Սուր լիմֆոբլաստային լեյկեմիա․ որո՞նք են քաղցկեղի այս տեսակի հիմնական ախտանշանները Անսովոր սննդակարգի պատճառով 24 տարեկանում մաhшgել է հայտնի ֆուդ բլոգերը Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Ինչով է վտանգավոր «սրտի արագ բաբախյունը» Մոսկվայի բիզնես կենտրոնից մարդկանց են տարհանել Շաքարի չափից դուրս օգտագործումը մշտական հոգնածություն է առաջացնում Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է Ռուբինյանը նոր նշանակում է արել Բաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներ Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Անցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ) 

Արարիչ-բնությունը կարծես նրան ստեղծել է` մարդուն մարդկանց ցույց տալու համար. Հրաչյա Ներսիսյան

Գիտություն և Մշակույթ

Արվեստագետները հետաքրքիր են առաջին հերթին իրենց անկրկնելիությամբ: Եվ նրանցից յուրաքանչյուրի ստեղծագործության բնորոշման-արժեքավորման չափանիշը, նախ, հենց իր անհատականությունն է:

Ստորև ձեզ ենք ներկայացնում Մարտիրոս Սարյանի «Արվեստի մասին» գրքից մեկ փոքրիկ հատված:

Մարդը ծնվում է իբրև բնական էակ: Սակայն տարիների հետ կորցնում է իր անարատ վիճակը: Քաղաքակիրթ կյանքի նստվածքները նրա հոգում հետզհետե սքողում, մթագնում են բնականը: Հասկանալի է, որ բնականի բացարձակ անհատականացում լինել չի կարող, և ամեն մի անհատ կորցնում է յուրավի, շատ կամ քիչ, հեշտ կամ համառելով: Բայց կորուստը, դժբախտաբար, միշտ էլ կա: Ու միայն եզակի անհատների մեջ է, որ բնությունը մնում է անաղարտ: Այս կարգի մարդկանցից է Հրաչյա Ներսիսյանը: Հրաչյան երջանիկ մի պատահականություն է:

Այն հարցին, թե ինչ է թատրոնը, ես կպատասխանեի` իրական երազ: Հենց ուղղակի իրական երազ: Ոչ երազ, ոչ իրականություն, այլ երազ-իրականություն: Առհասարակ դժվար է վերջնական բնորոշումներ տալը: Գուցե պե՞տք էլ չէ: Ինչևէ, պատանի տարիներից սիրել եմ այդ իրական երազը: Չեմ բաժանում այն մարդկանց կարծիքը, թե թատրոնը մեռած կամ մեռնող արվեստ է: Մեծ ապացույցներից մեկը` ինքը Հրաչյան է (գուցե պետք է «փոխե՞լ» թատրոնի բնույթը, սա ուրիշ հարց է): Աշխատել եմ թատրոնում, գիտեմ, թե ինչպես է ստեղծվում այն: Մեծ արտիստներ շատ եմ տեսել, շատերի հետ շփվել եմ մոտիկից: Հիացել եմ նրանց արվեստով. հմայել են, զարմացրել, ամեն մեկի խաղից ինձ մնացել է մի անգնահատելի հարստություն: Ու բոլորը, որքան էլ ոչ սովորական արարածներ, եղել են մարդիկ` մասնագիտությամբ դերասաններ: Եվ եթե մեկնումեկին ուզենայի պատկերացնել այլ մի ասպարեզում, կարող էիր ասել` գիտնական, գրող, գործարար, պաշտոնյա, զինվորական կամ հենց միայն ու միայն դերասան: Իսկ ի՞նչ ասես Հրաչյայի մասին: Ո՞րն է նրա մասնագիտությունը` դերասանությունը: Ծնվել է դերասա՞ն լինելու համար, դժվար է հաստատել: Սակայն կարելի՞ է երազ-իրականությունը պատկերացնել Հրաչյայից վեր` ոչ: Այնուամենայնիվ, հնարավոր է նրան թատրոնից այն կողմ տեսնել: Բայց որտե՞ղ, ինչ ասպարեզում` չեմ կարող ցույց տալ: Հրաչյան դուրս է «մարդ` մասնագիտությամբ դերասան» կամ այս կարգի մի ուրիշ հասկացողությունից: Հրաչյային պետք է փնտրել հենց Հրաչյայի մեջ` մասնագիտությամբ մարդ: Այո, հենց այսպես` մասնագիտությամբ ՄԱՐԴ: Արարիչ-բնությունը կարծես նրան ստեղծել է` մարդուն մարդկանց ցույց տալու համար: Թող այդպես լինի, ո՞վ կարող է բնության կամքին հակառակ գնալ: Բայց որովհետև դա անսովոր մասնագիտություն է, իսկ մենք էլ ուզում ենք անպայման ամեն ինչ և ամեն մեկին բացատրել, նախ կոնկրետ անուն ու ազգանուն ենք տալիս (Հրաչյա Ներսիսյան), ապա ասում, թե նա արտիստ է …

