստեց, որ Բեկնազարյանը դառնա ռեժիսոր:

Գոսկինպրոմին անհրաժեշտ էր կարճ ժամկետում լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ բեմադրել, և քանի որ ոչ մի ազատ ռեժիսոր չկար` Գոսկինպրոմի դիրեկտոր և գեղարվեստական ղեկավար Բեկնազարյանն ու Գ. Գոգիթիձեն: 1923 թվականին կինոսեկցիան վերակազմվեց Վրաստանի Գոսկինպրոմի:

Նյութը՝  Ք. Ա.-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով
Ամենադիտված