Մտաբերում եմ տեսածս բոլոր մեծ արտիստներին: Մեկը` կյանքում տխուր ու լռակյաց, իսկ բեմի վրա զվարճասեր կոմիկ, մյուսը` հակառակը: Մեկը բնավորությամբ խոհուն, բայց թեթև դերերի սիրահար, խաղընկերոջ մոտ` հակառակը, մեկը լայն ընդգրկման տեր, մյուսը` ուժեղ միայն որոշակի դերերում: Ո՞րն է նախընտրելին: Սա անիմաստ հարց է: Ճիշտ է, երբեմն փորձում են արտիստի մի տիպը չափանիշ դարձնել մյուսներին գնահատելու համար, ասում են, որ եթե այսինչի մոտ այս բանը այսպես լիներ, ավելի լավ կլիներ և այլն: Բայց չկան մեծ ու թերի արվեստագետներ: Փաստն այն է, որ կան տարբեր բնույթի մարդ-արտիստներ: Գիտենք, որ Հրաչյան լայն ընդգրկում ունի` ողբերգակ է, կոմիկ, հերոս, սիրահար: Բայց ո՞վ կարող է տարբերություն նշել նրա` իբրև կյանքի մարդու և դերասանի միջև: Ամենուր, ամեն ժամ մի է` Հրաչյա: Նրա մասին չես կարող ասել, թե ստեղծագործական անհատականությունը մեծ է մարդկային անհատականությունից կամ հակառակը, մի բան, որ կարելի է ասել շատ-շատերի վերաբերյալ:

Չեմ տեսել որևէ արտիստի, որն իր մեջ չկրեր կա՛մ գյուղացին, կա՛մ քաղաքացին: Ասում են, թե Հրաչյան պոլսեցի է և հղկված մտավորական: Դեմ չեմ: Բայց ինչո՞ւ ոչ փարիզեցի և միաժամանակ սասունցի շինական: Ոչ մի կնիք չկա Հրաչյայի բնութագիրը հաստատելու համար, կամ եթե չէ` կան հնարավոր բոլոր կնիքները …

Ճիշտ նկատել են, որ դերասանները, ընդհանրապես, բաժանվում եմ երկու խմբի` մի մասը գերազանցապես ապրումի արտիստներ են, մյուս մասը` հիմնականում ներկայացնող: Դերասանական այս երկու տիպերից ո՞րն է գերադասելի: Սա նույնպես սխալ հարց է: Տաղանդավոր մարդկանց մոտ երկու դեպքում էլ խաղի ընթացքում ամեն ինչ վերածվում է էքստազի: Իսկ դրանցից որի՞ն է պատկանում Հրաչյան: Ապրումի դերասան է` կասկած չկա: Ուրեմն, այս կետում նա մտնո՞ւմ է կանոնի մեջ: Սակայն հարց տանք մեզ' ե՞րբ է նրա մոտ սկսվում գեղարվեստական-հոգեկան խոր ապրումը: Բեմի՞ վրա, դեր կատարելու առիթո՞վ, դրամատուրգի, ռեժիսորի, հանդիսատեսի դրդմա՞մբ: Ամենևին: Ինչո՞ւ ոչ ձեռքերը մեջքին դրած ծառուղով անցնելիս, ծանոթներին ժպտալիս, «Ինչպե՞ս ես, եղբայր պատվական» գոչելիս … Միևնույն է, աշխարհում լիներ թե չլիներ թատրոնը, Հրաչյան ապրման խորհրդանիշն է: Պարզապես թատրոնի երջանկությունն է, որ հանդիպեց Հրաչյային: Հրաչյան ապրում է տարերային ինքնամոռացմամբ` անկախ թատրոնից, բեմից, արվեստից: Տեսել եմ արտիստների, որոնք բեմի վրա իրենց նպատակին հասել են հիմնականում խոսքի միջոցով` մյուս բոլոր հնարներին տալով օժանդակ դեր: Արտասանությունն է, որ նրանց մոտ ամփոփել է այդ հնարների իմաստը: Մի ուրիշ դերասանի մոտ խոսքին փոխարինում է դիմախաղը կամ ժեստը, կեցվածքը կամ ձայնը: Կան, իհարկե, վարպետներ, որոնց խաղի ակտիվը մեկից ավելին է: Եվ որ օրենք է` այդ բոլոր միջոցներն էլ մշակված կոնկրետ ոճի արդյունք են: Հրաչյայի՞ մոտ: Հազիվ թե հնարավոր լինի նշել այս կամ այն կոնկրետ միջոցը կամ միջոցների գումարը` իբրև դպրոցի արտահայտությունը նրա խաղում: Խոսքի կուլտուրա, «դիմախաղի կուլտուրա» և, առհասարակ, «արտիստական կուլտուրա» կոչված բաները Հրաչյայի համար չեն ասված: Այս ամենի փոխարեն նրա մեջ գործում է ԲՆՈՒԹՅԱՆ ՈԳԻՆ: Չէ՞ որ բնությունը և՛ օդն է, և՛ ջուրը, և՛ կրակը, և՛ ծաղկած գարունը, և՛ տեևաթափը: Հրաչյան հոգեբանական մի պահը կապրի, ասենք, դիմախաղով` օժանդակ դեր տալով խոսքին, կամ, ավելի ճիշտ, խոսքի ինտոնացիային: Մի բառը ինչ-որ շեշտադրմամբ կասի, մյուսը ձայնի ինչ-որ էմոցիայով կթողնի կիսատ: Նույն զգացմունքի արտահայտման, ենթադրենք, ժեստն ու բառը միասնաբար չի ներկայացնի: Ավելին, մեկը կթողնի կես ճանապարհին, մյուսը, որին կարծես թե սպասում է դիտողը, չի էլ սկսի: Կընդգծի, ասենք, կեցվածքը, գլխի շարժումը, և այլն, այնինչ դրանք կհալվեն, կամբողջանան մատների թաքնված, հազիվ նշմարվող խաղի մեջ: Եվ բոլոր դեպքերում այդ մարդու համար ոչ երկուսին գումարած երկու հավասար է չորսի, ոչ էլ` կարմիրը կանաչի լրացուցիչ գույնն է: Ոչ մի բան ենթական չէ թատրոնի առողջ բանականությանը: Ու եթե նշում եմ, թե Հրաչյան «կկատարի», «կներկայացնի», «կապրի» ու նման բառեր, ոչ այն պատճառով, որ նա կատարում, ներկայացնում, ապրում է մտածված ծրագրով, հերթականությամբ, այլ որովհետև խոսք չեմ գտնում տեսածս ու զգացածս արտահայտելու համար: Նշել, թե ամեն ինչ, ինչպես ասում են, հակառակն է անում` նույնպես ճիշտ չի լինի, քանի որ նրան նայելիս չես էլ մտածում ճշմարտության ու սխալի մասին: Չէ՞ որ մտքովդ չի էլ անցնում, թե ինչու բնությունը Արարատը կառուցել է փոքր ու Մեծ Մասիսներից: Հրաչյայի մեջ հենց բնությունն է խոսում, և դրա համար էլ նրա «խաղը» բնության պես պարզ է ու ներդաշնակ, բնության պես խորհրդավոր ու անհասկանալի: Հրաչյան և՛ թոթովախոս մանուկ է, և՛ տառապանք տեսած ու փորձառու իմաստուն, և՛ քարաժայռի նման հսկա, և՛ նրբագեղ պատանի, և՛… ամեն մարդկայինը: Հրաչյայի արվեստում հանդես է գալիս մարդու հանրագումարը` իր նախասկզբնական մաքրությամբ: Այս պատճառով էլ նա կարող է ծնվել թե՛ այստեղ, թե՛ այնտեղ, թե՛ այսօր, թե՛ վաղը` միշտ և ամենուր:

Բայց, համենայն դեպս, կա մի հիմնականը, որ այդ ընդհանուրի ոգին է նրա արվեստում: Դա ապառաժի կրծքին աճեցրած վազի ավիշն է, քրտինքով, արյամբ, աղոթքով ու հույսով սրբագործված մի բուռ հողի բույրը: Դա փոթորիկներով անցած այսօրվա հարատևման երգն է: Հրաչյան կա և՛ վանքի խուցերում ծաղկված մագաղաթներում, և՛ մեր մանուկների ծիծաղկոտ հայացքներում …

Ենթագիտակցությունը մի ուժ է, որի դրսևորման աստիճանով էլ, իմ կարծքիով, իրարից տարբերվում են ընդունակությունն ու տաղանդը, տաղանդն ու հանճարը: Հրաչյան մարմին առած ԵՆԹԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ է: Ազգային լինելու մասին չմտածելով, նա այդքան հայացի է շնորհիվ ենթագիտակցության: Կիրքը, ցավն ու սերը, հոգու խռովքն ու երջանկության ապրումը նրա մոտ այդքան խոր իմաստ են ստանում ենթագիտակցությա մեջ, ավելի ճիշտ, բխում են ենթագիտակցությունից, ունենալով որոշակի ցեղային` հայկական բնույթ: Իբրև վկա` նրա աչքերի անհուն թախիծն ու բյուերղյա ազնվությունը: Եվ այն, որ բեմի վրա Հրաչյայի արտասանած ամենասովորական բառը, ասած միտքը, արած ժեստը միստիկական տպավորություն են թողնում` նույնպես գալիս է ենթագիտակցությունից: Վերջապես, երբ Հրաչյայի արվեստում ամենաաներևակայելի անմիջականությամբ արտացոլվում է հավերժանալու այն ձգտումը, որն սկիզբ է առել հայկազյան ցեղի ծննդյան պահին և հասել, հաղորդվել մեզ, դարձյալ շնորհիվ նրա հանճարեղ ենթագիտակցության …

Հրաչյան դիմագիծ ու հմայք, երանգ ու ջերմություն է տալիս մեզ, մեր քաղաքին, մեր երկրին, մեր ժողովրդին: Եվ սիրում ենք նրան, սիրում ամբողջ ուժով: Բայց մեր իսկ անշնորհքության պատճառով Հրաչյան դեռևս կուլտուրա չի դարձել: Ուզում եմ ասել, որ մենք Հրաչյայի մակարդակը իբրև կուլտուրական մակարդակ մինչև վերջ չենք գիտակցում և բոլոր դպրոցներից դուրս նրա արվեստը դեռ դպրոց չենք դարձրել մեզ համար: Իհարկե, հանճարներն անկրկնելի են: Բայց նրանցից սովորել, նրանց արվեստի ոգին կուլտուրական ընդհանուր մթնոլորտի վերածել գուցե կարող ենք: Պետք է, ուրեմն, մոռանալ հիացական բացականչությունները, ոչինչ չասող սենտիմենտները և լրջորեն ուսումնասիրել, գտնել Հրաչյայի գաղտնիքները: Պետք է մի կողմ դնել քարացած համակարգերն ու գեղագիտական նախապաշարումները` միշտ էլ հիշելով, որ զարմանալի մարդ է Հրաչյան …:

Նյութը` Ք. Ա-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սուր լիմֆոբլաստային լեյկեմիա․ որո՞նք են քաղցկեղի այս տեսակի հիմնական ախտանշանները Անսովոր սննդակարգի պատճառով 24 տարեկանում մաhшgել է հայտնի ֆուդ բլոգերը Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Ինչով է վտանգավոր «սրտի արագ բաբախյունը» Մոսկվայի բիզնես կենտրոնից մարդկանց են տարհանել Շաքարի չափից դուրս օգտագործումը մշտական հոգնածություն է առաջացնում Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է Ռուբինյանը նոր նշանակում է արելԲաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներԲազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԱնցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ) 1 ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել Վրաստանում Ինչո՞ւ է վտանգավոր արագ երաժշտություն լսել մեքենա վարելիս․ նյարդաբանի պարզաբանումըԵրևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելԼավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի Փոքր Մասրիկում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են ԵՄ-ն մինչև 2030թ լուծարվելու է․ գլոբալիստները պարտվում են ԵՄ առանցքային երկրներում․Նահապետյան (տեսանյութ) Ո՞ր մթերքներն են օգնում պայքարել աշնանային տրամադրության անկման դեմ․ մասնագետը ներկայացրել է ցանկըՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ) Որքա՞ն ժամանակ կարելի է խորովածը պահել սենյակային ջերմաստիճանում․ մասնագետը նշել է վտանգավոր սահմանըԹրամփը ցույց է տվել «մեծ ԱՄՆ-ի» քարտեզը․ որ երկրներն են հայտնվել ամերիկյան դրոշի տակ Խաղի ժամանակ կոտրվել է քիթը Կաթողիկոսը բուրգի գագաթն է․ նրա խաթարումը վտանգավոր է ամբողջ եկեղեցու համար․ Խաչատրյան (տեսանյութ) Կենդանակերպի այս նշանները մինչև սեպտեմբերի կեսերը փող պակաս չեն ունենա. ի՞նչ պետք է անեն հետո Ռուբեն Վարդանյանի կինը պատրաստ է Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Բաքու Ոսկե գնդակ-2026․ հայտնի են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի 10 հավակնորդներըՏնական գինու վրա առաջացած թաղանթը կարող է վտանգավոր լինել․ բժիշկը զգուշացրել էՌուսաստանը պատրաստ է կատարել Հնդկաստանին սպառազինություն մատակարարելու պարտավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսով Բյուրեղավանից աղիքային վարակով տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Արեգնազ Մանուկյանից իրավապահները փորձում էին կեղծ ցուցմունքներ ստանալ․ Գեղամ Մանուկյան 68-ամյա տղամարդը փորձել է փոխանակել կեղծ 100 դոլարանոցներ. նա ձերբակալվել է Պեսկովը ներկայացրել է Պուտինի աշխատանքային օրակարգըՊուտինը և Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել. զրույցը տևել է մեկ ժամ Կրեմլում Գերմանիայի՝ Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումն «անբացատրելի և ոչ ռացիոնալ» են անվանելՈ՞ր ապրանքները խորհուրդ չի տրվում գնել առցանց հարթակներից․ փորձագետը զգուշացրել էՀայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ) Զելենսկու անսպասելի հայտարարությունը․ Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ փոխզիջման գնալ Թաշա Հարիսը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան ԱՄՆ-ը ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկու և այլ օգտակար հանածոների պաշարներին․ ReutersԿինս մանկապարտեզի տնօրենի մրցույթի միակ մասնակիցն էր․ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավար Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿԻնչո՞ւ արհեստական բանականությունը չի կարող ամբողջությամբ «սովորել» մաթեմատիկան․ գիտնականը բացատրել էՏիգրան Մեծի պողոտայում սեպտեմբերի 8-ից երթևեկության սահմանափակումներ կլինենՌուս նավապետը Ֆինլանդիայի դատարանում հերքել է ստորջրյա մալուխները վնասելու մեղադրանքներըՌուս գիտնականները լազերի միջոցով ուղեղի արյան մատակարարումը կարգավորելու մեթոդ են մշակելԶելենսկին անսպասելի հայտարարություն է արել․ Ուկրաինան պատրաստ է փոխզիջումների գնալ Մոսկվայի հետԵվրոն էժանացել է․ տարադրամի փոխարժեքն այսօրԱյդ փակ նիստերին ներկա եմ եղել, չեմ հիշում, որ պետական գաղտնիքներ են հրապարակվել. Ագնեսա Խամոյան
Ամենադիտված